Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՑՎԱԾ եվ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԱՂՄԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՍԱՂՄԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՑՎԱԾ եվ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԱՂՄԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁևԸ, ՍԱՂՄԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1.Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի N878-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի պահանջից, որի նպատակն է ապահովել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթի կիրառկման ապահովումը: Վերջինիս 2021թ. փոփոխությամբ սահմանվել էր կենսաբանական ծնող չհանդիսացող զույգի/ամուսնության մեջ չգտնվող կնոջ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի` բժշկական կազմակերպությանը անհատույց տրամադրման հնարավորությունը, որի արդյունքում բժշկական կազմակերպությունը իրավունք է ստանում անհատույց տրամադրել այն զույգին կամ կնոջը, որը կարիք ունի համապատասխանաբար ձվաբջջի և սերմնաբջջի դոնորի կամ ձվաբջջի դոնորի: :

2. Կարգավորման նպատակը և բնույթը

 Առաջարկվող նախագծով սահմանվում է րտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, որը կնքվում է սաղմի կենսաբանական ծնող հանդիսացող անձանց/անձի և բուժհաստատության միջև, ինչպես նաև բուժհաստատության կողմից դրա կարիքը ունեցող անձանց/անձին սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել սաղմի կենսաբանական ծնողների, բժշկական կազմակերպության և դոնորական սեռաբջիջների կարիք ունեցող զույգի/կնոջ փոխհարաբերությունը: Միաժամանակ, սաղմի անհատույց տրամադրման արդյունքում այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, նույնպես հնարավորություն կստանան վայելելրու ծնող դառնալու բերկրանքը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի կյանք տալ այն սաղմերին, որոնք այլապես պետք է ոչնչացվեին: Մյուս կողմից, դոնորական սաղմի ներպատվաստման առաջնահերթություն տալով պետական պատվերի շրջանակներում բուժում ստացող անպտուղ զույգերին, վերջիններիս արտամարմնային բեղմնավորման համար անհրաժեշտ գումարը կտնտեսվի, թեթևացնելով պետության բեռը և ուղղելով այդ միջոցները այլ անպտուղ զույգերի բուժմանը:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Discussed

    12.04.2022 - 27.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6365

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: