Add to favourites

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

   «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է՝

  1) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-419-Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի2-րդ մասի 1-ին կետի պահանջներից, որի համաձայն նշված օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը պետք է ընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց (օրենքն ուժի մեջ է մտնում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից) հետո՝ երկու ամսվա ընթացքում:

  2) ՀՀ վարչապետի 2022 թվականի փետրվարի 18-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 196-Ա որոշման հավելվածի ցանկի 4-րդ կետի պահանջներից:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

   «Գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) գործողությունը տարածվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա:

   Ընդլայնվելու են գնահատման պարտադիր դեպքերը, որոնցից անշարժ գույքերի նկատմամբ լիազոր մարմնի (Կադաստրի կոմիտեի) կողմից իրականացվելու է տվյալների բազայի վարում: Գնահատման կազմակերպություններին ներկայացվելու են որոշակի պահանջներ: Սահմանվելու են որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշներ, ինչպես նաև պատասխանատվության սահմանում նաև կազմակերպության համար:

   «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության հետ կապված հարաբերությունները:

   Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետի պահանջով բացի գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա և Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ղեկավարի հաստատած՝ ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցից նախատեսված է նաև հաշվետվությունների ուսումնասիրություններն իրականացնել Կոմիտեի նախաձեռնությամբ, որի դեպքում hաշվետվությունների ուսումնասիրություններն իրականացվելու են «Հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանելու մասին» Կոմիտեի ղեկավարի հրամանի պահանջներով սահմանված դեպքերում: Այսինքն Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պարտադիր դեպքերով իրականացված անշարժ գույքերի գնահատումները արտացոլվելու են Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված Հաշվառման ծրագրում, որտեղ անշարժ գույքի գնահատված արժեքները՝ ինքնաշխատ, յուրաքանչյուր ամիս համեմատվելու են նույն անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների, Հաշվառման ծրագրում մուտքագրված արժեքների և անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական մոտարկված կադաստրային արժեքների հետ և որոշակի տարբերության դեպքում ներկայացվելու են ուսումնասիրության:

   Նշվածի արդյունքում կնվազեն նույն գույքը տարբեր նպատակների համար կամ տարբեր գնահատողների կողմից իրարից խիստ տարբերվող արժեքներով գնահատելու դեպքերը, որոնց առկայության դեպքում դրանք անմիջապես կբացահայտվեն և ուսումնասիրության առարկա կդառնան լիազոր մարմնի կողմից:

   Նախագծի Կարգի 11-րդ և 12-րդ կետերում հաշվետվությունների ուսումնասիրման  համար սահմանվել են նոր մոտեցումներ: Հանձնաժողովի գնահատող անդամները գնահատման հաշվետվությունները պետք է ուսումնասիրեն առանց գնահատումը նույնականացնող տվյալների, այսինքն գնահատման հաշվետվությունն ուսումնասիրող Հանձնաժողովի գնահատող անդամը չի կարող պարզել թե, գնահատման հաշվետվությունը, որ գնահատողի կողմից է կազմված կամ, որ գնահատման կազմակերպության կողմից է հաստատված, արդյունքում բարձրացնելով հաշվետվությունների ուսումնասիրության նկատմամբ օբյեկտիվությունը և առավելագույնս բացառելով ուսումնասիրությունների արդյունքների նկատմամբ ոչ իրավաչափ ազդեցությունը կամ կողմնակալությունը:

   Նախագծի Կարգում մանրամասն անդրադարձ է արված Հանձնաժողովի նախնական եզրակացության կազմման առանձնահատկություններին, հատուկ կարծիքի հասկացությանը, որը թույլ կտա հանձնաժողովի գնահատող անդամին ունենալ հատուկ կարծիք, որը կտարբերվի հանձնաժողովի մնացած անդամների կարծիքից և կներառվի նախնական եզրակացությունում:

   Նախագծի Կարգի 14-րդ կետում սահմանվել են գնահատման հաշվետվություններում խախտումներ հայտնաբերելու համար Հանձնաժողովի կողմից պարտադիր ուսումնասիրման և ստուգման պահանջները, որի արդյունքում խախտումների նկատմամբ Հանձնաժողովի կողմից կցուցաբերվի ավելի խիստ մոտեցումներ, և կնպաստի «Գնահատման գործունեության մասին» օրենք Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խախտումները տարանջատելուն:

   Նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

   Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի Կադաստրի կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումների 13-րդ կետի (13. Անշարժ գույքի շուկայի բարելավում և զարգացում) պահանջներից:

  • Discussed

    06.04.2022 - 21.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3352

Print