Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:  

Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:

 

 

 

Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո ՀՀ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներում, ինչպես նաև այլ օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված, ՀՀ հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելն է:

  • Discussed

    11.09.2017 - 26.09.2017

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10686

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

14.09.2017

Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարել, նախատեսելով, որ, ըստ էության, ռոյալթի վճարվի նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից: Չնայած Օրենսգրքրի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ռոյալթիի վճարողներ են հանդիսանում ընդերքօգտագործման թափոններից վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալու հանգամանքի, սակայն 197-րդ հոդվածի 2-րդ հոդվածով նախատեսված՝ ռոյալթիի սահմանումը չի վերաբերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքին: Կարծում ենք, որ պետք է տարանջատել ընդերքօգտագործման թափոնների գոյացման ժամանակահատվածները: Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանում իրականացնող կազմակերպությունները վճարում էին բնօգտագործման վճար՝ արդյունահանված հանքաքարից և ռոյալթի՝ շահութաբերության 25 տոկոսը գերազանցող մեծությունից: 2012 թվականի հունվարի 1-ից վերանայվեց մետաղական օգտակար հանածոների արդյունահում իրականացնող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարի և ռոյալթիի հաշվարկման մոտեցումները՝ երկու վճարատեսակի փոխարեն սահմանվեց մեկ միասնական վճարատեսակ ռոյաթի, վերանայելով նաև ռոյալթիի հաշվարկման կարգը: Անցումային ժամանակահատվածի համար, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-284-Ն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվեց, որ 2011 թվականին կամ դրան նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար նշված օրենքով սահմանված ռոյալթի չի հաշվարկվում: Նման դրույթի սահմանումը նպատակ ուներ արդեն մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում բացառել այդ մետաղական օգտակար հանածոների մասով կրկնակի անգամ վճարելու դեպքը: Կարծում ենք, որ նույն խնդիրն առկա է նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարման մասով ռոյալթիի հաշվարկման դեպքում և անհրաժեշտ է բացառել կրկնակի հարկումը բոլոր այն դեպքերում, երբ այդ մետաղական օգտակար հանածոների մասով արդեն իսկ վճարվել է բնօգտագործման վճար:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

11.09.2017

Նախագծի հիմնավորման վերաբերյալ տեղեկանքում նշված է, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով սահմանվել են մի շարք կարգավորումներ, որոնք փոխկապակցված են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգավորումների հետ: Տեղեկանքի «Առկա խնդիրների առաջարկվող լուծումները» բաժնում նշված է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով նախատեսված կարգավորումներին: Մինչդեռ, ներկայացված նախագծի 2-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններն որևէ առնչություն չունեն Օրենսգրքի ընդունումից հետո ընդունված այլ օրենքներին: Կարծում ենք, որ ճիշտ կլինի նշել, որ նշված փոփոխությունների նպատակն է վերացնել կամ կարգավորել ընդունված Օրենսգրքում առկա տեխնիկական վրիպակները կամ թերությունները: Մյուս կողմից, եթե այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը նախաձեռնում է վերացնել ընդունված Օրենսգրքի թերությունները, կարծում ենք, որ ճիշտ կլինի այդ մասով հանդես գալ առանձին նախաձեռնությամբ և կարգավորել Օրենսգրքում առկա բոլոր թերությունները:

See more