Add to favourites

Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

       

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված  է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ, որով գործողության մեջ են դրվել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը: 

         Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալուց հետո «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով հաստատված հավելվածների դրույթներով ամրագրված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների պահանջները գործողության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության  մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի NN 1, 2, 3, 4 հավելվածները:

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ գործողության մեջ են դրվել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը և վերջիններիս դրույթները արդեն կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած  ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության օրենքով հաստատված NN 1, 2, 3, 4 հավելվածները:

Միաժամանակ, նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետ «Գյուղատնտեսության» բաժին https://www.gov.am/files/docs/4586.pdf

  1. Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները։

 

 

 

  • Discussed

    02.03.2022 - 17.03.2022

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3628

Print