Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.       Անհրաժեշտությունը

 

<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է շահառուների կողմից անշարժ գույքի ձեռքբերման ժամկետների և պայմանների բարելավմամբ:

 

2.      Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

   Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ նախատեսված է Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի ինքնուրույն գույքային միավոր բնակարանների անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման ժամկետը և հանձնում-ընդունում պետությանը և վերջինիս նշած անձանց իրականացնել մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը:

   Հետևաբար շինարարական աշխատանքների կատարման ժամկետը նույնպես սահմանվել է մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը: Հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալները և բազմաբնակարան շենքային համալիրի կառուցման աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն առաջարկում է կառուցման աշխատանքների կատարման ժամկետ և պետությանը բնակարանների հանձնման ժամկետ սահմանել  մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը:

Իսկ շահառուների հետ հիմնական պայմանագրերի կնքման ժամկետ սահմանել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը:

      

  

3.      Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

       ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման քաղաքականության համաձայն:

 

4.      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

       ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե:

 

5.      Ակնկալվող արդյունքը

 

       Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման և դրա առարկայի հանձնման աշխատանքների պատշաճ իրականացում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի     N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի      N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի     N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի     N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է  www.minurban.am կայքում.

 

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի      N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

 

 

  • Discussed

    14.09.2017 - 05.10.2017

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8402

Print

Suggestions

Անի Գալստյան

25.09.2017

Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի:

Vahagn Melik-Parsadanyan

25.09.2017

Առաջարկում եմ կառավարության վերոնշյալ փաստաթղթի 7-րդ բաժնում սահմանել չվերանորոգված բնակարանի մանրամասն նկարագիրը. պատերի գաջապատում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, հոսանքի լարերի առկայություն...

Արսեն Գրիգորյան

22.09.2017

Առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 20-րդ կետում կատարել լրացում, որով վարկատուն պարտավորվում է պայմանագրի գործողության ընթացքում համապատասխան եկամուտ հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում որպես համավարկառու ճանաչել շահառուի ընտանիքի անդամներին։

See more