Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 15.3-րդ կետի պահանջով։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ներկայումս ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն դիմումին կից ներկայացնում է ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություններ: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պարագայում ռիսկ է առաջանում, որ կազմակերպությունն ուսումնասիրության կամ արդյունահանման նպատակով  թույլտվություն ձեռքբերելուց հետո կարող է ոչ մի աշխատանք չիրականացնել` պահպանելով ընդերքօգտագործման իրավունքը: Հայաստանի Հանրապետության կառավարության  2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշմամբ սահմանվող որակավորման, ֆինանսական և տեխնիկական կարողությունների պահանջները հստակեցնելու, պրակտիկայում ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և համալրել դրանց ներկայացվող պահանջները:
  3. Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է Կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ որոնցով կհստակեցվեն որոշմամբ սահմանվող որակավորման, ֆինանսական և տեխնիկական կարողությունների պահանջները, կշտկվեն պրակտիկայում ի հայտ եկած թերությունները։
  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  5. Ակնկալվող արդյունքը – Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության կողմից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություններին ներկայացվող պահանջները կթարմացվեն և կհամալրվեն, այլապես՝ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պարագայում ռիսկ է առաջանում, որ կազմակերպությունն ուսումնասիրության կամ արդյունահանման նպատակով թույլտվություն ձեռքբերելուց հետո կարող է ոչ մի աշխատանք չիրականացնել` պահպանելով ընդերքօգտագործման իրավունքը:
  6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  7. 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի մշակումը բխում է 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 3-րդ մեգանպատակից, ՀՀ Ազգային ժողովի 2021թ.-ի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.8–րդ բաժնի 1-ին պարբերության 5-րդ կետով նախատեսված հանձնառություններից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 15.3-րդ  կետի պահանջից։

 

  • Discussed

    15.03.2022 - 30.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2794

Print