Add to favourites

The draft has been accepted

«Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ԹՄ Աուդիտ ՓԲԸ 07.04.2022 15:09:29 Տեղին կլինի եռակողմ պայմանագիր՝ Հանձնաժողովի, Կուսակցության և Աուդիտորի միջև։ Կուսակցությունը և Աուդիտորը պետք է լինեն Պայմանագրի «Հաճախորդ» և «Կատարող» կողմեր, այսինքն նաև Փաստաթղթերի, տեղեկությունների ներկայացման ու դրանց արժանահավատության պարտավորության, Աուդիտորական հաշվետվության նախագծի, դիտարկումների քննարկումները կատարելու առումով և այլն (ինչպես կանոնակարգվում են դրանք մասնավորապես աուդիտի ստանդարտներով), իսկ Հանձնաժողովը իրականացված մրցույթի արդյունքում հաղթող Աուդիտորին է ճանաչում, ապահովում Պայմանագրի կնքումը, ֆինանսավորումը, Վերջնական Հաշվետվության «արդյունքների» քննարկումը (կարող է նաև Աուդիտորական հաշվետվությունը հասցեագրվել Կուսակցությանը և Հանձնաժողովին), դրանից բխող օրենսդրությամբ սահմանված գործողությունների ձեռնարկումը: Չի ընդունվել: Կուսակցությանը որպես պայմանագրի կողմ ներգրավելը չի բխում քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից: Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման»: Սույն որոշմամբ կանոնակարգվող իրավահարաբերություններում կուսակցությունների համար սահմանված պարտականություններն ամրագրված են օրենքով և վերջիններս չեն կարող հանդես գալ որպես պայմանագրի ինքնուրույն կողմ:
2 ԹՄ Աուդիտ ՓԲԸ 07.04.2022 15:11:46 Ցանկալի կլինի, որ ԱՄՍ-ներից, մասնավորապես ԱՄՍ 800, դրույթներ ներառվեն Պայմանագրում, որը վերաբերում է Կուսակցության ղեկավարության պատասխանատվությանը հաշվետվությունների պատրաստման համար, աուդիտորական կարծիքի, աուդոտրի պատասխանատվությանը․․․․ Չի ընդունվել: Կուսակցության պատասխանատվության հիմքերը և կարգը սահմանվում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում: Պայմանագրում դրույթներ ներառելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել:
3 ԹՄ Աուդիտ ՓԲԸ 07.04.2022 15:12:56 Որևէ տեղ սահմանվա՞ծ է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, այսինքն կոնկրետ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ձևը, ինչպես նաև լրացման հրահանգը), որը պիտի աուդիտի ենթարկվի: (․․․) աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ներկայացման (․․․) շարադրանքը անհասկանալի է: «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»: Ներկայում տարվում են աշխատանքներ կուսակցության տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է «աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի անցկացման համար անհրաժեշտ տեղեկություններ»-ին, ապա այն սահմանված է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով և նպատակ է հետապնդում ապահովելու աուդիտի պատշաճ կազմակերպումը՝ նախնական տեղեկություններ ստանալով կուսակցություններից:
4 ԹՄ Աուդիտ ՓԲԸ 07.04.2022 15:14:26 Որոշման Հավելվածի` 47-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ» բառերը փոխարինել «տեղեկանք տրված աուդիտորական կազմակերպության (ների) կողմից» բառերով: 49-րդ կետի 1-ին ենթակետում փաստաթուղթ բառից հետո ավելացնել «(քաղվածք ռեեստրից, մասնագիտացված կառույցի կայքէջից արտահանված որոշում)» բառերը, 49-րդ կետի 4-րդ ենթակետում «դիպլոմ, վկայագիր, հավաստագիր» բառերը փոխարինել «քաղվածք ռեեստրից, մասնագիտացված կառույցի կայքէջից արտահանված որոշում, որակավորման վկայական» բառերով: Ընդունվել է մասամբ: Հաշվի առնելով այս և հանրային քննարկումների արդյունքում աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բանավոր առաջարկները՝ նախագծում փոփոխվել է աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ ներկայացնելու պահանջը՝ տվյալ աուդիտորական կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված աուդիտորական խմբում ներգրավված աուդիտորների որակավորումը և փորձը ներառող աշխատանքային կենսագրություններ (CV) ներկայացնելու պահանջով:
5 ԹՄ Աուդիտ ՓԲԸ 07.04.2022 15:41:16 Գուցե այնպիսի մեխանիզմ լինի, որ - Բոլոր կուսակցությունների աուդիտի մրցույթը իրականացվի միաժամանակ, - Մեկ աուդիտորական կազմակերպություն առավելագույնը միաժամանակ կարող է իրականացնել երեք կուսակցության աուդիտ, - Շատ կուսակցությունների դեպքում, օրինակ 15, անցողիկ դառնա առաջին չորսը կամ հինգը, - Առաջին տեղ գրավածը իրականացնի ամենախոշորինը և այսպես նվազի: Չի ընդունվել: Հաշվի առնելով ՀՀ-ում գրանցված աուդիտորական կազմակերպությունների քանակը, արդարացված չէ հավելյալ պահանջներ սահմանելը: Բացի այդ նախագծով առաջարկվող տարբերակով աուդիտորական կազմակերպությունների համար ստեղծվում է հնարավորություն՝ ընտրություն կատարելու, թե քանի կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման համար դիմեն, իսկ սույն առաջարկով սահմանափակվում է այդ ընտրությունը կատարելու հնարավորությունը:
6 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 08.04.2022 09:26:55 «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկություններ ու դիտողություններ չունի: Ընդունվել է ի գիտություն:
7 ՀՀ Հաշվեքննիչ պալատ 11.04.2022 09:11:54 Հայտնում ենք, որ «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունենք: Ընդունվել է ի գիտություն:
8 ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն 12.04.2022 12:20:04 «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան: Ընդունվել է ի գիտություն:
9 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:04:44 Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառում է ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի, ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր), որոնք քննարկվել են ՀՀ կառավարության 24.03.2022թ. նիստում: Նախագծերով առաջարկվում է խնդրո առարկա հարաբերությունների նկատմամբ բացառել «Գնումների մասին» օրենքի կիրառությունը։ Նման պայմաններում առաջարկում ենք ներկայացված նախագծին անդրադառնալ վկայակոչված օրենսդրական փոփոխություններից հետո: Այդուհանդերձ հայտնում ենք, որ Նախագիծը չի սահմանում աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի արժեքը որոշելու նպատակով շուկայի ուսումնասիրության արդյունքներն ամփոփելու և վերջնական արժեքը որոշելու մեթոդաբանություն, իսկ տեխնիկական առաջարկները գնահատելու հետ կապված նախատեսված չէ գնահատման չափանիշների և գնահատականների միջև օբյեկտիվ հաշվարկային կապ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագիծը մրցույթի մասնակիցների համար սահմանում է նվազագույն պահանջներ, կարծում ենք՝ այդ պահանջները բավարարող աուդիտորական կազմակերպությունների համար լրացուցիչ գնահատման ընթացակարգեր նախատեսելու նպատակահարմարությունը լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի: Ելնելով վերոգրյալից, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող՝ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի արժեքի որոշման և տեխնիկական առաջարկների գնահատման կառուցակարգերի գործնական կիրառությունը կարող է խնդրահարույց լինել: Ընդունվել է ի գիտություն:
10 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:07:47 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 29-ի թիվ 162-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգ»-ով սահմանված և կիրառության մեջ գտնվող կարգավորումները հաշվի առնելով՝ առաջարկում ենք. ա) աուդիտորական կազմակերպությունների համար սահմանել նվազագույն պահանջներ և այդ պահանջները բավարարող մասնակիցներից կազմել աուդիտորական կազմակերպությունների կարճ ցուցակ, որոնք իրավունք կունենան իրականացնել կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտ (ընդ որում՝ կարճ ցուցակը կարող է թարմացվել որոշակի պարբերականությամբ), բ) յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով դիմել կարճ ցուցակում ընդգրկված աուդիտորական կազմակերպություններին՝ առաջարկելով ներկայացնել գնային առաջարկներ: Ներկայացված նվազագույն արժեքով 3 առաջարկներից հնարավորություն տալ աուդիտի ենթարկվող կուսակցությանն ընտրել աուդիտորական կազմակերպությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից: Չի ընդունվել: Վկայակոչված որոշումը ուժը կորցրել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թ. մարտի 1-ի 39-Ն որոշմամբ: Բացի այդ, տվյալ որոշմամբ կարգավորվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրությանը ներկայացվող պահանջները և չափանիշները, որոնք սույն պարագայում կիրառելի չեն: Միաժամանակ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.2-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ՝ «բաց մրցույթի արդյունքում Հանձնաժողովը յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով ընտրում է առավելագույնը երեք աուդիտորական կազմակերպությունների, որոնց միջև վերջնական ընտրությունն իրականացվում է հրապարակային վիճակահանության միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցել և ընտրվել է միայն մեկ աուդիտորական կազմակերպություն»։ Օրենսդրական նման կարգավորումները բացառում են առաջարկված տարբերակի քննարկումը։
11 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:08:10 Հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետներն առաջարկում ենք համատապասխանեցնել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետներին: Ընդունվել է: Նշված կետը հանվել է նախագծից, նկատի ունենալով որ տվյալ ժամկետն արդեն կարգավորվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով:
