Add to favourites

The draft has been accepted

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                  

                                                               ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության  վերաբերյալ

1.

Անհրաժեշտությունը

 

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2016 թվականի գարնանն իրականացված մկնանման կրծողներով վարակվածության ուսումնասիրությունների (մոնիթորինգի) տվյալների հիման վրա մշակված 2017 թվականի «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի բյուջետային հայտով նախատեսվել էր պայքարի միջոցառումների իրականացում 51780 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում (վարելահողեր և բազմամյա տնկարկներ): 2016 թվականի բարենպաստ բնակլիմայալան պայմանների պատճառով մկնանման կրծողների բազմացումը շարունակվել է մինչև դեկտեմբերի կեսերը: Հիմք ընդունելով 2016 թվականի նոյեմբեր դեկտեմբեր ամիսներին ՀՀ մարզերի վարելահողերում և բազմամյա տնկարկներում մկնանման կրծողների ակտիվ շարժը (բազմացում), ինչպես նաև ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերից ստացված ահազանգերը՝ 2017 թվականի գարնանը ՀՀ մարզերի վարելահողերում և բազմամյա տնկարկներում կանխատեսվում է մկնանման կրծողների բարձր վարակվածություն: Կրծողների դեմ առավել լայնածավալ միջոցառումեր իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբեր ամսին գյուղատնտեսական թունանյութերի ձեռքբերման նպատակով իրականացվել է գնման ընթացակարգ <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի  14-րդ հոդվածի 7-րդ մասով: Համաձայն կնքված պայմանագրի /կցվում է/ մատակարար կազմակերպությունը գնման առարկայի ամբողջ քանակը պետք է մատակարարի 2017 թվականի փետրվար ամսին:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

          Վիճակագրորեն ապացուցված է, որ բնական պայմաններում պարբերաբար տեղի են ունենում վնասակար օրգանիզմների աննախադեպ բազմացում: Այդպիսի իրավիճակ էր ստեղծվել 2003 թվականին, երբ հանրապետությունում գրանցվեց մկնանման կրծողներով վարակվածության առավելագույն աստիճան: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը որոշում կայացվեց  մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումները իրականացնել համայնքների հողօգտագործողների միջոցով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անհատույց հատկացված մկնասպան պեստիցիդով: Այս եղանակով 2004 թվականին մկնանման կրծողների դեմ պայքար է իրականացվել շուրջ 180.0, 2005 –ին՝ 144.0 հազ. հեկտարի վրա, պայքարի տարածքները նվազելով՝ 2015 թվականին  կազմել են 25.0 հազ. հա: 2016 թվականից՝ գրանցվում է կրծողների թվի ավելացում, որն ակնհայտորեն երևում է 2016 թվականին իրականացված միջոցառումների ծավալից՝ 73600 հեկտար, որը շուրջ 3 անգամ գերազանցում է 2015 թվականի մակարդակը: 

          Հիմք ընդունելով 2016 թվականի նոյեմբեր դեկտեմբեր ամիսներին ՀՀ մարզերի վարելահողերում և բազմամյա տնկարկներում մկնանման կրծողների ակտիվ շարժը (բազմացում), ինչպես նաև  ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերից ստացված ահազանգերը՝ 2017 թվականի գարնանը ՀՀ մարզերի վարելահողերում և բազմամյա տնկարկներում կանխատեսվում է մկնանման կրծողների բարձր վարակվածություն: Վաղ գարնանը կրծողները հատկապես մեծ վնաս են հասցնում բազմամյա տնկարկներին և աշնանացան մշակաբույսերին, որոնց տարածքները հանրապետությունում կազմում են շուրջ 148.0 հազ հեկտար, որից 57.8 հազ. հեկտարը բազմամյա տնկարկներն են:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Նախագիծը չի ներառում բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի  կիրարկման ապահովումը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: Նախագծի մշակման գործընթացում այլ ինստիտուտներ և անձինք չեն ներգրավվել:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի 10335 կգ թունանյութ, որով հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել 129,2 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով:

7.

Այլ տեղեկություններ` ------

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

                                                                  ՏԵՂԵԿԱՆՔ

                                            ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am և ՀՀ գյուղա-տնտեսության նախարարության պաշտոնական www.minagro.am կայքերում:

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

------------

3.

Այլ տեղեկություններ

  • Discussed

    15.02.2017 - 02.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8893

Print