Add to favourites

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. . «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«16) կազմակերպություն՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված լիազոր մարմնի հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած կազմակերպություն․

17) աջակցող միջոցների պետական հավաստագիր՝  որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման համար․

18) փոխհատուցման գումար` աջակցող միջոցի տրամադրման համար պետության կողմից կազմակերպությանը հատկացվող ֆինանսական փոխհատուցման չափը․

19) աջակցող միջոցի տրամադրման նվազագույն պահանջ՝ աջակցող միջոցների տրամադրման պայմաններին, երաշխիքային ժամկետներին, անվտանգությանը, տեխնիկական նկարագրին, աջակցող միջոց տրամադրող կազմակերպություններին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև այլ պահանջներ, որոնք սահմանվում են աջակցող միջոցի հանդեպ՝ դրանք շահառուների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով։»։ 

Հոդված 2. «Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ե. ենթակետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝

«ե պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը,  

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 5.1 կետով՝

«5.1) հաստատում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը, սահմանում է դրանց տրամադրման նվազագույն պահանջները․»։  

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

  • Discussed

    15.04.2022 - 02.05.2022

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2987

Print