Add to favourites

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ 2022-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

<> <> 2022 ԹՎԱԿԱՆԻ  N _____ Լ 

 

                                                    

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ 2022-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և 18-րդ հոդվածի 1-ին մասը, <<Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031 թվականների ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

          Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

 2022 թվականի <>    _______________  N _______ որոշման

                                                                            

 

 

Ջրամատակարարման ԵՎ ջրահեռացման ոլորտի

2022-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ռազմավարությունԸ ԵՎ ֆինանսավորման ծրագիրԸ

 

ԵՐԵՎԱՆ-2022

 

Բովանդակություն

 

   Հապավումներ, հոմանիշներ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ. 3

    ԲԱԺԻՆ i. ՆԱԽԱԲԱՆ.. 4

    ԲԱԺԻՆ II. ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆեՐԻ ԱՄՓՈՓ  ՆԿԱՐԱԳԻՐԸ. 5

 ԲԱԺԻՆ III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ. ..6

    ԲԱԺԻՆ IV. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ —————————7

  ԲԱԺԻՆ V. Ինստիտուցիոնալ հարցերԸ …. ..9

       ԲԱԺԻՆ VI. ԹԻրախների, նպատակների ԵՎ փուլերի  ՍԱՀՄԱՆում…………………………․․․․․․․ 11

       ԲԱԺԻՆ VII.  ռազմավարությԱՄԲ  ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ  բարեփոխումներԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  …………………………………………….. …. …․․14 

    ԲԱԺԻՆ VIII.   Եզրակացություններ……………………………………………………………………….....․16

 

 

Հապավումներ, հոմանիշներ և սահմանումներ

ՀՀ

Հայաստանի Հանրապետություն

ԱԶԲ

Ասիական զարգացման բանկ

ԿԾ

Կապիտալ ծախսեր

CES

 Խորհրդատվական կազմակերպություն

ՓԲԸ

Փակ բաժնետիրական ընկերություն

ՍՊԸ

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

ՎԶԵԲ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

ԵՆԲ

Եվրոպական ներդրումային բանկ

ՊՎԸԱ

Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքներ

ԱՏԱ

Անկախ տեխնիկական աուդիտոր

ՀՏԿ

Հիդրոտեխնիկական կառուցվածքներ

ՀԿՑ

Հիմնական կատարողական ցուցանիշ

ՆՀՑ

Ներքին համեմատական ցուցանիշ

ՏԻՄ

Տեղական ինքնակառավարման մարմին

ՏՀԶԿ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն

Շ և Պ

Շահագործում և պահպանում

ՊՄԳ

Պետություն–մասնավոր գործընկերություն

ԱՀՖ

Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորում

ՍԿՄ

Սակագնի կանխատեսման մոդել (մշակված 2014թ.-ին DHInfrastructure կողմից ՀՄ համար)

ՍԿՓՄ

Սակագնի կանխատեսման փոփոխված մոդել (ԱԶԲ ՏՕ 8710 թիմի կողմից ՍԿՓՄ փոփոխված տարբերակ)

ՀԲ

Համաշխարհային բանկ

ՋՄ և ՋՀ

Ջրամատակարարում և ջրահեռացում (կեղտաջրերի մաքրում): Ջրամատակարարում՝ խմելու ջրի մատակարարում

ՋՀՕԹ

Ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն

ՋՄԿ

Խմելու ջրի մաքրման կայան

ԿՄԿ

Կեղտաջրերի մաքրման կայան

ԾՕՎ

Ծախսեր-օգուտներ վերլուծություն

Վարձակալության պայմանագիր

<<Երևան Ջուր>>, <<Հայջրմուղկոյուղի>>, <<Լոռի-ջրմուղկոյուղի>>, <<Շիրակ-ջրմուղկոյուղի>> և <<Նոր Ակունք>> փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագիր

ՊԿԱԾ

Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր

Ջրային կոմիտե

կամ Վարձատու

ՀՀ տարածքային կառավարման և ենթակոռուցվածների նախարարության ջրային կոմիտե: Վարձակալության պայմանագրով նախատեսված՝ Վարձատու

<<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ

կամ Վարձակալ

Վարձակալության պայմանագրով նախատեսված՝ Վարձակալ

Օպերատոր

կամ մասնավոր կառավարիչ

ՋՄ և ՋՀ ծառայություներ մատուցող ընկերության մասնավոր կառավարիչ

<<սպասարկվող>>

Այս տերմինը օգտագործվում է Վարձակալի կողմից սպասարկվող տարածքները (բնակավայրերը) սահմանելու համար

<<չսպասարկվող>>

Այս տերմինը օգտագործվում է Վարձակալի կողմից չսպասարկվող տարածքները  (շուրջ 580 բնակավայրերը) սահմանելու համար

<<քառորդ>>

Այս տերմինը օգտագործվում է չորս ջրային ենթաոլորտները (քառորդները) սահմանելու համար: Չորս <<քառորդներն>> են՝ 

Ք1 = <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՄ

Ք2 = <<սպասարկվող>>  տարածքների (բնակավայրերի) ՋՀ

Ք3 = <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի)  ՋՄ

              Ք4 = <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՀ

Լրիվ ծախս

Ջրամատակարարման ոլորտում <<լրիվ ծախս>>-ը վերաբերվում է ՋՄ և ՋՀ ծառայությունների մատուցման ամբողջ կամ ընդհանուր ծախսին: Այն հիմնականում կազմված է ՇևՊ ծախսեր + տարեկան կապիտալ ծախսեր + տարատեսակ այլ ծախսեր

Լրիվ ծախսածածկում

Այս տերմինը բնութագրում է այն իրավիճակը, երբ ՋՄ և ՋՀ ծառայություններ մատուցող ընկերությունը (կազմակերպությունը) ծածկում է մատուցվող ծառայությունների ամբողջ ծախսերը: Սովորաբար դա իրականացվում է սակագների այնպիսի մակարդակի սահմանումով, որն ապահովում է ծախսածածկումը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատումը ստանալու պայմաններում:

 

ԲԱԺԻՆ I. Նախաբան

 

 

 

ԲԱԺԻՆ II. Կատարված աշխատանքների ամփոփ նկարագիրը

                 Սուբվենցիոն և այլ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում <<չսպասարկվող>>   տարածքների մի շարք բնակավայրերում բարելավվել են ՋՄ և ՋՀ ծառայությունները, կառուցվել են նոր համակարգեր:

  1. Վարձակալի կողմից ՊԿԱԾ-ի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում մի շարք բնակավայրերում ավելացել է ջրամատակարարման շարունակականությունը (տևողությունը): Իրականացվել են ջրագծերի, կոյուղագծերի և հեղեղատարերի վերակառուցման, կապտաժների վերանորոգման, քլորակայանների և պոմպակայանների կառուցման, հոսքաչափերի և ջրաչափական հանգույցների տեղադրման և այլ աշխատանքներ:

              <<Սպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ավելացվել է ջրամատակարարման տևողությունը, ապահովվում է խմեու  ջրի որակը, տարեցտարի կրճատվում են չհաշվառվող ջրի ծավալները, որոնց հաշվին նվազեցվում են ջրարտադրության ծավալները:

        2020 թվականին  ջրամատակարարման շարունակականությունը (միջին տևողությունը) Երևան քաղաքում կազմել է 23.2 ժամ/օր, (2019թ-ին՝ 23.1 ժամ/օր, 2018թ-ին ՝ 23.1 ժամ/օր),  քաղաքային բնակավայրերում՝ 20.6 ժամ/օր (2019թ-ին՝ 20.5 ժամ/օր, 2018թ-ին՝ 19.0 ժամ/օր), գյուղական բնակավայրերում՝ 19.4 ժամ/օր (2019թ-ին՝ 18.7 ժամ/օր 2018թ-ին՝ 18.3 ժամ/օր): Մատակարարվող ջրի որակը կազմել է 99.9% (2019թ-ին՝ 99.8%, 2018թ-ին՝89.5%): Կրճատվել են չհաշվառվող ջրի  (ներառյալ առանց ջրաչափերի գրանցման ջրի սպառման) ծավալները:

 

 

 

                   ԲԱԺԻՆ III. Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի հիմնական նպատակը, խնդիրները և առաջարկվող լուծումները

 

  1. 8. Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի հիմնական նպատակն է՝ սահմանել ՀՀ բոլոր բնակավայրերում  կայուն, հուսալի, անվտանգ և մատչելի ՋՄ և ՋՀ ծառայությունների հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղիները: 
  2. Հիմնական նպատակի ապահովման համար առաջիկա տարիներին անհրաժեշտ է որպես առաջնահերթություն, լուծել հետևյալ խնդիրները՝
  • վարձակալության պայմանագրի շրջանակներում Վարձատուի գործառույթների իրականացման ապահովում.
  • վարձակալության պայմանագրի շրջանակներում Վարձակալի կողմից մատուցվող ՋՄ և ՋՀ ծառայությունների շարունակական բարելավում.
  • <<չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) մատուցվող ՋՄ և ՋՀ ծառայությունների շարունակական բարելավում և դրանց որակական մակարդակի համապատասխանեցում սպասարկվող բնակավայրերում մասնագիտացված ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ.

          4) ՋՄ և ՋՀ ծառայությունների հետագա բարելավմամբ պայմանավորված օգուտների մասով առկա ներուժի և հնարավորությունների արդյունավետ օգտագործում.

        5)  ՋՄ և ՋՀ ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների ներգրավում:

  1.    Բարեփոխումների ներկա փուլը պետք է ավելի շատ կենտրոնացված լինի <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՀ ծառայությունների բարելավման վրա, ինչպես նաև <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՄ ծառայությունների բարելավման վրա: Ըստ էության այս երկու խնդիրներն էլ ավելի բարդ են և ծախսատար:
  2. <<Չսպասարկվող>> տարածքները (բնակավայրերը) հիմնականում չունեն ջրամատակարարման արդյունավետ համակարգեր, իսկ ջրահեռացման համակարգերը գրեթե բացակայում են: Այս բնակավայրերում տարբեր են նաև մատուցվող ՋՄ և ՋՀ ծառայությունների սակագները, ի տարբերություն Վարձակալի կողմից <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի)՝ որտեղ գործում է միասնական սակագին:
  3. <<Չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ կիրառվելու են այն չափելի, կշռելի մեծությունները, որոնք չպետք է լինեն ավելի նվազ, քան վարձակալության պայմանագրով սահմանված ծառայությունների մակարդակը:
  4. <<Չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՄ և ՋՀ ոլորտի խնդիրների լուծման համար առաջարկվում է, որ ՋՄ և ՋՀ ծառայություններն իրականացվեն մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպության (կազմակերպությունների) կողմից, նախապես իրականացնելով ՋՄ և ՋՀ համակարգերի վերակառուցմանն ուղղված անհրաժեշտ ներդրումներ։

 

 

        ԲԱԺԻՆ IV. Ներդրումային կարիքները և ֆինանսավորման աղբյուրները, ակնկալվող արդյունքները և առաջնահերթ գործողությունները

 

  1. CES գերմանական ինժեներախորհրդատվական կազմակերպության և <<Ջրտուք>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Հայաստանի գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման և զարգացման իրագործելիության ուսումնասիրություն>> հաշվետվությունում նշված է, որ ջրամատակարարման համակարգերում ներդրումների համար կպահանջվի շուրջ 345 մլն եվրո, իսկ ջրահեռացման համակարգերում՝ շուրջ 505 մլն եվրո: Խորհրդատուն 1-ին փուլով նախանշել է ներդրումների իրականացում՝ ջրամատակարարման համակարգերում՝ 296 մլն եվրո, իսկ ջրահեռացման համակարգերում՝ շուրջ 407 մլն եվրո։ Պետք է նշել, որ այս ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են <<չսպասարկվող>> տարածքների շուրջ 580 բնակավայրերի համար:

      Աղյուսակ 1. <<Չսպասարկվող>> տարածքի (բնակավայրերի) ՋՄ և ՋՀ  ոլորտի ծառայությունների կատարողական ցուցանիշները և ակնկալվող արդյունքները:

Կետ

Կատարողական ցուցանիշ

Իրավիճակը

2017թ․ դրությամբ

1-ին փուլի

ներդրումներից

հետո

Ամբողջական

ներդրումներից

հետո

1

Ջրամատակարարման միջին օրական

տևողությունը գյուղական տնային

տնտեսություններում

5.7 ժամ/օր

20 ժամ/օր

24 ժամ/օր

2

Մատչելի անվտանգ ջուր ունեցող

բնակչության տոկոսը գյուղական վայրերում

21.0%

90%

100%

3

Նորմերին համապատասխանող

սանիտարական հարմարանք ունեցող

բնակչության թիվը

0.3%

100%

100%

4

Գյուղական բնակավայրերում գոյություն ունեցող

բաշխիչ ցանցի ընդլայնում և վերականգնում

78.9%

93.5%

98%

5

Գյուղական բնակավայրերում ջրահեռացման կենտրոնացված ցանցի ստեղծում

14.4%

51.7%

51.7%

6

ՋՄ և ՋՀ ծառայությունների մասով բնակչության կենսական պայմանների բարելավում

20.0%

40%

100%

 

Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) ֆինանսավորմամբ իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ <<Հայստանում կայուն ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ազգային ռազմավարության մշակում>> հաշվետվության համաձայն՝ Հայաստանի բոլոր բնակավայրերում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման կարիքների բավարարման համար կպահանջվեն շուրջ 2 մլրդ 600 մլն եվրոյի ներդրումներ:

     2019թ․ Վարձակալի հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով 2020-2024թ.թ. ժամանակահատվածում շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ են անհրաժեշտ <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՄ և ՋՀ համակարգերի բարելավման համար (հատկապես ջրահեռացման համակարգերի վերակառուցման նպատակով)։

  1. ՋՄ և ՋՀ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ներդրումները և այլ ֆինանսական ռեսուրսները պետք է հնարավորինս ապահովել Միջազգային Ֆինանսական կազմակերպությունների և ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ փուլ առ փուլ (ըստ առաջնահերթությունների): Ներկայումս, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համակարգմամբ իրականացվում են հետևյալ ներդրումային ծրագրերը.
  • Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ),
  • Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների ծրագիր (Գերմանիայի զարգացման և Եվրոպական միության Հարևանության ներդրումային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ).
  1. 16. ՋՄ և ՋՀ ծառայությունների բարելավման նպատակով ըստ փուլերի սահմանվում են ներդրումային կարիքները: CES խորհրդատվական կազմակերպությունը, ուսումնասիրության արդյունքների վերլուծության միջոցով կազմել է առաջնահերթությունների ցանկ, որում ընդգրկվել են չսպասարկվող տարածքների բոլոր բնակավայրերը։
  2. 17. Պետք է նշել, որ՝
  • կարիքները համամասնորեն ավելի բարձր են <<չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում), որոնք կարող են թերի ֆինանսավորվելու և ավելի քիչ ուշադրության արժանանալու ռիսկի ենթարկվել.
  • մինչև Վարձակալի ընտրությունը <<սպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) անհրաժեշտ ծախսերի մեծ մասը գոյություն ունեցող համակարգերի (գույքի) պահպանման, շահագործման և բարելավման համար էր օգտագործվում: Վարձակալի ընտրությունից հետո համակարգերի (գույքի) շահագործման  և պահպանման ծախսերը իրականացվում են նրա կողմից:
    1. 18. Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի շրջանակներում առաջնահերթ գործողությունները հետևյալն են.
  • վարձակալության պայմանագրի շրջանակներում ՋՄ և ՋՀ համակարգերի արդյունավետ կառավարում, շահագործում, պահպանում և բարելավում.
  • ՋՄ և ՋՀ ծառայությունների շարունակական բարելավում և մատչելիության ապահովում, հանրային վստահության ձևավորում առ այն, որ սակագների ճշգրտումները հիմնավորված են.
  • մշակել և իրականացնել ծրագրեր` <<սպասարկվող>> և <<չսպասարկվող>>  տարածքներում (բնակավայրերում) կայուն, հուսալի, անվտանգ և մատչելի ՋՄ և ՋՀ ծառայություններ ունենալու համար.
  • <<չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ՋՄ և ՋՀ ծառայությունները կմատուցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպության (կազմակերպությունների)կողմից:
  1. Նախորդ տարիների վերլուծությունները ցույց են տալիս, որ առավել մեծ են կարիքները ջրահեռացման ոլորտում: Կեղտաջրի մաքրման համար ԿՄԿ-ներ առկա են փոքրաթիվ բնակավայրերում և անհրաժեշտություն կա ընդլայնել ԿՄԿ-ների ցանցը, որի արդյունքում զգալիորեն կբարելավվի բնակավայրերի էկոլոգիական վիճակը: Այս ուղղությամբ առաջիկա 10 տարիներին նախատեսվում է կառուցել նոր ԿՄԿ-ներ՝ թվով 16 քաղաքների և 50 գյուղերի համար, որոնք ունեն կենտրոնացված ջրահեռացման համակարգեր:  
  2.    ՋՄ և ՋՀ ոլորտում իրականացված ուսումնասիրությունները հիմնված են աճի մասով դրական կանխատեսումների վրա և պարունակում են խորը վերլուծություններ ու կոնկրետ գնահատականներ: Մասնավորապես, վերջին 3 տարիներին գերմանական KfW Զարգացման Բանկի միջոցներով գերմանական GFA Consulting Group GmbH կազմակերպության կողմից, իրականացվել է Ջրային կոմիտեի ակտիվների կառավարմանն ուղղված խորհրդատվական ծրագիր։ Ներկայումս նույն աղբյուրից ֆինանսավորվող գերմանական GITEC-GIP GmbH խորհրդատվական կազմակերպության կողմից իրականացվում է Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագիր.

        21․ ՀՀ կառավարության մոտեցումները հիմնված են ՋՄ և ՋՀ ոլորտի իրատեսական վերլուծությունների վրա: Մշակվել են բարեփոխումների երկու տարբերակներ (Բ և Գ), որոնցից յուրաքանչյուրը համեմատվել է անցյալի փորձի՝ բազիսային (Ա) տարբերակի հետ:

 

ԲԱԺԻՆ V. Ինստիտուցիոնալ հարցերը

 

         22․ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 888-Ն որոշմամբ սահմանվեց, որ  <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) համար ՊՄԳ-ի շրջանակներում անհրաժեշտ է ընտրել մեկ Վարձակալի տարբերակը: Այս մոտեցումը պայմանավորված է հետևյալ հիմնական սկզբունքներով՝

1) նախկինում տարբեր օպերատորների միջև առկա էին միավոր ծախսերի, արդյունավետությունների և սակագների մակարդակների զգալի տարբերություններ,

2) Երևան քաղաքում, այլ բնակավայրերի նկատմամբ, ավելի ցածր սակագներ ունենալը սոցիալական տեսանկյունից անընդունելի էր: 

             3) ՀՀ կառավարությունը, գնահատելով ոլորտի կառավարման տարբերակների առավելությունները և թերությունները (մեկ կառավարիչ, երկու կառավարիչներ և երեք կառավարիչներ), ընտրեց <<մեկ Վարձակալի>> տարբերակը, որպեսզի.

            ա. ունենալ միասնական սակագին <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) համար,

բ. ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովվեն համեմատաբար ավելի մեծ ծախսեր պահանջող բնակավայրերում արդյունավետության բարձրացմանը։

                 23․  Անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական հիմքեր (ընդունել համապատասխան իրավական ակտեր) հետագա ՊՄԳ պայմանագրի (պայմանագրերի) կնքման համար։

         24․ Ռազմավարությունում և ֆինանսավորման ծրագրում ընդգծվում են նաև հետևյալ հարցերը.

1) բոլոր բնակավայրերում կայուն, հուսալի, անվտանգ և մատչելի ՋՄ և ՋՀ  ծառայությունների ապահովում. Գործող վարձակալության պայմանագրով սահմանվել են միջազգային լավագույն փորձին համապատասխան կատարողական ցուցանիշներ, որոնց հաստատված մեթոդաբանությամբ հաշվարկված տարեկան արժեքներով բնութագրվում է ՋՄ և ՋՀ ծառայությունների որակը: <<Չսպասարկվող>> տարածքների բնակավայրերում ծառայությունների պատշաճ մակարդակն ապահովելու համար անհրաժեշտ է մինչև 2031 թվականը հասնել նրան, որ բոլոր բնակավայրերի ՋՄ և ՋՀ համակարգերը կառավարեն մասնագիտացված (լիցենզավորված) կազամակերպությունները՝ սահմանելով ՋՄ և ՋՀ պատշաճ ծառայությունների մատուցման չափորոշիչներ:

     2) Վարձակալի կողմից ներկայացվող ՋՄ և ՋՀ ծառայությունների սակագների ճշգրտման հայտերի ուսումնասիրություն և սահմանված կարգով առաջարկությունների ներկայացում՝ ուղղված սակագների հնարավոր կայունության և մատչելիության ապահովմանը, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների համար հնարավոր արտոնությունների սահմանմանը.

         3) ՋՄ և ՋՀ ոլորտի կարգավորման ուժեղացում, որպեսզի հնարավորինս կրճատվեն տարբեր տարածքների (բնակավայրերի) միջև միավոր ծախսերի անհամապատասխանությունները: Այն դեպքում, եթե ծախսերի անխուսափելի տարբերություններ մնան, օրինակ` տոպոլոգիական, աշխարհագրական և բնակչության խտության տարբերությունների և այլ հանգամանքներով պայմանավորված, Ջրային կոմիտեն պետք է ընդգծի դրանք և թիրախներ սահմանի.

    4) Ջրային կոմիտեի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ռեսուրսների և իրավասությունների ընդլայնում` որպեսզի Ջրային կոմիտեն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատշաճ հսկողություն սահմանեն և արդյունավետ աջակցություն ցուցաբերեն Վարձակալի և մասնավոր կառավարիչների կողմից կայուն, հուսալի, անվտանգ և մատչելի ՋՄ և ՋՀ  ծառայությունների մատուցման գործում։ Նախատեսվում է, որ Ջրային կոմիտեն պետք է համակարգի նաև Վարձակալի կողմից <<չսպասարկվող>> տարածքների շուրջ 580 բնակավայրերի ՋՄ և ՋՀ ծառայությունների կազմակերպման և բարելավման հետ կապված մեծածավալ աշխատանքները, որի համար անհրաժեշտ է ունենալ լրացուցիչ կարողություններ, այդ թվում՝ նոր կառուցվածքային ստորաբաժանում։ <<Չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ՋՄ և ՋՀ ծառայությունների մատուցման համար մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպությունների ներգրավման աշխատանքներում, իր լիազորությունների շրջանակներում, մասնակցություն է ունենալու նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը.

     5) Վարձակալի և ՋՄ և ՋՀ ծառայություններ մատուցող այլ ընկերությունների կողմից իրենց գործունեության, այդ թվում՝ խմելու ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելը:

 

  1. CES խորհրդատվական կազմակերպությունը գնահատել է Ջմ և ՋՀ համակակարգերի կառավարման տարբերակները <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) համար և առաջարկել տարբերակներ` սկսած աջակցության ապահովումից մինչև մասնավոր կառավարչի (կառավարիչների) ամբողջական ներգրավում՝ <<սպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում): <<Չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ՋՄ և ՋՀ ծառայությունների իրականացման կարգն ավելի բարդ է, և հարկ կլինի որպեսզի Ջրային կոմիտեն նոր կարողություններ ձևավորի, այդ թվում՝ ինստիտուցիոնալ և օրենսդրական հարցերի կարգավորման միջոցով:

     Կան շուրջ 580 չսպասարկվող բնակավայրեր, և ժամանակ կպահանջվի յուրաքանչյուր բնակավայրի ՋՄ և ՋՀ համակարգերի կառավարման արդյունավետ տաբերակ ընտրելու համար։

  1. <<Չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ՋՄ և ՋՀ ծառայությունների բարելավման համար անցումային ժամանակահատվածում կարող են ներդրվել պարզեցված ընթացակարգեր: <<Չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ՋՄ և ՋՀ ծառայությունները պետք է մատուցվեն մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպության (կազմակերպությունների) կողմից: Մյուս մոտեցումը՝ այդ տարածքները (բնակավայրերը) կարող են ընդգրկվել <<սպասարկվող>> տարածք (բնակավայրեր):   

 

ԲԱԺԻՆ VI. Թիրախների, նպատակների և փուլերի սահմանում

 

  1. Թիրախ 1. ՀՀ բոլոր բնակավայրերում ՋՄ և ՋՀ ծառայությունները մատուցվում են մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպության (կազմակերպությունների) կողմից.

      1) նպատակ 1.1 – Շարունակել և զարգացնել ՋՄ և ՋՀ ոլորտի բարեփոխումները՝ նպատակ ունենալով բարձրացնել համակարգերի շահագործման և պահպանման, ինչպես նաև  կառավարման հուսալիությունն ու արդյունավետությունը, մատուցվող ծառայությունների որակը՝ ապահովել կայուն, հուսալի, անվտանգ և մատչելի ՋՄ և ՋՀ ծառայություններ.

      2) նպատակ 1.2 - <<Չպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ընդգրկված շուրջ 580 բնակավայրերի խմբավորում առանձին կլաստերների:

      3) նպատակ 1․3 - Խմելու ջրի որակի ապահովում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան։ Ջրամատակարարման օրական տևողության շարունակական աճ և ջրի կորուստների կրճատում։

     4) նպատակ 1.4- ՋՄ և ՋՀ համակարգերի տեխնիկական վիճակի բարելավման և ընդլայնման նպատակով ներդրումների շարունակական ապահովում.

     5) նպատակ 1.5 – Ներգրավված վարկային միջոցների շրջանակներում իրականացվող ներդրումների արդյունավետության բարձրացում։

       28․ Թիրախ 2. ՀՀ բնակավայրերում ՋՀ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների իրականացում.

