Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Աբովյան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու  մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի հիման վրա։ Ըստ այդ նորմերի Աբովյան համայնքի ավագանին պետք է սահմանի Աբովյան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը։     
Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից կատարված այն բոլոր գործողությունները, որոնք աղմուկ են առաջացնում և խանգարում են քաղաքացիների լիակատար հանգստությունը, այդ թվում անձնական գործողությունները, մեխանիկական միջոցներով և/կամ տեխնիկական միջոցներով կատարված գործողությունները, հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառության օգտագործումը, համարվում են լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողություններ։  
Ըստ այդմ առաջարկվում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանել ժամը 22.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածը։     
Լռության կամ գիշերային անդորրն ապահովելու ավագանու սահմանած ժամերը խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն։              
«Աբովյան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու  մասին» նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու և դրանք պահպանելու հետ կապված հարաբերությունները։
«Աբովյան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու  մասին»  Աբովյան համայնքի ավագնու որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ համայնքի բյուջեում եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
«Աբովյան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու  մասին» Աբովյան համայնքի ավագնու որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Discussed

    19.04.2022 - 05.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Civil and commercial legislation

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3045

Print