Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին»   2004 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

          1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) սահմանում է պետական մարմիններին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների և ուսուցչի տների նվիրատվության և սեփականաշնորհման կարգը.»,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14 - 23-րդ կետերով.

«14) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը.

15) հաստատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու և գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը.

16) հաստատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.

17) հաստատում է պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքների և պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու կարգը.

18) հաստատում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման կարգը.

19) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը.

20) կանոնակարգում է 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների  սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման գործընթացը.

21) հաստատում է պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու կարգը.

22) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ոչ պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալությամբ ձեռքբերման կարգը.

23) հաստատում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման կարգը։»։

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23 - 25-րդ կետերով.

«23) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ իրականացնում է պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործընթացը.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ ընդունում է պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին որոշում.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    05.04.2022 - 25.04.2022

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3207

Print

Related documents / links