     1) նպատակ 2.1 - Առաջիկա տարիներին  (2024-2028թթ) Երևանի <<Աերացիա>>, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Դիլիջանի և Ջերմուկի ԿՄԿ-ներում կեղտաջրերի ամբողջական ցիկլով (այդ թվում՝ կենսաբանական) մաքրման և տիղմի մշակման փուլերի իրականացում.

     2)   նպատակ 2.2 -  ՋՀ բնագավառում <<Ոչ թե թափոն, այլ ռեսուրս>> սկզբունքի կիրառում.

     3) նպատակ 2.3 – Կեղտաջրերի  մաքրման նոր կայանների կառուցմանն ուղղված աշխատանքների իրականացում: Նոր կայանների կառուցման առաջնահերթությունը կսահմանվի՝  հաշվի առնելով տվյալ տարածքի շահառու բնակչության թիվը և խտությունը։

   29․ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներդրումների համար պետք է սահմանվեն առաջնահերթություններ և փուլեր, որոնք կարող են ընդգրկել հետևյալ ժամանակահատվածները.

  • կարճաժամկետ` 1-3 տարի:
  • միջնաժամկետ` 4-8 տարի:
  • երկարաժամկետ` 9 տարի և ավելի:

        30․ ՀՀ կառավարությունը կցուցաբերի առաջնահերթությունների սահմանման երկբաղադրիչ մոտեցում` տվյալների և օժանդակող վկայությունների աստիճանական բարելավումով, որպեսզի հաջորդող փուլերում հնարավոր լինի գործնականում կիրառել ծախս-օգուտ վերլուծությունը և սահմանել առաջնահերթությունները:

   31․  ՀՀ կառավարության մոտեցումը կարող է լինել նաև հետևյալը.

      1) քայլ 1. կենտրոնանալ գույքի պահպանման և հետագա բարելավման հետ կապված հարցերի կարգավորման վրա:

      2) քայլ 2. ՀՀ կառավարությունն ընդունում է ՏՀԶԿ-ի այն եզրակացությունը, որ ՋՀ  բնագավառը չի եղել գերակա և համարժեքորեն չի ֆինանսավորվել: Հետևաբար,                               ՀՀ կառավարությունն առաջնահերթ կհամարի ՋՀ ծառայությունների բարելավումը, մասնավորապես <<չսպասարկվող>> տարածքներում  (բնակավայրերում).

       3) քայլ 3. ներդրումների առաջնահերթությունները սահմանել՝ հիմք ընդունելով <<ծախսեր-օգուտներ>> վերլուծությունները:

      32․  ՀՀ կառավարությունը 1-ին, 2-րդ և 3-րդ քայլերը կկիրականացնի համատեղ։

    33․ ՋՀ համակարգերի արդիականացման համար ֆինանսավորման ծավալները չավելացնելու պարագայում կվատթարանա առկա համակարգերի տեխնիկական վիճակը, իսկ հետագայում դրանց վերականգնման ու բարելավման համար պահանջվող ներդրումների չափը շեշտակի կավելանա: Նման իրավիճակը թելադրում է, որ նոր գործողությունները պետք է ուղղված լինեն կեղտաջրերի հեռացման ու մաքրման գործընթացի իրականացմանը: Աստիճանական բարելավման մոտեցման ընդունումը թույլ է տալիս նույն ներդրումների ներգրավմամբ ավելի մեծ թվով բնակավայրեր ներառել ընթացիկ ծրագրերում, որը կնպաստի բնակավայրերի հնարավորինս համաչափ զարգացմանը՝ ունենալով նաև արդարացի բաշխման մոտեցում:

     34․ Ինչպես առաջարկվել է ՏՀԶԿ-ի կողմից՝ կհամապատասխանեցվեն մոտեցումները իրավիճակին և կարիքներին:

  • ավելի մեծ շեշտադրում տնտեսական և սոցիալական նպատակների վրա.
  • մատակարարվող խմելու ջրի կորուստների կրճատմանն ուղղված աշխատանքների հետևողական իրականացում. 
  • գոյություն ունեցող գույքի վերաբերյալ տեղեկատվության բարելավմանն ուղղված համապատասխան աշխատանքների կատարում՝ գույքի կառավարման լավագույն փորձի կիրառմամբ․
  • ՋՄ և ՋՀ ոլորտի հնացած նախագծային նորմերի վերանայում և բարելավում
  • համեմատաբար քիչ ծախսատար և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառում, պիլոտային ծրագրերի փորձարկում.

    10) Վարձակալը հանրությանը տրամադրում է իր ծառայությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն:

  1. Աղյուսակ 2-ում ներկայացվել են նախատեսվող ներդրումների ծավալների համաչափությունները.

                                                         

        Աղյուսակ 2. 2022-2031թթ. նախատեսվող ներդրումային ընդհանուր գումարի տոկոսային բաշխումը՝ ըստ հետևյալ ենթաոլորտների.

Ենթաոլորտ

Ընդամենի %

Ք1 = <<սպասարկվող>> տարածքների  (բնակավայրերի) ՋՄ

25

Ք2 = <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՀ

25

Ք3 = <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՄ

30

Ք4 = <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՀ

20

Ընդամենը

100

 

            Ընդհանուր ներդրումային բյուջեն ներկայացված համամասնությամբ բաշխելու առնչությամբ    ՀՀ կառավարությունը կարող է կիրառել հետևյալ չափանիշները` 

1) <<Սպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ջրահեռացման ծրագրերին (Ք2 քառորդ) կհատկացվի ընդհանուր ներդրումային բյուջեի շուրջ 25%-ը.

2) քանի որ այս փուլում կարևորվում է նաև <<չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի բարելավման անհրաժեշտությունը, նախատեսվում է դրան հատկացնել ընդհանուր ներդրումային բյուջեի շուրջ 20%-ը:

         39․ Քանի որ <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) բնակչության թիվը շուրջ երեք անգամ գերազանցում է <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) բնակչության թվին, <<չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) մեկ շնչի հաշվով (աղյուսակով նախատեսվող) ներդրումների ծավալները շուրջ երեք անգամ կգերազանցեն <<սպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) կատարվող ներդրումների ծավալներին: Սա արդարացված է, հաշվի առնելով այն, որ <<չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) վերջին 15 տարիներին շատ քիչ ներդրումներ են կատարվել: Սա նաև համահունչ է ՀՀ կառավարության ներկա մոտեցմանը` <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՄ և ՋՀ խնդիրներին պատշաճ ուշադրություն դարձնելու վերաբերյալ:

    40․ Արդյունքում՝ Ք1 քառորդի մասնաբաժինը մոտավորապես կկազմի ընդհանուր ներդրումների 25%-ը: Այս բյուջեի մեծ մասը օգտագործվելու է առկա <<սպասարկման>> տարածքների (բնակավայրերի)  ՋՄ համակարգերի բարելավման համար, որպեսզի` կանխվի գույքի վիճակի վատթարացումը, նվազեցվեն էլեկտրաէներգիայի ծախսերը և ավելացվի ջրամատակարարման օրական միջին տևողությունը և կրճատվեն չհաշվառվող ջրի ծավալները։

       41․ Չորս քառորդների միջև բաշխվող ներդրումային միջոցների հատկացումների վերաբերյալ առաջարկությունները պետք է քննարկվեն Ջրային կոմիտեի, ՀՀ պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման շահագրգիռ մարմինների, ինչպես նաև Վարձակալի և <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՄ և ՋՀ համակարգերի մասնավոր կառավարչի (կառավարիչների) հետ: Այս գործընթացներում կարող են օգտագործվել ՍԿՓՄ-ի տվյալները: Երևանի քաղաքապետարանը և <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) համայնքապետարանները ՋՄ և ՋՀ համակարգերի բարելավմանն ուղղված իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել նաև Ջրային կոմիտեին, որոնք կուսումնասիրվեն և կքննարկվեն հնարավորության սահմաններում Վարձակալի համապատասխան տարեկան ՊԿԱԾ-ում ընդգրկելու համար:

        

 

ԲԱԺԻՆ VII. Ռազմավարությամբ և ֆնանսավորման ծրագրով նախատեսվող

բարեփոխումների հիմնական ուղղությունները

 

      42․ Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի շրջանակներում կիրականացվեն բարեփոխումներ  նաև հետևյալ ուղղություններով՝

      1)     իրատեսական ներդրումային պլանի սահմանում և իրականացում.

     2) թափանցիկ թիրախավորված աջակցություն (մասնավորապես՝ ի տարբերություն նախկինում ընթացիկ պակասուրդը ֆինանսավորելու նպատակով հատկացվող համապատասխան սուբսիդիաների).

    3) գույքի արդյունավետ կառավարման ապահովում.

    4) չհաշվառվող ջրի (ներառյալ առանց ջրաչափերի գրանցված ջրի սպառում) ծավալի կրճատում.

     5) ՋՀ բնագավառի հիմնախնդիրների լուծում.

     6) ՋՀ համակարգերի բարելավման սկզբունքներում որդեգրվում է կեղտաջրի հնարավորինս ամբողջական մաքրման ապահովման սկզբունքը, որն իր հերթին պահանջում է այդ գործընթացը նպաստող և աջակցող տեխնիկական, տնտեսական և իրավական մեխանիզմների ընդունում.

  7) առավել մեծ ուշադրություն գյուղական բնակավայրերի ՋՄ և ՋՀ խնդիրներին.

  8) ՋՀ բնագավառում կեղտաջրի որակական հատկանիշներին առնչվող օրենսդրական բարեփոխումների իրականացում.

     43․  Ջրային կոմիտեի (որպես` Վարձատուի) և <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի (որպես` Վարձակալի) փոխհարաբերությունները, գործառույթները, իրավունքներն ու պարտավորությունները (պարտականությունները) սահմանված են 21.11.2016թ. կնքված վարձակալության պայմանագրով, որում ամրագրված են ծառայությունների որակը բնութագրող հետևյալ ցուցանիշները.

          1) hիմնական կատարողական ցուցանիշներն են՝ ջրամատակարարման շարունակականությունը Երևան քաղաքում, քաղաքային և գյուղական բնակավայրերում,                 մատակարարվող ջրի որակը, չհաշվառվող ջուր (ներառյալ առանց ջրաչափերի գրանցված ջրի սպառումը) և  բաժանորդների բավարարվածությունը.

      2)  ներքին համեմատական ցուցանիշներն  են՝  մաքրված կեղտաջրերի որակը, պոմպերի զննում և սպասարկում, կոյուղու զննում և սպասարկում, ենթակառուցվածքների ընդհանուր շահագործում և նորոգում, ջրամատակարարման ընդհատումների քանակ, ջրաչափերի փոխարինում և ստուգաչափում, հավաքագրման աստիճան, գործառնական ծախսերի ծածկույթ,            բողոքներ և վարձավճարների հետ կապված հարցումներ և գրավոր դիմում-բողոքներին արձագանքման ժամանակը։

       Վարձակալության պայմանագրի վերը նշված ցուցանիշները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ լրացուցիչ ցուցանիշները կամրագրվեն հետագայում ՋՄ և ՋՀ ոլորտում կնքվող ՊՄԳ պայմանագրերում:

  1. Ցուցանիշներն ընտրելիս պետք է հաշվի առնել միջազգայնորեն ընդունված հետևյալ սկզբունքները․

1) պետք է լինեն հստակ, տեղիք չտան երկակի մեկնաբանության և ապահովեն միջազգային ցուցանիշների հետ համադրելիությունը,

 2) հիմնվեն միջազգային չափորոշիչների և լավագույն փորձի,  հուսալի աղբյուրներից վերցված տվյալների վրա։

  1. Վարձակալության պայմանագրի 3-րդ հավելվածով տրվել է վարձակալությամբ հանձնված ՋՄ և ՋՀ համակարգերի և այլ գույքի (այսուհետ՝ Գույք) նկարագրությունը (ցանկը)։ Վարձակալության պայմանագրի 3-րդ հավելվածի (2) ենթակետով նշված է, որ գույքի մեջ մտնում է նաև վարձակալության պայմանագրի ժամկետի ընթացքում վարձակալի սպասարկման տարածքում կառուցված ՋՄ և ՋՀ համակարգերը (լրացուցիչ գույքը)։

        Գույքի հանձնման-ընդունման հետ կապված հարցերի վերաբերյալ ընդունվել է ՀՀ կառավարության 14․12․2017թ․  <<Երևան ջուր>>, <<Հայջրմուղկոյուղի>>, <<Լոռի-ջրմուղկոյուղի>>, <<Շիրակ-ջրմուղկոյուղի>> և <<Նոր ակունք>> փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքն ընդունելու, <<Վեոլիա Ջուր>> ընկերությանը վարձակալության և սեփականության իրավունքով գույք հանձնելու, <<Վեոլիա Ջուր>> ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում չընդգրկված գույքը <<Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկին գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. ապրիլի 6-ի N399-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1662-Ա որոշումը։ Այս որոշման կատարման նպատակով շահագրգիռ կողմերի միջև կնքվել են համաձայնագրեր։ Ընդունվել են նաև ՀՀ կառավարության 17․10․2019թ․<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1662-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին գումար հատկացնելու մասին>> N1452-Ն և ՀՀ կառավարության  16․09․2021թ․ <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1662-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու,  <<Լոռի-ջրմուղկոյուղի>>, <<Շիրակ-ջրմուղկոյուղի>> և <<Նոր ակունք>> փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը նվազեցնելու, և  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին գույք ամրացնելու և <<Վեոլիա Ջուր>> Փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին>>  N1508-Ն որոշումները։

