Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Մեգանպատակի սահմանումը կարդալիս հասկանալի չի լինում, թե ինչպես է հնարավոր խոսել գիտակցության յուրացման մասին։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք մեգանպատակի սահմանումը խմբագրել՝ շեշտադրելով նաև քաղաքացու քննադատական/քննական մտածողության զարգացման կարևորությունը․ «Այս առումով Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես առաջին մեգանպատակն է՝ գիտելիքի, մշակույթի, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման, ինչպես նաև գիտակցության զարգացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և քննադատական մտածողությամբ օժտված քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն» (էջ 5, Մեգանպատակի սահմանում)։ Ընդունված չէ։ Ձևակերպումը մեջբերված է Հայաստանի մինչև 2050 վերափոխման ռազմավարությունից։
2 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Վիճակագրական տվյալներ ներկայացնելիս առաջարկում ենք տարանջատել պետական և մասնավոր կրթական հաստատություններում սովորղների թիվը, որպեսզի առավել պարզ և հստակ ընկալվի ոլորտի անելիքների ծավալը (էջ 6, կետ 3)։ Ընդունված չէ։ Համատեքստից ելնելով պետական և մասնավոր ուսումնական հաստատությունների սովորողների թվի տարանջատման անհրաժեշտությունը չկա։ Նշված տվյալները հասանելի են ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում։
3 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Ողջունելով աշակերտների շարունակական մասնակցությունը միջազգային սստուգատեսներին՝ կարևորում ենք նաև ստուգատեսների արդյունքների համակողմանի վերլուծության հիման վրա կրթության քաղաքականության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը: Կարևոր ենք համարում նաև ստուգատեսի տվյալների առավել թարմ տվյալների ներկայացումը (օրինակ՝ 2019թ․), անկախ այն հանգամանքից, որ այն միայն ներառում է 4-րդ դասարանցիների տվյալները։ Այն հնարավորություն կտա առավել իրատեսական գնահատել կանխատեսումները (էջ 14, կետ 21,22)։ Ընդունված չէ։ 2019 թ․ TIMSS-ի արդյունքները ներկայացված են։
4 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս առաջարկում ենք տրամադրել այդ հետազոտության ամբողջական տարբերակի հղումը՝ ուսումնասիրության իրականացման մեթոդաբանության և այլ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև համոզվելու՝ որ ներկայացված տվյալները ճիշտ են մեկնաբանվել (էջ 15, կետ 23)։ Հաշվի առնելով, որ կրթության զարգացման պետական ծրագիրը օրենք է, օրենքի ձևաչափում զեկույցների հղումները նպատակահարմար չէ։ Օգտագործված են բաց հասանելի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը, կոնկրետ հարցման պարագայում կտրամադրվի։
5 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Կարևոր ենք համարում այն պնդման հիմնավրումը, որ կառավարման խորհուրդները (ինչպես նաև ծնողական խորհուրդները) ձևական բնույթ են կրում՝ բերելով փաստեր և անելով հետևություններ, որպեսզի ներկայումս գործող օրենքի համաձայն պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման և գործունեության ժամանակ հաշվի առնվեն բոլոր քաղված դասերը։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել կառավարման խորհուրդների այնպիսի տարբերակներ/մոդելներ, որոնք կօժանդակեն դրանց դերի ու նշանակության բարձրացմանը (էջ 21, կետ 40)։ Ընդունված չէ։ Առկա իրավիճակի նկարագրությունն արդեն իսկ կազմում է Ծրագրի կեսից ավելին։ Լրացուցիչ մանրամասներով տեքստի ընդլայնումը նպատակահարմար չէ, մասնավորապես նկատի ունենալով, որ հարցի վերաբերյալ լայն քննարկումներ արդեն իսկ եղել են և կան բազմաթիվ հետազոտություններ։
6 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Ցանկալի է ազգային և համամարդկային արժեքների մասին խոսելիս թվարկել առվազն դրանցից մի քանիսը, որոնց վրա հիմնված կրթական համակարգը ոչ միայն կապահովի ակտիվ, այլ նաև պատասխանատու քաղաքացիական դիրքորոշում (էջ 31, կետ 75)։ Ընդունված չէ։ Մի քանիսի առանձնացումը նպատակահարմար չէ։ Նշված արժեքների օպերացիոնալիզացիան տրված է նաև այլ փաստաթղթերում, ինչպես օրինակ հանրակրթության պետական չափորոշչում։
7 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 «Ազգային շահ» եզրույթի կիրառումը սույն փաստաթղթում, առանց պատշաճ պարզաբանման, կարող է տարընթերցման, սուբյեկտիվ մեկնաբանությունների, անհարկի շահարկման և խառնաշփոթի տեղիք տալ, քանի որ փաստաթղթի համատեքստում հստակ սահմանված չէ, թե որն է համարվում «ազգային շահ», որին պետք է լիարժեք ծառայի կրթական համակարգը (էջ 33, կետ 77, մաս 6)։ «Ազգային շահ» եզրույթի պարզաբանումը տրված է «Ազգային անվտանգության ռազմավարությունում»
8 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Արդյո՞ք գնահատվել են այն գործոնները, որոնք դեռևս խոչընդոտում են առանց սահմանափակումների բոլորի համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը։ Որո՞նք են դրանց պատճառները և ի՞նչ պետք է անել որպեսզի նման իրավիճակը չկրկնվի (էջ 33, կետ 79)։ Հարցի մանրամասն պատասխանը խիստ ծավալուն է, որի հնարավորությունը ներկա ձևաչափը չի ընձեռում։ Բարձրացված հարցերի վերաբերյալ առկա են բազմաթիվ հետազոտություններ, գործընթացը շարունակական է։
9 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչ է ենթադրում «ռազմահայրենասիրական դաստիարակությունը» և ինչ ենք հասկանում «ազգային արժեհամակարգ ձևավորել» ասելով, քանի որ չի պարզաբանվում և հստակեցվում, թե շեշտադրվելու է արդյոք ՀՀ-ում բնակվող տարբեր ազգերի արժեհամակարգերի ձևավորումը (էջ 37, կետ 80, մաս 5դ)։ Այս փաստաթղթում հստակեցումների անհրաժեշտություն չկա, քանի որ նշված հասկացությունները կիրառվում են կրթության ոլորտի օրենսդրությունում, մասնավորապես՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքում՝ հանրակրթության պետական քաղաքականության և նպատակներին վերաբերող հոդվածներում։ Հասկացությունները պարզաբանված են նաև Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքներոում, որով մասնավորապեսամրագրված է <<սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա>> ձևակերպումը կամ <<ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք>>:
10 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Կրթության ո՞ր մակարդակում է նախատեսվում դասավանդել հարևան երկրների լեզուները (էջ 37, կետ 80, մաս 5ե)։ Անհրաժեշտ է առաջնորդվել օտար լեզվի ներդրման կարգով, համաձայն որի երկրորդ օտար լեզուն ներդրվում է երրորդ դասարանից, իսկ երրորդը՝ 5-րդ դասարանից: Որպես երրորդ օտար լեզու ուսուցանվելու պարագայում՝ համապատասխանում է հանրակրթության 2-րդ աստիճանին՝ հիմնական: Տարածաշրջանային լեզուների ուսուցումը նախատեսվում է իրականացնել երրորդ օտար լեզվի տրամաբանության մեջ։
11 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Մանկավարժական գործունեության հեղինակության և հանրային դերի բարձրացման համար միջոցառումների իրականացումը բավարար չէ։ Ընդհանուր առմամբ սույն Ծրագրում գրեթե անդրադարձ չկա այս հիմնախդրի լուծման հնարավոր տարբերակների շուրջ։ Այս կարևոր հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է մշակել հստակ ռազմավարություն, որը նպատակ կունենա առաջարկել այս հիմնախնդրի լուծման տարբեր ուղիներ (էջ 38, կետ 80, մաս 6ե)։ Ընդունվել է ի գիտություն: Գործողությունները մանրամասն ներկայացված են լինելու օրենքից բխող գործողությունների ծրագրում, որտեղ հստակեցված են նաև թիրախները։ Միաժամանակ՝ Հանրակրթության մասին օրենքով նախատեսված՝ ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրումը, ինչպես նաև դրանց արդյունքում տրվող հավելավճարները էական ազդեցություն կարող են ունենալ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման գործում: Արդեն իսկ ընթացքում է համապատասխան ծրագրերի ներառումը միջնաժամկետ ծախսային ծրագրում։
12 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Առաջարկում ենք զինվորական ծառայության ընթացքում գործող կրթական ծրագրերում շեշտադրում կատարել ռազմավարական, քննադատական/քննական մտածողության և վերլուծական մտքի զարգացման անհրաժեշտության վրա։ Կազմակերպել ֆիզիկական առողջ ապրելակերպի պրակտիկ դասընթացներ, որոնք կնպաստեն սովորողների առողջության և ֆիզիկական կոփվածության ամրապնդմանը (էջ 39, կետ 80, մաս 8ե)։ Ընդունված չէ։ Կետը վերաբերվում է մասնագիտական կրթական դասընթացներին
13 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Առաջարկում ենք ռազմամարզական վարժարանների և քոլեջների թվի ավելացման փոխարեն ապահովել գոյություն ունեցող ռազմամարզական ուսումնական հաստատությունների կողմից որակյալ մասնագիտական կրթության տրամադրումն ու դրանցում առողջ բարոյահոգեբանական միջավայրի և արժանապատիվ պայմանների ստեղծումն ու պահպանումը (էջ 39, կետ 80, մաս 8զ)։ Ընդունված չէ։ Որակի ապահովման խնդիրը տարածվում է կրթության բոլոր ճյուղերի և մակարդակների վրա, իսկ 80-րդ կետի նպատակը բխում է որակյալ ռազմական մասնագետների կարիքից։
14 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Հաշվի առնելով, որ նախադպրոցական ծառայությունները նախադպրոցական տարիքի ("Նախադպրոցական կրթության մասին օրենք"-ը նախադպրոցական տարիք սահմանում է երեխայի 0-6 տարեկան հասակը) յուրաքանչյուր երեխայի կրթության, զարգացման, ուսուցման, խնամքի, հոգածության ու հսկողության, դաստիարակության, ինչպես նաև առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայություններն են, որքանո՞վ է իրատեսական և ինչպե՞ս է հիմնավորվում այն պնդումը, որ 2030 թ․-ին բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, երբ սույն ծրագրում արձանագրված է, որ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում, իսկ պլանավորվող նախադպրոցական կրթական հաստատությունների կառուցումն այդ բնակավայրերում անհրաժեշտաբար չի ենթադրում որակյալ ծառայությունների մատուցում ոլորտի որակյալ մասնագետների կողմից (էջ 45, կետ 86ա)։ ՀՀ կառավարության 2021-2026 միջոցառումների ծրագրով սահմանված նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնում՝ 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 85 տոկոսի միջոցառման շրջանակում նախատեսվում է կառուցել, վերանորոգել և հիմնանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան, այդ թվում՝ 229 համայնքներում ունենալ նախակրթական հաստատություն: Իրականացված է կարիքների մանրամասն վերլուծություն, որի արդյունքում 229 բնակավայրերը բաժանված են մի քանի խմբերի՝ ըստ նախընտրելի նախադպրոցական ծառայության մոդելի։ Միայն 2022 թվականին ընթացքում է 96 մանկապարտեզների հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ։ Բացի այդ փոխվել են սուբվենցիոն ծրագրերի պայմանները, որի շրջանակներում միայն 2022-ին ներկայացվել է 173 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման առաջարկ։
15 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Ի՞նչն է հիմք ծառայել ակնկալելու, որ ապագայում բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ: 2019թ․-ին կազմակերպված TIMSS ստուգտեսի 4-րդ դասարանցիների ցուցանիշը միջինից ցածր է եղել ՝ 498, մինչդեռ 8-րդ դասարանցիները 2019թ․-ին չեն մասնակցել ստուգատեսին և չկան որևէ նախնական հիմքեր 2023թ․-ին նրանց կողմից առավել բարձր արդյուքներ արձանագրելու համար՝ հաշվի առնելով նաև մաթեմատիկա առարկայի 2021թ․-ի ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգումների արդյուքները (էջ 46, կետ 86ժ)։ ՀՀ կառավարության ծրագրային նպատակներից են վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները, իսկ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը: Ներկայումս իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկումը, ստեղծվում են բնագիտական և ՏՀՏ լաբորատորիաներ բոլոր դպրոցներում, վերանայվում են ռոբոտաշինական և ինժեներական լաբորատորիաների ծրագրերը։ Ինչպես նաև Հանրակրթության մասին օրենքով նախատեսված բարեփոխումներն՝ ուղղված ուսուցիչներին ուղղված քաղաքականություններին, հատկապես ԲՏՃՄ ոլորտի, կնպաստեն ժամանակի ընթացքում սահմանած արդյունքներին: Միաժամանակ՝ 2019թվականի TIMSS-ի ցուցանիշները, գուցե շատ քիչ առավելությամբ, բայց ավելին են քան 2015-ի ցուցանիշները:
16 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 01.03.2022 21:52:41 Առաջարկում ենք «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի ավարտին (առաջարկում ենք յուրաքանչյուր փուլի տևողությունը սահմանել ոչ ավել քան 12 ամիս) իրականացնել նախորդ փուլի արդյունքների գնահատում և դրա հիման վրա՝ հաջորդ փուլի թիրախների և ցուցանիշների վերանայում: Առաջարկում ենք նաև սահմանել յուրանքաչյուր փուլի արդյունքների հանրայնացման, ինչպես նաև հանրային հաշվետվության ներկայացման ընթացակարգեր` հնարավորություն տալով քաղաքացիական հասարակությանն ու շահագրգիռ կողմերին ներգրավվել թե՛ ծրագրի մշտադիտարկմանը, թե՛ արդյունքների քննարկմանը (էջ 47, կետ 88)։ Ընդունված է ի գիտություն։ Ծրագրի կատարման հաշվետվողականությունը ենթադրում է ամենամյա պարբերականություն։