Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

    1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքերի (այսուհետ՝ Օրենսգրքեր) ընդունմամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենսգրքերին:

  2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենսգրքերի կարգավորումներին և միասնականացնել դրանում օգտագործվող հասկացությունները:

  3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը կհամապատասխանեցվի Օրենսգրքերի կարգավորումներին և եզրութաբանությանը, ինչը թույլ կտա ապահովել որոշման պատշաճ կիրառումը։

 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենսգրքերի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:

 5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    07.03.2022 - 23.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2753

Print