  1. Սույն Ռազմավարության նպատակներն ապահովելու, նշված խնդիրները լուծելու արդյունավետ ուղիներ ընտրելու և իրականացնելու, ֆինանսական ներդրումների արդյունավետությունն ու նպատակայնությունն ապահովելու համար՝ հիմնական ծրագրային առաջարկություններից բացի, կարող են իրականացնելու նաև օժանդակ փորձնական ծրագրեր։ Նման փոքրածավալ, կարճաժամկետ և, որ շատ կարևոր է, ոչ մեծ համապատասխան ներդրումներ պահանջող փորձնական ծրագրեր իրականացնելու արդյունքում, մի շարք խնդիրներ կարող են հիմնավորված պատասխաններ ստանալ տեխնիկական, կազմակերպչական, տնտեսական, ֆինանսական և այլ առաջարկություններում։

 

       

ԲԱԺԻՆ VIII Եզրակացություններ

 

  1. Ռազմավարությունը և ֆինանսավորման ծրագիրն իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների ամփոփ փաստաթուղթ է, որը ենթակա է պարբերաբար արդիականացման, որպեսզի փաստաթուղթը համահունչ լինի գիտատեխնիկական առաջընթացի, Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում ջրային ոլորտում բարեփոխումների դրական փորձի հետ:
  2. ՀՀ կառավարությունը կօգտագործի սույն փաստաթուղթը դոնորների հետ քննարկելու և ներդրումային ծրագրերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար, ինչպես նաև <<սպասարկվող>> և <<չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ՋՄ և ՋՀ ոլորտում ներդրումների բաշխման մասով առաջնահերթություններ սահմանելու համար: Կգնահատվեն անհրաժեշտ ներդրումները:

      49. ՋՄ և ՋՀ ծառայություններ մատուցող ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերում ՋՄ և ՋՀ համակարգերի կառավարման համար, ՊՄԳ ձևերի ընդունման հիմնավորումը եղել է ծառայությունների բարելավումը: Այս մոտեցումը տվել է դրական արդյունքներ:

        50․ ՊՄԳ-ի օպտիմալ ձևի ընտրության նպատակով, ՀՀ կառավարությունը <<սպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) համար ընտրել է վարձակալության սկզբունքը և կնքել է վարձակալության պայմանագիր:

  1. <<Սպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) ՋՄ և ՋՀ ծառայությունների բարելավումը ակնկալվում է Վարձակալության պայմանագրով նախատեսված ՀԿՑ-ների կատարման և այլ պահանջների ապովման արդյունքում։
  2. 53. Հնարավոր է համարվում նաև հետագայում ՊՄԳ-ի շրջանակներում կոնցեսիայի պայմանագրի կնքումը, որն ունի ավելի երկար տևողություն (որպես կանոն 25-30 տարի) և ընդգրկում է մասնավոր կառավարչի կողմից, զգալի ներդրումներ իրականացնելու պարտավորություն:

 

  1. <<Չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) նախանշված արդյունքներին հասնելու համար առաջիկա երկու տարում նախատեսվում է ՋՄ և ՋՀ ծառայությունների կենտրոնացման և ներդրումային ծրագրեր նախապատրաստում․

                  1) մշակել կարիքների գնահատման մոդել.

                  2) մշակել խթանող գործիքակազմ և չափորոշիչներ.    

       3) սահմանել կատարողական ցուցանիշներ:

  1. «Չսպասարկվող» տարածքներy (բնակավայրերը) կլաստերների բաժանելու համար առաջնահերթություններ սահմանելու և չափորոշիչները վերանայելու նպատակով անհրաժեշտ է․
  • ստեղծել էլեկտրոնային հարթակ․
  • առկա տվյալները մուտքագրել և պարբերաբար թարմացնել․
  • ամեն մի բնակավայրի համար մշակել հասույթ ձևավորելու ու հավաքելու ծրագրային մոդել։
  1.   Գյուղական բնակավայրերում նորարարական լոկալ՝ ոչ կենտրոնացված տեխնոլոգիաներով գործող կեղտաջրի մաքրման կառուցվածքների ներդրման վերաբերյալ  առաջարկությունների ներկայացում։                
  2. ՀՀ կառավարությունը կշարունակի որոնել ֆինանսական, այդ թվում՝ դրամաշնորհային միջոցներ միջազգային և տեղական կազմակերպություններից` ՋՄ և ՋՀ ոլորտում ներդրումներ իրականացնելու համար:
  3.   Սույն փաստաթուղթը հանդիսանում է հնարավոր գործողությունների և մոտեցումների համակցություն, որոնք ուղղված են ՋՄ և ՋՀ ոլորտի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը: Ռազմավարությունում  և ֆինանսավորման ծրագրում բերված թվային գնահատականները հիմնականում ուղեցուցային են:
  4. Սույն փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր բնկավայրերում կայուն, հուսալի, անվտանգ և մատչելի ՋՄ և ՋՀ ծառայությունների ապահովումն է։
  5. Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի իրականացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները նշված են փաստաթղթի համապատասխան կետերում, մասնավորապես նաև Աղյուսակ 3-ում:
  6. ՀՀ կառավարությունը, անհրաժեշտության դեպքում, կիրականացնի Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի վերանայում՝ ելնելով ձեռքբերված արդյունքներից, ոլորտում ստեղծված իրավիճակից և նոր խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Մասնավորապես, կիրականացվի համապարփակ վերլուծություն վարձակալության պայմանագրի ավարտից առնվազն 18 ամիս առաջ՝ անկախ փորձագետների ներգրավմամբ ՋՄ և ՋՀ համակարգերի (և այլ գույքի) օգտագործման իրավունքի փոխանցման ձևը սահմանելու համար:

 

 

Աղյուսակ 3. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2022-2031թ.թ. ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի իրականացումն ապահովող առաջնահերթ միջոցառումներ

 

NN

Ը/կ

Միջոցառման նկարագրություն

Պատասխանատու կատարող և համակատարողներ

Կատարման ժամկետ

Ֆինանսավորման   

աղբյուր

Ակնկալվող                       արդյունք

1.

