Add to favourites

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Վարդազարյան 12.04.2022 15:54:10 Առաջարկում եմ օրենքի փոփոխությանը տալ հետադարձ ուժ /ՀՀ սահմանադրություն 73-րդ հոդված/ , որպիսի այն տարածվի նաև ներկա պահին սովորողների վրա: Չի ընդունվել Առաջարկվող փոփոխությամբ կառավարությանը լիազորություն է տրվում սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որում սահմանված կարգով սովորելը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմք է հանդիսանալու: Նշված փոփոխությանը հետադարձ ուժ տալը հարավոր չէ՝ դրա կիրարման անհնարինության առումով:
2 Տիգրան Վարդազարյան 12.04.2022 15:54:10 Բուհերի և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելիս ոչ թե բավարարվել www.shanghairanking.com կայքի առաջին հինգ տասնյակում նշված բուհերով, այլ ներառել նաև ՌԴ մի շարք բուհեր՝ МИФИ, МФТИ և այլն, որտեղ մեր երեխաները սովորում են ՀՀ-ի համար հատկացված տեղերում և ՌԴ պետական բյուջեի միջոցների հաշվին: Չի ընդունվել Առաջարկվող փոփոխությամբ կառավարությանը լիազորություն է տրվում սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որում սահմանված կարգով սովորելը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմք է հանդիսանալու: Առաջարկված բուհերը նշված ցանկում ընդգրկելուն հնարավոր կլինի անդրադառնալ միայն օրենքը ընդունվելուց հետո:
3 Svetlana Dallakyan 14.04.2022 12:52:32 1․ Առաջարկում եմ պահպանել http://www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորությունը, քանի որ այդ ԲՈՒՀ երում սովորելու դեպքում, ՀՀ երիտասարդները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան գիտելիքներ, որոնք կարող են օգտագործեն Հայաստանի բարօրության համար։(ի դեպ այդ թանկ ԲՈՒՀ երում հայ երկտասարդները սովորում են մեծամասամբ միջազգային դրամաշնորհներով։) Ընդունվել է //www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հանգամանքով տարկետում ստանալը կարգավորվում է ՀՀ կառավարության 2018 թվականի 451-Ն որոշմամբ, իսկ առաջարկվող փոփոխությամբ կառավարությանը լիազորություն է տրվում սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որում սահմանված կարգով սովորելը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմք է հանդիսանալու, որը չի ենթադրում ՀՀ կառավարության 2018 թվականի 451-Ն որոշման մեջ փոփոխություն իրականացնել
4 Svetlana Dallakyan 14.04.2022 12:52:32 2․ Առաջարկում եմ մշակել մեխանիզմներ, որ այդ երիտասարդներոը ովքեր սովորում եմ այդպիսի ԲՈՒՀ երում գան հայրենիք և իրենց ներդրումը ունենան Հայաստանի համար ռազմավարական նշանակաություն ունեցող ոլորտներում։(դա չի նշանակում զենքը վերցնել և կանգնել սահմանին, այլ 2 տարին օգտագործել իրենց ստացած "թանկարժեք" գիտելիքները և կարողությունները՝ մշակելով հստակ կարգեր և մեխանիզմներ)։ Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: Առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ համապատասխան ենթաօրենսդրական ակտերը մշակելու գործընթացում:
5 Svetlana Dallakyan 14.04.2022 12:52:32 3․ Ինչ վերաբերում է հետբուհական(մագիստրատուր, ասպիրանտուրա) կրթությանը տարկետում տալ, հիանալի նախաձեռնություն է , բայց նորից անպայման ներառեք միձազգային ԲՈՒՀ-երի ծրագրերը, կարող է նորից http://www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորոությունը հածվի առնել, արդեն ըստ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները։ 4․ ՀՀ ԲՈՒՀ-երը ընդգրկել այդ ցուցակում և տալ տարկետում շատ ողջունել է, բայց Հայկական իրականության մեջ դա այդքան էլ իրագործելի չք , քանի որ այստեղ առկա են մեծ կոռուպցիոն ռիսկեր(որին տարիներ շարունակ ակատատես ենք եղել)։ Հ․Գ․ Միջազգային ԲՈՒՀ-երում սովորելը պետք է խրախուսենք, քանի որ մարդը առանց պետական աջակցության, միջազգային դրամաշնորհներով, կրթաթոշակներով գնում և սատնում է միջազգային կրթություն, դառնում է միջազգային կարգի մասնագետ ու դա կարող է օգտագործվել Հայասատանի համար։ Զուտ պետք է խելամիտ մեխանիզմներով այդ երիտասարդներին բերել Հայասատան իրենց գիտելիքները օգտագործել և ոչ թե միջազգային կրթություն ստացածին տանել կանգնեցնել սահմանին, փոխարենը նրան օգտագործել զենքի արտասրության, անօդաչու սարքերի և այլնի արտադրության մեջ Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից:
