Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

                    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից:

                   Այսպես՝ որոշվել է Որոշման Հավելված № 1-ի 2-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել, քանի որ այս ենթակետով սահմանվում է, որ վարձատրություն են ստանում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն մարզիչները (բարձր արդյունքներ ցուցաբերած), որոնք Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքներից դուրս ուսումնամարզական գործընթացն իրականացնում են կենտրոնացված մարզումների միջոցով: Սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետության հավաքականների ուսումնամարզական գործընթացն իրականացվում է ուսումնամարզական հավաքների միջոցով՝ ելնելով մարզումային պայմաններից:

                   Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել Որոշման Հավելված № 1-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույթը: Որոշման Հավելված № 1-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վարձատրություն են ստանում այն մարզիչները, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և մեր երկիրը ներկայացնում օլիմպիական խաղերում (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ): Մինչդեռ Որոշման 3-րդ կետով սահմանված է, որ վարձատրություն ստացող մարզիչների անվանացանկը հաստատվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները: Այսինքն՝ սույն Որոշմամբ մարզիչը վարձատրվում է միայն բարձր արդյունք ցուցաբերած լինելու պարագայում: Սակայն իրականում օլիմպիական խաղերի՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մասնակից մարզիկներից ոչ բոլորն են նվաճել օլիմպիական խաղերի վարկանիշ, այլ մի մասը Միջազգային օլիմպիական կոմիտեի կամ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից ստացել է օլիմպիական խաղերին մասնակցելու թույտվություն՝ Հայաստանում մարզաձևի զարգացմանը նպաստելու համար, այսինքն՝ այդ դեպքում օլիմպիական խաղերին մասնակցությունը չի վկայում բարձր արդյունքի մասին: Նախագծով առաջարկվում է հստակեցնել այդ հանգամանքը և վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի կամ Եվրոպայի  առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):

                   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

                   Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

                   Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    28.04.2022 - 13.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2423

Print