Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 935 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 935 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածից, որն ամրագրում է ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական աշխատողի ատեստավորման գործընթացը: Վերջինիս նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին: Նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի Գիտության բաժնի «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» նպատակից և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Ծրագրի) «26. Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում»  նպատակի 26.1 կետից: Ոլորտը կարգավորող իրավական դաշտի հստակեցումը չափազանց կարևոր դեր ունի գիտության ոլորտի զարգացման և սահուն աշխատանքի իրականացման համար:

Ներկայումս գործում է ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշմամբ հաստատված՝ ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական կադրերի արդյունավետության նվազագույն նոր պայմաններ ըստ գիտական պաշտոնների տարակարգերի՝ հաշվի առնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները, մասնավորապես, 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ընդգրկված և նշված տարեթվից առավելագույնը մեկ տարի առաջ որակավորում անցած գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացումը՝ հասցնելով այն հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների (համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 747-Լ որոշման):

Գիտական կադրերի արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի գիտական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար:  

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում են ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման գնահատման նոր չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական կադրին: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի է առնվում նաև գիտական կազմակերպությունում  գիտական կադրի տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները, որոնք հաստատվում են տվյալ գիտական կազմակերպության գիտական խորհրդի կողմից: Տվյալ գիտական կազմակերպությունում գիտական կադրի տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները հաստատվում են այդ կազմակեպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ (երկուսից ավել բնագավառներում գործունեություն ծավալող կազմակերպությունների պարագայում` նշյալ պարտականությունները կարող են առաջարկվել համապատասխան գիտական խորհուրդների կողմից, եթե նման գիտական խորհուրդների գոյությունը նախատեսված է Կազմակերպության կանոնադրությամբ):

Միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնման նպատակով որպես նոր չափանիշ գիտական աշխատողի, ավագ գիտական աշխատողի, առաջատար գիտական աշխատողի և գլխավոր գիտական աշխատողի  տարակարգերի համար պահանջվում է նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատությունների առկայություն, ինչպես նաև թվարկված տարակարգերից վերջին երկուսի համար նաև 50 000 և 100 000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝ ՀՀ կամ միջազգային գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական ծրագրերի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում համաղեկավար և այլն: Ինչպես նաև որպես առաջատար և գլխավոր գիտական աշխատող տարակարգերի պահանջներ սահմանված է ոլորտի միջազգային գործընկերների հետ ակտիվ գործնական կապեր և համագործակցություն ունենալու, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ հանդիսանալու, իր կազմակերպության միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ կատարելու, ինչպես նաև  միջազգայն հետազոտական տիրույթում կազմակերպության դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ:

     Ինչ վերաբերում է Ծրագրի 26.1 կետով նախատեսված նախագծի վերնագրի և մեր կողմից առաջարկվող նախագծի վերնագրի մասնակի խմբագրմանը, ապա այն պայմանավորված է նրանով, որ Ծրագրի միջոցառումները գրելիս հաշվի է առնվել, որ մշակման ընթացքում արդեն իսկ ընդունված է լինելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որտեղ սահմանված է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի տարակարգը և չափանիշները: Հաշվի առնելով, որ նշված օրենքի նախագիծը դեռ գտնվում է ՀՀ վարչապետի աշխատակազմում, նախագիծը մշակվել է Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան, այն է՝ «ՀՀ կառավարությունը հաստատում է ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները»:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական կադրերի արդյունավետության նվազագույն նոր պայմաններ ըստ տարակարգերի, որը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի գիտական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար:

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող, հստակ կուրվագծվի մասնագիտական աճի ուղին գիտության ոլորտում, ինչը կմոտիվացնի արդյունավետ աշխատող գիտնականներին և կխթանի ոլորտ մուտք գործած երիտասարդ գիտաշխատողների աշխատանքի արդյունավետությանը, որն էլ իր հերթին կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «26» «Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում» «26.1» ««Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի տարակարգը և չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ Վարչապետի աշխատակազմ» կետերով սահմանված նպատակներից:

  • Discussed

    31.03.2022 - 15.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8016

Print

Suggestions

Արամ Պետրոսյան

08.04.2022

Գիտական հոդվածը կարևոր, բայց ոչ միակ գնահատականն է գիտական գործունեության։ Հոդվածների քանակը հաշվի առնող մոտեցումը պարզունակ է և ունի թերություններ։ Հիրշի ցուցանիշը (հ-ցուցանիշ) մշակվել է նախկինում կիրառվող հոդվածների քանակի հիման վրա՝ մոտեցման թերությունները հաղթահարելու համար։ Առաջարկում եմ հոդվածների քանակի փոխարեն հենվել հ-ցուցանիշի վրա, վերանայելով ժամանակի ընթացքում՝ բարձրացնելով պահանջները։ Մյուս մոտեցումը կարող է լինել Գիտության կոմիտեի կողմից գիտաշխատողների արդյունավետությունը գնահատելու բալային մոտեցումը։ Պետք է նշել նաև, որ Q1 և Q2 ամսագրերում տպագրված են բազմաթիվ սխալ հոդվածներ։ Հեղինակների ազգանունների դասավորությունը երբեմն արտացոլում է հիմնական կատարողի (կամ հեղինակի) ներդրումը, իսկ վերջին տեղը ղեկավարի, սակայն դա կարող է մոլորության մեջ գցել, քանի որ վերջին տեղը կարող է նաև համապատասխանել ամենափոքր ներդրմանը կամ դերին։

Տաթև Մովսիսյան

06.04.2022

Նախագծի 30-րդ կետի 2-րդ ենթակետում ավելացնել առնվազն բառը՝ «ունի գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ․․․»։

Տաթև Մովսիսյան

06.04.2022

Նախագծի 29-րդ կետի 6-րդ ենթակետում « ․․․ ղեկավարում դոկտորական աշխատանքներ» արտահայտությունը հակասում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 9-րդ կետին, որտեղ նշված է՝ «Գիտական խորհուրդը հաստատում է նաև ատենախոսության գիտական ղեկավար` թեկնածուական ատենախոսության համար, անհրաժեշտության դեպքում խորհրդատու` դոկտորական ատենախոսության համար»: Առաջարկում եմ «դոկտորական աշխատանքներ» արտահայտությունը փոխարինել «թեկնածուական աշխատանքներ»-ով։

See more