09.03.2022
1. Նախագծում պահպանված չէ համարակալման ճիշտ հաջորդականությունը, ինչը կարիք ունի վերանայման և համապատասխանեցման ‹‹Նորմատիվ իրավական ակտերի մասին›› ՀՀ օրենքի պահանջներին:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
Discussed
23.02.2022 - 10.03.2022
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Status
Views 10150
Print09.03.2022
1. Նախագծում պահպանված չէ համարակալման ճիշտ հաջորդականությունը, ինչը կարիք ունի վերանայման և համապատասխանեցման ‹‹Նորմատիվ իրավական ակտերի մասին›› ՀՀ օրենքի պահանջներին:
09.03.2022
2. Համալիր ծրագրի առաջնահերթությունները չունեն համանման ձևակերպում, օրինակ 3-րդ կետով սահմանվում է կրթության իրավունքի մատչելիություն, մինչդեռ 4-րդ, 6-րդ կետերում՝ իրավունքներ: ՀՀ Սահմանադրությամբ և վավերացված միջազգային կոնվենցիաներով այդ իրավունքներն արդեն սահմանված են, ուստի առաջարկում ենք այդ իրավունքների ապահովումը դիտարկել որպես առաջնահերթություն:
09.03.2022
3. Խնդիրները լայն են ձևակերպված, մասնավորապես 1-ին խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովումը՝ օրենսդրական դաշտի զարգացման և հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության պաշպանության և իրավական աջակցության միջոցով: Մինչդեռ իրավունքների ապահովումը կարող է լինել նպատակ, ոչ թե՝ խնդիր: Առաջարկում ենք վերաձևակերպել: