Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Ներկայումս Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 48.2-րդ հոդվածը կարգավորում է ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանելով, որ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվությունը տրվում է տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերում նախատեսված օգտակար հանածոյի հանույթի համար:

Հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները կապված գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման հետ, ինչպես նաև գետերի հունի արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով   լրացուցիչ անգամ ընդերքօգտագործման իրավունք ձեռք չբերելու նպատակով՝ լրացումներ է կատարվում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում՝ իրավական հենք ստեղծելով գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման՝ համաձայն նախապես կազմված և հաստատված նախագծի:

  • Discussed

    24.03.2022 - 08.04.2022

  • Type

    Law

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2214

Print