Add to favourites

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «էտալոնային» բառը փոխարինել «ռեֆերենս» բառով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում.

1) 1-ին մասի`

ա. 1)-ին կետի «հրապարակման» բառից հետո լրացնել «, ընդունման» բառը, «ընդհանուր» բառը փոխարինել «պարտադիր» բառով։

բ. 3)-րդ կետում «կառավարման մարմինների» բառերը փոխարինել «շահագրգիռ կողմերի» բառերով, «սահմանված» բառից հետո լրացնել «պարտադիր» բառը:

2) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենքը չի տարածվում սանիտարահամաճարակային և հիգիենիկ կանոնների և նորմերի, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների, անասնաբուժասանիտարական չափանիշների վրա, որոնց իրավական հիմքերը սահմանվում են այլ օրենքներով, բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի:» ։

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի.

1) 1-ին մասի`

ա. 1)-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) տեխնիկական կանոնակարգում` արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (ներառյալ զննության), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման, կիրառման և կատարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման ոլորտներում հարաբերությունների իրավական կարգավորում.

բ. 2)-րդ կետից հանել «կամ Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:

գ. 6.3)-րդ կետից հանել «ազգային» բառը:

դ. 7)-րդ, 8)-րդ, 9)-րդ, 12)-րդ, 12.1)-րդ, 13)-րդ և 13.1)-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) արտադրող` իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա արտադրող, որն իր անունից իրականացնում է արտադրանքի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին դրա համապատասխանության համար.

8) ներմուծող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, որն իրականացնում է արտադրանքի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման նպատակով ներկրված արտադրանքի) ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ շուկայահանման նպատակով.

9) արտադրողի լիազոր ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, որն արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ արտադրողի անունից գործողություններ է իրականացնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը գնահատելու և այն շրջանառության մեջ դնելու գործընթացներում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար.

12) արտադրանքը շրջանառության մեջ դնել (շրջանառել)` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքի տարածման, սպառման, օգտագործման նպատակով առևտրային գործունեության ընթացքում վճարովի կամ անհատույց հիմքով արտադրանքի մատակարարում.

12.1) արտադրանքի շրջանառության դուրսբերում` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքն առաջին անգամ շրջանառության դուրսբերումը՝ արտադրողի (ներմուծողի) կողմից մինչև վաճառողին և (կամ) սպառողին․

13) համապատասխանության գնահատում` արտադրանքին, համակարգին, գործընթացին, ծառայությանը, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների կատարման ապացույց` փորձարկմամբ, համապատասխանության հավաստմամբ (սերտիֆիկացմամբ և հայտարարագրմամբ), հսկողությամբ, գրանցմամբ (պետական գրանցմամբ) և օրենսդրությամբ սահմանված այլ ձևով.

13.1) պարենային և ոչ պարենային արտադրանքի պետական գրանցում` 

համապատասխանության գնահատման ձև, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված իրավասություն ունեցող համապատասխանության գնահատման հավատարմագրված և նշանակված մարմինները` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերի հիման վրա, գրանցման մասին վկայականի տրամադրման միջոցով.»:

ե. 15)-րդ կետում «կառավարության կողմից» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով, իսկ «արտադրողը (արտադրողի լիազոր ներկայացուցիչը, դիստրիբյուտորը)» բառերը փոխարինել «հայտատու» բառով:

զ. 19)-րդ կետից հանել «միջազգային և (կամ) ազգային» բառերը:

է. 21.1)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21.1) ռեֆերենս լաբորատորիա՝ ազգային և միջազգային հավատարմագրում ունեցող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեֆերենսային գործառույթներ իրականացնելու համար ճանաչված լաբորատորիա.».

ը. 22)-րդ կետում «հրապարակվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր շուկայահանման և (կամ) դրանց օգտագործման պայմանների մասին.» բառերը փոխարինել «ընդունվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր» բառերով:

թ. 23)-րդ կետում «կամ մշակման» բառերը փոխարինել «կամ վերանայման» բառերով։

ժ. 25)-րդ կետում «տնտեսվարող սուբյեկտին» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մարմնին» բառերով, իսկ «կանոնակարգերի» բառը փոխարինել «կանոնակարգով սահմանված» բառերով:

ի. 27)-րդ և 31)-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«27) փոխկապակցված ստանդարտ` ստանդարտ, որի կատարումից բխում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության կանխավարկածը.

31) պետական վերահսկողություն` տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի կողմից շրջանառության մեջ գտնվող և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի տեխնիկական կանոնակարգի/տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը, խախտումների հայտնաբերմանը, կանխարգելմանը և վերացմանը:».

լ. 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32)-36)-րդ կետեր.

 «32) hամապատասխանության նշան` նշան, որի զետեղմամբ շուկայահանված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանք ձեռք բերողներին և սպառողներին տեղեկացվում է տվյալ արտադրանքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.

33) մակնշում՝ նշանների, խորհրդանիշների, գրառումների, պատկերների և այլ նշագրումների տեսքով տեղեկատվություն, որը զետեղվում կամ ամրացվում կամ դրոշմվում կամ տպվում է արտադրանքի կամ դրա փաթեթվածքի, պիտակի, ներդիր թերթիկի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով փաթեթվածքին ամրացված, դրա մեջ տեղադրված կամ դրան կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա՝ արտադրանքի նույնականացումն ապահովելու ու դրա բաղադրության, սպառողական հատկությունների և շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ ուղեցույցների մասին սպառողին տեղեկացնելու համար.

34) հայտատու` Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, որը համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմին։ Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի հայտատուների շրջանակը կարող է սահմանվել տեխնիկական կանոնակարգով:

35) նշանակման կասեցում՝ նշանակման ոլորտի (լրիվ կամ մասնակի) ժամանակավոր սահմանափակում․

36) նշանակման չեղյալ հայտարարում՝ նշանակման ամբողջ ոլորտի դադարեցում․»։

Հոդված 4. Օրենքի 3-րդ hոդվածի 1-ին մասի 1)-ին կետում «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության» բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության» բառերը:

2) 3.1-ին մասի «դուրսբերումը» բառից հետո լրացնել «կամ արտադրանքը շրջանառության մեջ դնելը» բառերը

3) 3.1-ին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ․« Համապատասխանության գնահատման արդյունքները հավաստող փաստաթղթերի գործողության ընթացքում հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։»։

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի․

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերը, որոնցով սահմանված են արտադրանքի կամ արտադրանքի և դրա հետ կապված բնութագրերին և գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր։»։

2) 2-րդ մասի`

ա. 3-րդ կետի «դ.» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. արտադրանքին կամ արտադրանքի համապատասխան խմբերին ներկայացվող պարտադիր պահանջներ` հստակ սահմանումներով պահանջներ, որոնք ներկայացվում են արտադրանքին կամ արտադրանքի համապատասխան խմբերին՝ դրանց շուկայահանման և շրջանառության դուրսբերման նպատակով.».

բ. 3-րդ կետի «զ.» ենթակետից հանել «ազգային» բառը։

գ. 4-րդ կետի «բ.», «գ.», «դ.» և «ե.» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

3) 2.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են համապատասխանության գնահատման ձևերը, համապատասխանության գնահատման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության և պահման ժամկետները»։

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1) համակարգում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող և կանոնակարգող մարմինների գործունեությունը.».

2) 3-րդ կետի ա) ենթակետից հանել «այն» և «, որոնք օրենքով չեն սահմանվում» բառերը:

3) 4-րդ կետից հանել Հայաստանի Հանրապետության և «օտարերկրյա և ազգային» բառերը:

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

5) սահմանում է.

ա. համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև համապատասխանության գնահատման փաստաթղթերի գրանցման, դրանց գործողության կասեցման և դադարեցման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով.

բ. ռեֆերենս լաբորատորիաների ճանաչման և ճանաչումը մերժելու կարգը, ինչպես նաև դրանց ներկայացվող պահանջները,

գ. արտադրանքի պետական գրանցում իրականացնող իրավասու մարմինները գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցման գործողության կասեցման և դադարեցման, ինչպես նաև արտադրանքի համապատասխանության գնահատում, այդ թվում պետական գրանցում իրականացնող իրավասու մարմինների նշանակման, նշանակման գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման կարգը.

դ․ Հայաստանի Հանրապետության տարածք տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի (որոնց մաքսային հայտարարագրումն ուղեկցվում է մաքսային մարմիններին այդ արտադրանքի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացմամբ) ներմուծման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով։ 

5) 5.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 1-ին կետում «ոլորտում» բառը փոխարինել «և համապատասխանության գնահատման ոլորտներում» բառերով։

2) 2-րդ կետում «մշակման» բառից հետո լրացնել «և վերանայման» բառերը:

3) 3-րդ կետում «մշակումը» բառից հետո լրացնել «և վերանայումը» բառերը:

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«7) նշանակում է համապատասխանության գնահատման մարմիններին և սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում, ընդունում է նշանակումը կասեցնելու (լրիվ կամ մասնակի) կամ չեղյալ հայտարարելու որոշում, ինչի վերաբերյալ պատշաճ ծանուցում է պետական վերահսկողություն իրականացնող մարմնին/մարմիններին» :

5) 9-րդ կետում «ծանուցում» բառից հետո լրացնել «և համակարգող մարմնի պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակում» բառերը:

6) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

7) 12.1-րդ կետում «համապատասխանության սերտիֆիկատի, համապատասխանության հայտարարագրի, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պետական գրանցման կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված այլ» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի» բառերով, իսկ «ձևերը» բառից հետո լրացնել «(անհրաժեշտության դեպքում՝ հայերեն տարբերակները) և դրանց լրացման կանոնները «(անհրաժեշտության դեպքում՝ հայերեն տարբերակները),» բառերը:

8) 12.2-րդ կետի «բ.» ենթակետում «վկայականի» բառից հետո լրացնել «և դրան կից հավելվածի» բառերը:

9) 12.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.» ենթակետով.

«գ. համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի և դրան կից հավելվածի ձևը:»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 1-ին կետի «մշակումը» բառից հետո լրացնել «և վերանայումը» բառերը:

2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «մշակումը» բառից հետո լրացնել «, վերանայումը» բառը, իսկ «մշակման» բառից հետո լրացնել «, վերանայման» բառը:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14.

Տեխնիկական կանոնակարգերում ստանդարտներին հղում կատարելը

 

  1. Տեխնիկական կանոնակարգերը ներառում են հղումներ ազգային, ինչպես նաև ազգային մակարդակում կիրառվող միջազգային, եվրոպական և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտներին, որոնք ապահովում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված հիմնական պահանջներին համապատասխանության կանխավարկածը:
  2. Կանոնակարգող մարմինները տեխնիկական կանոնակարգերի մշակման համար որպես հիմք օգտագործում են միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտները և կարող են տեխնիկական կանոնակարգերում ամբողջովին կամ մասամբ ներառել միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտների տեքստերը::

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Հոդված 18.1.».

«Հոդված 18.1. Տեխնիկական կանոնակարգերի վերանայում.

  1. Ընդունված և գործող տեխնիկական կանոնակարգերը, ըստ անհրաժեշտության, վերանայվում են համակարգող մարմնի կամ կանոնակարգող մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
  2. Համակարգող մարմինը կամ կանոնակարգող մարմիններն իրենց պաշտոնական կայքում կամ զանգվածային տեղեկատվության միջոցներով հրապարակում են գործող տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծը` նշելով դրանց մասին առաջարկությունների տրամադրման ժամկետներն ու հասցեն: Առաջարկությունների տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը:
  3. Աշխատանքային խումբը քննարկում է առաջարկությունները և տալիս է եզրակացություն տեխնիկական կանոնակարգում փոփոխության կամ դրա ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ:
  4. Գործող տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու դեպքում համակարգող մարմինը կամ համապատասխան կանոնակարգող մարմինը գումարում են համապատասխան աշխատանքային խմբի նիստ:»:

 

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Համապատասխանության գնահատման մարմինը նշանակման համար համակարգող մարմին է ներկայացնում համակարգող մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան հայտ, որին կցվում են համապատասխանության գնահատման նշանակման համար Կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը:»

 

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները համապատասխանության գնահատման ծառայություն են մատուցում միայն այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, որոնցով սահմանված գնահատման ձևերով ու ընթացակարգերով նրանք նշանակվել են:

2) 4-րդ մասի`

ա. 1-ին կետից հանել «ազգային» բառը»:

բ. 5-րդ կետից հանել «, այդ թվում` այլ երկրներից» բառերը։

գ. 6-րդ կետում «հայրենական և օտարերկրյա արտադրողների (մատակարարների)» բառերը փոխարինել «բոլոր հայտատուների» բառերով:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3․ Բողոքարկման հետ կապված ծախսերն իրականացնում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից՝ հօգուտ համապատասխանության գնահատման գործընթացի համար հայտ ներկայացրած անձի, հակառակ դեպքում բոլոր ծախսերը փոխհատուցում է հայտատուն:»:

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Համապատասխանության սերտիֆիկատ և համապատասխանության հայտարարագիր

  1. Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է միայն տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում և բացառապես տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:
  2. Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման ձևերն ու ընթացակարգերը կարող են սահմանվել միայն տեխնիկական կանոնակարգերով:
  3. Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման ձևերն են` համապատասխանության սերտիֆիկատն ու համապատասխանության հայտարարագիրը:
  4. Համապատասխանության սերտիֆիկատն ու համապատասխանության հայտարարագիրն ունեն հավասար իրավաբանական ուժ:
  5. Արտադրանքի համապատասխանության հայտարարագիրը լրացվում է հայտատուի կողմից տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շուկայահանված ողջ արտադրանքի համապատասխանությանը փաստելու նպատակով, եթե տեխնիկական կանոնակարգն այլ բան չի նախատեսել:
  6. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու ճանաչված մարմինների կողմից` եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:
  7. Համապատասխանության սերտիֆիկատով հավաստվում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը, որը տրվում է հայտատուին համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմնի կողմից, եթե տեխնիկական կանոնակարգով նախատեսված է նման ընթացակարգ:

8․ Արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատը չի կարող փոխարինվել ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը հավաստող կամավոր սերտիֆիկատով:

9․ Արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության կողմից, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա ընդունված իրավական ակտերով։»

Հոդված 17. Օրենքի 25-րդ հոդվածի․

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 25․ Համապատասխանության նշանը (համապատասխանության միասնական նշանը և համապատասխանության ազգային նշանը)

2). 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ)» բառերը:

3) 2-րդ մասից հանել «ազգային» բառը, իսկ «նշանը» բառից հետո լրացնել «(համապատասխանության միասնական նշանը կամ համապատասխանության ազգային նշանը)» բառերը:

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որը համապատասխանում է այդ արտադրանքի վրա տարածվող տեխնիկական կանոնակարգի/տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և անցել է տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ենթակա է արտադրանքի շրջանառության համապատասխանության նշանով (համապատասխանության միասնական նշանով կամ համապատասխանության ազգային նշանով) պարտադիր մակնշման, ներառելով նաև համապատասխանության գնահատում իրականացրած նշանակված համապատասխանության գնահատման մարմնի համար նախատեսված նույնականացման կոդը:»:

 5) 4-րդ մասում «միայն արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը» բառերը փոխարինել «հայտատուն» բառով։

6) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

7) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Արգելվում է համապատասխանության նշանի (համապատասխանության միասնական նշանի կամ համապատասխանության ազգային նշանի) կիրառումը.

1) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման չենթարկված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար.

2) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանքի համար: »:

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածի.

1) 1-ին մասից հանել «հայրենական կամ օտարերկրյա ծագման» բառերը։

2) 2-րդ մասում «արտադրանքը» բառից հետո լրացնել «՝ արտադրանքի շրջանառության դուրսբերման բոլոր փոլերում ներառյալ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս)» բառերը։

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

 «3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է․

 հայերեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված լեզվով մակնշմամբ, հայերեն լրացված համապատասխանության գնահատման և շահագործման (այդ թվում՝ տեխնիկական) փաստաթղթերով, ինչպես նաև արտադրանքի համապատասխանության նշանով (համապատասխանության միասնական նշանով կամ համապատասխանության ազգային նշանով), եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով:

4) 4-րդ մասի 3)-րդ կետում «շուկայի վերահսկողության» բառը փախարինել «պետական վերահսկողություն իրականացնող» բառերով.

5) 4-րդ մասի 4)-րդ կետում «համապատասխանության հայտարարագրում և (կամ) համապատասխանության սերտիֆիկատում» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման փաստաթղթերում» բառերով:

Հոդված 19. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «ենթակա» բառը փոխարինել «օբյեկտ հանդիսացող» բառերով։

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «տեխնիկական կանոնակարգերի» բառից հետո հանել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված տարածաշրջանային և միջպետական տեխնիկական կանոնակարգերի» բառերը:

 

Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
  2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կառավարության կողմից համապատասխանության գնահատման նշանակման համար սահմանված փաստաթղթերը հաստատելու օրվան հաջորդող 60-րդ օրը:
  3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
  • Discussed

    22.02.2022 - 09.03.2022

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3398

Print