Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«____» ___________2021 թվականի N ____-Ն

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                       

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից գանձվող բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի գծով պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման և (կամ) հաշվանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

  • Discussed

    04.03.2022 - 19.03.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3272

Print