12 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:08:24 Հավելվածի 11-րդ կետից հանել «տվյալ տարվա» բառերը: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն:
13 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:08:42 Հավելվածի 28-րդ կետի 4-րդ ենթակետում «ներգրավված անձանցից առնվազն մեկը» բառերից հետո լրացնել «(բացի պատասխանատու աուդիտորից)» բառերը: Նշված կետը հանվել է Նախագծից։ Աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները վերանայվել են, ինչի արդյունքում Նախագծի լրամշակված տարբերակով սահմանվել է, որ մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները՝ 1) որոնք գրանցված են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում, 2) որոնք ունեն աուդիտորական ծառայությունների մատուցման առնվազն 3 տարվա փորձ, 3) որոնց պատասխանատու աուդիտորը հանդիսանում է աուդիտոր «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի իմաստով և ունի աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
14 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:09:02 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հավելվածի 30-րդ և 31-րդ կետերը վերաբերում են պատասխանատու աուդիտորին առնչվող սահմանափակումներին, առաջարկում ենք հանել Հավելվածի 30-րդ կետը, իսկ 31-րդ կետը լրացնել նոր՝ 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «5) հաշվետու տարվան նախորդող երեք հաշվետու տարիներին անընդմեջ հանդիսացել է տվյալ կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտորական առաջադրանքի պատասխանատու աուդիտորը։»: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն: Համարակալման փոփոխության արդյունքում Նախագծի լրամշակված տարբերակում փոփոխությունը կատարվել է 23-րդ կետով։
15 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:09:16 Հավելվածի 43-րդ կետում ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությանը» բառերը փոխարինել ««Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցներին» բառերով: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն: Համարակալման փոփոխության արդյունքում Նախագծի լրամշակված տարբերակում փոփոխությունը կատարվել է 21-րդ կետով։
16 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:09:32 Հաշվի առնելով, որ Հավելվածի 47-րդ կետն, ըստ էության, մանրամասնում է Հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` առաջարկում ենք հանել Հավելվածի 47-րդ կետը, իսկ 46-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ ա) աուդիտորական ծառայությունների մատուցման՝ առնվազն 3 տարվա փորձը հավաստող՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պատճենը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար և (կամ) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարամագրված մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթուղթ, բ) պատասխանատու աուդիտորի՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ), գ) աուդիտորական խմբում ներգրավված այլ աուդիտորներից առնվազն մեկի՝ աուդիտորական ծառայությունների մատուցման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ):»: Ընդունվել է: Կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում անհրաժեշտ փաստաթղթերի ընդհանուր ցանկը սահմանվել է 39-րդ կետով:
17 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:09:48 Հաշվի առնելով, որ Հավելվածի 49-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի պահանջներն արդեն իսկ սահմանված են Հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետում, առաջարկում ենք Հավելվածի 49-րդ կետերի 1-ին և 4-րդ ենթակետերը հանել: Ընդունվել է: Կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում անհրաժեշտ փաստաթղթերի ընդհանուր ցանկը սահմանվել է 39-րդ կետով:
18 ՀՀ Ֆինանսների նախարարություն 13.04.2022 14:10:03 Հավելվածի 86-րդ կետը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պայմանագիրը կնքվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ սույն հավելվածի Ձև 6-ի օրինակով: Պայմանագիրը կնքվում է սույն կարգի համաձայն հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված աուդիտորական կազմակերպության կամ 73-րդ կետի համաձայն վերջնական հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ:»: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն: Համարակալման փոփոխության արդյունքում Նախագծի լրամշակված տարբերակում փոփոխությունը կատարվել է 77-րդ կետով։