Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը:

Ակնկալվում է ունենալ հստակ ձևակերպված իրավական ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը՝ նախատեսելով հաշվի միջին մնացորդի նվազագույն և առավելագույն մակարդակներ։ Կառավարությանը լիազորություն է վերապահվում կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանելու միջոցով մշակել որոշակի մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով։

  • Discussed

    29.04.2022 - 15.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2784

Print