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում նախատեսվող ներդրումների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում՝ ըստ առաջնահերթությունների:

Ջրային կոմիտե

 

2022-2031թ.թ.

 

ֆինանսավորում չի պահանջվում

Ներդրումների արդյունավետության և հասցեականության ապահովում:

2.

<<Չսպասարկվող>> տարածքներում (բնակավայրերում) (ըստ առաջնահերթության) սահմանված կարգով ՊՄԳ-ի ներդրում՝ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպության (կազմակերպությունների) ներգրավում:

Ջրային կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման  մարմիններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

2022-2026թ.թ.

օրենքով չարգելված այլ միջոցներ

 

<<Չսպասարկվող>> տարածքների (բնակավայրերի) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում, դրանց արդյունավետ կառավարում, մատուցվող  ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավում:

3.

 

«Չսպասարկվող» բնակավայրերի ՋՄ և ՋՀ ծառայությունների կառավարման կենտրոնացման և ներդրումային ծրագրեր նախապատրաստելու համար՝

3.1մշակել կարիքները գնահատելու մոդել,

3.2 մշակել խթանող գործիքակազմ և չափորոշիչներ,    

3.3 սահմանել կատարողական ցուցանիշներ։

Ջրային կոմիտե

 

2022-2023թ.թ.

 

ֆինանսավորում չի պահանջվում

Ֆինանսական գործունեության արդյունավետության ապահովում։

4.

«Չսպասարկվող» տարածքները (բնակավայրերը)  կլաստերների բաժանելու համար առաջնահերթություններ սահմանելու և չափորոշիչները վերանայելու նպատակով՝

4.1 ստեղծել էլեկտրոնային հարթակ,            

4.2  առկա տվյալները մուտքագրել և պարբերաբար թարմացնել,                                     4.3  ամեն մի բնակավայրի համար մշակել հասույթ ձևավորելու ու հավաքելու ծրագրային մոդել

Ջրային կոմիտե

 

2022-2023թ.թ.

 

ֆինանսավորում չի պահանջվում

«Չսպասարկվող» տարածքների (բնակավայրերի) ՋՄ և ՋՀ համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացում։

5.

Գյուղական բնակավայրերում նորարարական լոկալ՝ ոչ կենտրոնացված տեխնոլոգիաներով գործող կեղտաջրի մաքրման կառուցվածքների ներդրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։

Ջրային կոմիտե

 

2022-2023թ.թ.

 

ֆինանսավորում չի պահանջվում

«Չսպասարկվող» տարածքների (բնակավայրերի) ՋՀ հիմնախնդիրների լուծում։

6.

Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողությունների իրականացում, այդ թվում՝

6.1 կոյուղացված բնակավայրերի թվի ավելացում

 

6.2 Երևանի <<Աերացիա>> նոր ԿՄԿ-ի գործարկում և շահագործման ապահովում

 

6.3 Երևանի  <<Աերացիա>> նոր ԿՄԿ-ի վերակառուցման 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքների կատարում

6.4 նոր ԿՄԿ-ների կառուցմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացում և ՀՀ կառավարություն առաջարկությունների ներկայացում

 

6.5 կոյուղագծերի և ջրահեռացման կոլեկտորների վերակառուցում և նորերի կառուցում:

Ջրային կոմիտե

 

 

 

 

2022-2031թ.թ.

 

2022թ.

 

 

2023-2025թ.թ.

 

2023-2025թ.թ.

 

 

2022-2031թ.թ.

 

 

ՀՀ պետական բյուջե                        և օրենքով չարգելված այլ միջոցներ

 

Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի արդիականացում, նոր համակարգերի կառուցում և բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցություն։

7.

Վարձակալության պայմանագրով սահմանված Հիմնական կատարողական ցուցանիշների (ՀԿՑ-ների) կատարման վերահսկողության ապահովում։

Ջրային կոմիտե

 

2022-2031թ.թ.

 

ֆինանսավորում չի պահանջվում

ՀԿՑ-ների կատարման գնահատում։

 

 

 

8.

Խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողության իրականացում:

ՀՀ  առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Ջրային կոմիտե

 

2022թ.  շարունակական

ֆինանսավորում չի պահանջվում

Մատակարարվող խմելու ջրի որակի ապահովմանն ուղղված  գործողությունների իրականացում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

9.

Վարձակալի կողմից ներկայացվող տարեկան ՊԿԱԾ-ների նախագծերի ուսումնասիրություն և  առաջարկությունների ներկայացում Վարձակալին և Անկախ տեխնիկական աուդիտորին։

Ջրային կոմիտե

 

 2022-2031թ.թ.

ֆինանսավորում չի պահանջվում

ՊԿԱԾ-ների արդյունավետ իրականացման ապահովում:

10.

Հետամուտ լինել, որ Վարձակալը հանրությանը տրամադրի հիմնավոր տեղեկատվություն ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման աշխատանքների վերաբերյալ: 

Ջրային կոմիտե

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

2022-2031թ.թ.

ֆինանսավորում չի պահանջվում

Բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ապահովում:

11.

Վարձակալի կողմից ներկայացվող հաշվետվությունների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում Վարձակալին և Անկախ տեխնիկական աուդիտորին։

Ջրային կոմիտե

 

2022-2031թ.թ.

ֆինանսավորում չի պահանջվում

Վարձակալի գործունեության գնահատում և աջակցություն:

12.

Պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման ձևը և ժամկետը սահմանելու նպատակով՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստում:

Ջրային կոմիտե

2029թ.

2-րդ կիսամյակ

ֆինանսավորում չի պահանջվում

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետ կառավարման ապահովում ու մատուցվող ծառայությունների շարունակական բարելավում:

13.

Պետական սեփականություն չհանդիսացող  և լիցենզավորված կազմակերպության կողմից չսպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, որպես պետական սեփականություն գույքի  ձևավորման  գործընթացի իրականացում։

Ջրային կոմիտե

2022-2031թթ․ 

ՀՀ պետական բյուջե                        և օրենքով չարգելված այլ միջոցներ

 

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետ կառավարման ապահովում ու մատուցվող ծառայությունների շարունակական բարելավում:

14.

Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի առաջընթացի հաշվետվության սահմանված կարգով ներկայացում։

Ջրային կոմիտե

2023-2031թթ.

ապրիլ

ֆինանսավորում չի պահանջվում

Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի մշտադիտարկում և առաջընթացի գնահատում։

 

  • Discussed

    28.03.2022 - 12.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3358

Print