6 Ժորա Իսպիրյան 14.04.2022 17:49:54 bjshkakan usanoxnern el anpayman petq e yndgrkven,mez bjishkner shat en petq,es naxagtcov tutl ktan 6rd kurst avartatc usanoxnery yndunven ordinatura ev nex masnagitacum stanan,nor tcarayen petutyany,arajarks e anpayman EPBH yndgrkel buheri cankum Չի ընդունվել Առաջարկվող փոփոխությամբ կառավարությանը լիազորություն է տրվում սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որում սահմանված կարգով սովորելը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմք է հանդիսանալու: Առաջարկված բուհին նշված ցանկում ընդգրկելուն հնարավոր կլինի անդրադառնալ միայն օրենքը ընդունվելուց հետո:
7 Սարգիս Սարգսյան 15.04.2022 09:28:05 Անպայման պետք է պահպանել www.shanghairanking.com կայքի տվյալներով առաջին 50 ԲՈՒՀ-երում սովորողներին տարկետում տալու կարգը, քանի որ միանշանակ է, որ Հայաստանյան ԲՈՒՀ-երը անհամեմատ զիջում են նշված ԲՈՒՀ-երին և այդ ԲՈՒՀ-երում սովորող հայ երեխաներն են, որ հետագայում կարող են նոր գիտելիք բերել հայրենիք և զարգացնել հայրենի տնտեսությունը։ Եթե ուսումնասիրենք հայկական տեղեկատվական ոլորտի ստարթափերը, ապա կհամոզվենք, որ մեծ հաջողությունների հասած ընկերությունների ղեկավարները, հիմնադիրները անպայման կրթություն են ստացել ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի առաջատար ԲՈՒՀ-երում և այժմ աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երում սովորելը միակ ուղին է նոր գիտելիքներ և տեխնոլոգիաներ բերել ՀՀ։ Ցավող սրտի մեր ԲՈՒՀ-երը դեռ ոչ ապացուցել են իրենց որակը, ոչ էլ կառուպցիայից զերծ լինելու հանգամանքը և չեմ ուզի, որ մեր ԲՈՒՀ-երը կրկին դառնան դասալիքների պատսպարան։ Ընդունվել է //www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հանգամանքով տարկետում ստանալը կարգավորվում է ՀՀ կառավարության 2018 թվականի 451-Ն որոշմամբ, իսկ առաջարկվող փոփոխությամբ կառավարությանը լիազորություն է տրվում սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որում սահմանված կարգով սովորելը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմք է հանդիսանալու, որը չի ենթադրում ՀՀ կառավարության 2018 թվականի 451-Ն որոշման մեջ փոփոխություն իրականացնել
8 Իրավաբանների հայկական ասոցիացիա 15.04.2022 14:56:13 Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դրական են գնահատում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատրաստած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և 2022 թվականի ապրիլի 12-ի տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում ներկայացնում են հետևյալ առաջարկությունները. 1. Քանի որ ՀՀ ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների համար սահմանված չէ ներհանրապետական ռեյտինգավորման համակարգ, ապա անհրաժեշտ է կառավարության որոշմամբ սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հատկորոշել ու սահմանել ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների ցանկը (Իրավաբանների հայկական ասցիացիա): Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: Առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ համապատասխան ենթաօրենսդրական ակտերը մշակելու գործընթացում:
9 Իրավաբանների հայկական ասոցիացիա 15.04.2022 14:56:13 2. Կառավարության որոշմամբ պետք է սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հատկորոշել յուրաքանչյուր մասնագիտության գծով սովորողների քանակը, այդ թվում յուրաքանչուր ԲՈՒՀ-ին ըստ մասնագիտությունների տրվող քվոտան (Իրավաբանների հայկական ասցիացիա): Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: Առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ համապատասխան ենթաօրենսդրական ակտերը մշակելու գործընթացում:
10 Իրավաբանների հայկական ասոցիացիա 15.04.2022 14:56:13 3. Կառավարության որոշմամբ պետք է սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի ընտրել սովորողներին: Օրինակ` ավագ դպրոցի միջինը գնահատականը` ընդհանուր բոլոր առարկաններից և տվյալ մասնագիտությունից, մասնակցությունը տվյալ մասնագիտության տիրույթում անցկացված գիտաժողովներին, ԲՈԿ-ի կողմից հաստատված գիտական պարբերականներում գիտական նյութի հրապարակումը, մասնագիտական օլիպիադաներին մասնակցությունը, օտար լեզվի տիրապետման վկայագիրը, ԲՈՒՀ-ի ընդունելության գնահատականը և այլն (Իրավաբանների հայկական ասցիացիա): Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: Առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ համապատասխան ենթաօրենսդրական ակտերը մշակելու գործընթացում:
11 Իրավաբանների հայկական ասոցիացիա 15.04.2022 14:56:13 4. Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև 2018 թվականի 451-Ն որոշման մեջ, որում //www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հանգամանքով տարկետում ստանալու հանգամանքը պետք է կապել կառավարության կողմից սահմանվելիք պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների հետ (Իրավաբանների հայկական ասցիացիա): Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: Առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ համապատասխան ենթաօրենսդրական ակտերը մշակելու գործընթացում:
12 Իրավաբանների հայկական ասոցիացիա 15.04.2022 14:56:13 5. Անհրաժեշտ է լրացումներ և փոփոխություն կատարել նաև 2018 թվականի 451-Ն որոշման 7-րդ մասում. 5.1. լրացնել նոր երկրորդ կետ հետևյալ բովանդակությամբ. «2) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ միջազգային դպրոցական այլ օլիմպիադաներում. ա. «Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա»` մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից, բ. «Մենդելեևյան միջազգային օլիմպիադա»` քիմիա առարկայից, գ. «Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադա»` ֆիզիկա առարկայից,» 5.2. Երկրորդ կետի համարկալումը փոխել երեք, 5.3. Երրորդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված լինելու հանգամանքը:» (Իրավաբանների հայկական ասցիացիա): Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից:
13 Իրավաբանների հայկական ասոցիացիա 15.04.2022 14:56:13 6. Անհրաժեշտ է փոփոխություն կատարել 2019թ. սեպտեմբերի 3-ի 605 հրամանում 1-ին կետի 3-րդ ենթակետում և ավելացնել նաև «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան (Էլբակ Էլբակյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պռոռեկտոր ): Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից:
14 Իրավաբանների հայկական ասոցիացիա 15.04.2022 14:56:13 8. Շանհայի ռեյտինգի թոփ 50 համալսարանների որոշման գործընթացում եղել են գործոններ, որոնք կրթության հետ այնքան էլ սերտ կապ չունեն. այդ համալսարանների ֆինանսական վիճակը, աշխատակիցների շրջանում Նոբելյան մրցանակակիրների քանակը, ակադեմիկների քանակը և այլն: Ողջունելի կլինի, եթե ՀՀ կառավարության կողմից համապատասխան մասնագիտությունների ընտրության ժամանակ տրամադրվի նաև ծրագրային, ֆինանսական աջակցություն, որպեսզի հնարավոր լինի ղեկավարել գործընթացը (Ալֆրեդ Պետրոսյան, ՀԱՊՀ ավագ դպրոցի տնօրեն): Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից:
15 Իրավաբանների հայկական ասոցիացիա 15.04.2022 14:56:13 11. Տարկետումը բանակից ազատվելու մոտիվացիա չէ, դրա նպատակներից է լավ զինվոր պատրաստելը: Միջազգային օլիմպիադաների մասով՝ հարկ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀՀ-ում ևս անցկացվեն միջազգային մասնագիտական օլիմպիադաներ, որը, ի թիվս այլնի, կապահովի արտասահմանցի ուսանողների ներհոսքը ՀՀ, կբարձրանա ՀՀ բուհերի միջազգային վարկանիշը ( Արկադի Սահակյան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ): Չի ընդունվել Արված առաջարկի լուծումը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից: