Add to favourites

Located in RA Government

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի № 313 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄԸ

.... 2017 թվականի  № ..... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի № 313 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 56-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածները՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» № 313 որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) I գլխի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով,

2.Որոշմամբ հաստատված Կարգի II գլուխը շարադրել հետևյալ խմագրությամբ.

 

«II. ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔ) ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ­ԹՅՈՒՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՒՅՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱ­ՀՈՎՈՂ ԳՈՏԻՆԵՐԸ

Հիդրոէներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը.

1) Ջրամբարների և գլխամասային կառուցվածքների անվտանգության գոտին դրանց կից տարածքն է, որտեղ հաստատվում է հատուկ ռեժիմ` ջրերը կեղտոտումից, աղտոտումից, սպառումից զերծ պահելու, ինչպես նաև այդ օբյեկտներն անվտանգ շահագործելու համար: Արգելվում է անվտանգության գոտու տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելը: Անվտանգության գոտու չափերը տրված են ստորև ներկայացված աղյուսակում`

 Անվտանգության գոտու նվազագույն լայնությունը` սկսած նորմալ դիմհարային մակարդակից` կախված ջրամբարին հարակից լանջերի թեքությունից

Հարակից լանջի թեքությունը

Մինչև 15օ

15օ - 30օ

30օ - 45օ

Անվտանգության գոտու լայնությունը (մ)

10

10 - 15

15 - 20

 

 

Ծանոթագրություն.

450-ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով հաստատված նախագծով:

2) Դերիվացիոն ջրանցքների, խողովակաշարերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հողային շերտի լայնությունը` դերիվացիոն ջրանցքի կամ խողովակաշարի եզրից մինչև տարբեր նշանակության օբյեկտները, շինությունները, կառույցները և հողօգտագործողների կողմից օգտագործվող հողերը, պետք է լինի 6 մետրից ոչ պակաս:Այն դեպքում, երբ ջրանցքն անցնում է թեք լանջերով, անվտանգության գոտու լայնությունը, կախված լանջի թեքությունից, որոշվում է ստորև ներկայացված աղյուսակի համաձայն`

 Թեք լանջերով անցնող ջրանցքի անվտանգության գոտու լայնությունը

Հարակից լանջի թեքությունը

Մինչև 15օ

15օ - 30օ

30օ - 45օ

Անվտանգության գոտու լայնությունը (մ)

6

6 - 10

10 - 20

 

Ծանոթագրություն.

450-ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով հաստատված նախագծով:

8.Վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներից (արեգակնային, երկրաջերմային, հողմային և կենսազանգված) էլեկտրական էներգիայի ստացման էներգատեղակայանքների անվտանգության գոտիները և բնականոն գործունեությունը:


1) Արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքներ.

ա.Արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքի կառուցման և շահագործման համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հողատարածքը (Տարածք) կառուցապատումից հետո, մինչև շահագործման հանձնելը, պետք է ցանկապատվի` անվտանգության առաջնային գոտի,

բ. Անվտանգության երկրորդային գոտին` Տարածքին հարող, այլ անձանց տնօրինման տակ գտնվող, այլ հողամասերն են և/կամ հողատարածքներն են, որտեղ արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որն ամբողջությամբ կամ մասամբ կստվերի (կշվաքի) արեգակի ճառագայթների ազդեցությամբ աշխատող սարքավորումները:

2) Հողմային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքներ.

ա.Հողմային աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքի առանձին հողմակների հիմքերի և սարքավորումների կառուցման համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հողամասերը (Տարածք) կառուցապատումից հետո, մինչև շահագործման հանձնելը, պետք է ցանկապատվեն` անվտանգության առաջնային գոտի,

բ.Անվտանգության երկրորդային գոտին` Տարածքին հարող, այլ անձանց տնօրինման տակ գտնվող, այլ հողամասերի և/կամ հողատարածքների այն հատվածներն են, որտեղ արգելվում է իրականացնել որևէ քաղաքաշինական գործունեություն, որին կարող է վնաս պատճառվել` հողմակի հնարավոր վթարային անկման դեպքում, ինչպես նաև արգելվում է իրականացնել հողմակի թևերին հասնող անտառապատման և ծառատնկման գործունեություն:

3) Երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրների կիրառմամբ էներգատեղակայանքների անվտանգության գոտիների և բնականոն շահագործման գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի № 144-Ն և ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի № 1083-Ն որոշումներով:»:

   3. Որոշմամբ հաստատված Կարգի III գլխի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից հաստատված մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնների պահանջները» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի № 787-Ն որոշմամբ հաստատված պահանջները» բառերով:

   4.Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ V գլխով.

«V. ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

«18. Էներգատեղակայանքների հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքներ կատարելու համար տարածքներ և ուղիներ ունենալու անհրաժեշտության դեպքում էներգատեղակայանքների տնօրինողները, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի, այդ տարածքների սեփականատերերի հետ կնքում են ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի) պայմանագիր:

19. Գյուղատնտեսական տարածքներով անցնող էներգատեղակայանքների նորոգման և վերակառուցման պլանային աշխատանքները կատարվում են հողօգտագործողների հետ համաձայնեցնելով և, որպես կանոն, այն ժամանակ, երբ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված չեն կամ հնարավոր է ապահովել այդ մշակաբույսերի պահպանվածությունը: Էներգատեղակայանքների փաստացի տեղադրման վերաբերյալ փաստաթղթերը հանձնվում են տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին՝ հողօգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:

20. Կազմակերպությունները և քաղաքացիները էներգատեղակայանքների անվտանգության գոտիներում ապահովում են էներգատեղակայանքների տնօրինող կազմակերպությունների և սույն կարգից բխող պահանջների կատարումը՝ էներգատեղակայանքների պահպանվածության ապահովման ու դժբախտ պատահարների կանխման նպատակով: Կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից էներգատեղակայանքների անվտանգության գոտիներում սույն կարգի պահանջների խախտմամբ կատարվող աշխատանքների դեպքեր հայտնաբերելիս էներգատեղակայանքները տնօրինող կազմակերպությունները պարտավոր են նրանց զգուշացնել, իսկ այդ աշխատանքները չդադարեցնելու դեպքում՝ դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին, որոնք պարտավոր են աշխատանքները դադարեցնելուց հետո պարտավորեցնել վերջիններիս վերականգնել էներգատեղակայանքների և դրանց անվտանգության գոտու նախնական վիճակը:»:

     5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    20.09.2017 - 12.10.2017

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7804

Print