Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․9-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «պահպանության,» բառից հետո լրացնել «ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննությունների, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննությունների իրականացման և եզրակացությունների տրամադրման» բառերը։

Հոդված 2. Օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

«9) իրավաբանական անձանց դիմումով տրվող ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական, ինչպես նաև օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման համար

 

1 օբյեկտի համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

 

Ֆիզիկական անձանց դիմումով տրվող ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական, ինչպես նաև օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման համար

1 օբյեկտի համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

Հոդված 3․ Օրենքի 19.9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված 1 օբյեկտը ներառում է տարբեր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր ունեցող կամ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրով, սակայն տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող առավելագույնը 3 ապրանք, որոնց քանակը (պարկ, տուփ, հատ, փաթեթվածք և այլն), անկախ քաշից, չի կարող գերազանցել 30 միավորը։»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    26.04.2022 - 11.05.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2803

Print