Add to favourites

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով  պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:    
       Վերոգրյալ հանձնարարականի հիման վրա տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից՝ տեսչական մարմինների հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում վեր են հանվել կառավարության մի շարք որոշումներ, որոնց լիազորող նորմերը բացակայում են:

Վերոգրյալի արդյունքում մշակվել են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող օրենքների նախագծեր, որոնցով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար:

 

  • Discussed

    14.03.2022 - 29.03.2022

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3355

Print