Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացի պատշաճ իրականացման, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերի, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության և գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 405-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգի կիրառման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ փորձաքննության ենթակա համապատասխան անձանց, զինապարտների, զորակոչի ենթակա կամ պահեստազորում հաշվառված քաղաքացիների, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց փորձաքննություն իրականացնող մարմինների շրջանակը, հետազոտման և փորձաքննության ծավալներն ու ընթացակարգերը, գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի ձևերը: Բացի այդ, համապատասխան բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման դիմաց առողջապահական կազմակերպություններին փոխհատուցումն ու բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների վարձատրությունը կատարվում են տվյալ տարվա համար այդ նպատակով նախատեսված գումարների սահմաններում` տարեկան 8 ամսվա կտրվածքով, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ համապատասխան մասնագետները գրեթե ամբողջությամբ աշխատում են ամբողջ տարվա ընթացքում (զորակոչերի անցկացման ժամկետների երկարաձգման կապակցությամբ)՝ չհաշված տրամադրվող ամենամյա արձակուրդի ժամկետը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ցուցաբերել արդարացի մոտեցում վարձատրությունը նախատեսել համապատասխան գործառույթների կատարման ամբողջ ժամանակահատվածի համար: Որոշման նախագիծը մշակվել է առողջապահության համակարգի առաջավոր մասնագետների հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքներով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են փորձաքննության ենթակա համապատասխան անձանց, զինապարտների, զորակոչի ենթակա կամ պահեստազորում հաշվառված քաղաքացիների, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց փորձաքննություն իրականացնող մարմինների շրջանակը, հետազոտման և փորձաքննության ծավալներն ու ընթացակարգերը, գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի ձևերը, հետազոտման և փորձաքննության գործընթացներին ներգրավված մասնագետների վարձատրության պայմանները:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

  Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ, 9-րդ ու 10-րդ կետերի պահանջների ապահովման հետ, ի դեմս՝ ՀՀ զինված ուժերում բարեփոխումների, բարոյահոգեբանական պատշաճ վիճակի, զինծառայողների առողջության պահպանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.12.2019թ. N 1978-Լ որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 4-րդ բաժնի 2-րդ գլխի 2.1-ին կետի պահանջների, ի դեմս՝ առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ:

 

 

  • Discussed

    18.03.2022 - 03.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3305

Print