Under development
ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /որդեգրման կարգ/
-
1 - Agree
-
1 - Disagree
Կ Ա Ր Գ
ՈՐԴԵԳՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառման, նրանց մասին տեղեկությունների տրամադրման, որդեգրման կարգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել (դստերագրել) (այսուհետ` որդեգրել) ցանկացող` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի), ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացի), Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառման հետ կապված հարաբերությունները։
- ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
- Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են այն երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր։
- Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացնում են նրանց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերը (այսուհետ` աշխատակազմ)` իրենց ենթակայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների` ընտանիքի, կանանց ևերեխաների իրավունքների պաշտպանության բաժինների միջոցով։
- Հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը կազմում է որդեգրման ենթակա երեխայի անձնական գործ, որը մուտքագրվում է «Մանուկ» տեղեկատվական համակարգի «Որդեգրման ենթակա երեխա» ենթահամակարգում (այսուհետ՝ որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով։
- Երեխայի անձնական գործը ներառում է.
ա. երեխայի անձնական քարտը (համաձայն ձև N 1),
բ. երեխայի ամբողջական պատկերով երեք միատեսակ լուսանկարները,
գ. երեխայի տեսաձայնագրություն երեք օրինակները,
դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որդեգրման համար տրված ծնողի (ծնողների) համաձայնությունը, բացառությամբ ընկեցիկ երեխաների հաշվառման դեպքերի,
ե. ծննդյան վկայականը,
զ. ծնողների ամուսնության վկայականը՝ նրանց կողմից գրանցված ամուսնության դեպքում
է. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծնողներին /ծնողին/ ծնողական իրավունքներից զրկելու, անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, կամ ծնողների (ծնողի) մահվան վկայականները,
ը. որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելու համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր:
- Երեխայի անձնական քարտը ներառում է.
ա երեխայի լուսանկարը (3-4 սմ չափերի),
բ. կենսարափական տվյալների,
գ. էթնիկական ծագման, սոցիալական շրջապատի,
դ. ընտանիքի պատմության,
ե. ծնողների, երեխայի նկատմամբ նրանց կարգավիճակի,
զ. առողջության, երեխայի հիվանդությունների, բժշկական հետազոտությունների, զննումների, հիվանդությունների, դրանց բուժումների և ընթացիկ առողջական վիճակի ու երեխայի հատուկ պահանջների մասին տեղեկություններ:
- Որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում մուտքագրվում է երեխայի ամբողջական պատկերով լուսանկարի և տեսաձայնագրությունը: Տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի առնվազն երկու րոպե, որի միջոցով հնարավոր կլինի պատկերացում կազմել երեխայի շարժունակության և արտահայտվելու (խոսելու, ձայներ արտաբերելու) ունակությունների մասին:
- Որպես որդեգրման ենթակա հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա է ծնողների համաձայնությունը, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ որդեգրել ցանկացող այլ անձ։
- Նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը
- Կենտրոնացված հաշվառման վերցնելուց 3 ամիս հետո որպես միջազգային որդեգրման ենթակա երեխայի անձնական գործ՝ հասանելի է դառնում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով (այսուհետև՝ Կոնվենցիա) նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմնին (այսուհետ` Կենտրոնական մարմին)՝ որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում:
- Որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում Կենտրոնական մարմնին հասանելի երեխայի անձնական գործին պետք է կցված լինի նաև առնվազն մեկ ամիս առաջ կատարված բժշկական հետազոտության և երեխայի առողջական վիճակի մասին տեղեկանք:
- Երեխայի կարգավիճակի փոփոխման, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի դադարման կամ փոփոխման, երեխային խնամատար ընտանիք հանձնելու կամ հետ ընդունելու, նրա առողջական վիճակի փոփոխությունների, հետագայում կատարված ընթացիկ բժշկական հետազոտությունների արդյունքների մասին աշխատակազմը 1 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություն է կատարում որդեգրման ենթակա երեխաների տեղեկատվական շտեմարանում , անձնական գործին կցելով ՝ հիմնավորող փաստաթղթերի լուսապատճենները:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են (համաձայն ձև N 3) իրենց բնակության վայրի աշխատակազմ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) բնակարանային պայմանների մասին տեղեկանք` տրված բնակության վայրից.
3) ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից.
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մասին տեղեկանք.
5) անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն տրված
ա. առնվազն երեք անձանց կողմից կամ
բ. կրոնական համայնքի եկեղեցու ղեկավարի կողմից, եթե անձը անդամակցում է այդ եկեղեցուն կամ
գ. կազմակերպության ղեկավարի կողմից, եթե անձը այդ կազմակերպության հետ գտնվում է աշխատանքային կամ ծառայության մատուցման պայմանագրային հարաբերությունների մեջ
6) բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.
7) ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է).
8) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է.
9) ընտանիքի չափահաս այն անդամների համաձայնությունը, որոնք բնակվելու են որդեգրված երեխայի հետ նույն վայրում:
10) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործության համար դատվածություն չունենալու մասին.
11) որդեգրել ցանկացող անձի (անձանց) և իրենց ընտանիքի անդամների լուսանկարներ
12) որդեգրել ցանկացող անձի (անձանց) տնային պայմանների լուսանկարները (յուրաքանչյուր սենյակի)
Անձնական երաշխավորություն չեն կարող տալ որդեգրել ցանկացող անձ հաշվառվող քաղաքացիների ծնողները, երեխաները և նրանց հետ բնակվող անձինք:
13) որպես որդեգրողներ հաշվառվելու նպատակով վերապատրաստման դասընթացների արդյունքում ստացված բնութագիրը:
- Լիազորված անձի կողմից դիմում տալու դեպքում ներկայացվում է նաև որպես որդեգրող հաշվառվել ցանկացող անձի կողմից տրված նոտարական կարգով վավերացված (անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատված) լիազորագիրը և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը:
- Աշխատակազմը սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կատարում է անձի կենսապայմանների ուսումնասիրություն, կազմում համապատասխան ակտ և տալիս որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն: 17. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական լինելու, որդեգրումն արգելող` օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքերում, ինչպես նաև անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա աշխատակազմը տալիս է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է այն տալու օրվանից 18 ամիս:
- Դիմումատուն դրական եզրակացության հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ «Մանուկ» տեղեկատվական համակարգի «Երեխա որդեգրել ցանկացող անձ» տեղեկատվական շտեմարանում (այսուհետ՝ Երեխա որդեգրել ցանկացող անձ» տեղեկատվական շտեմարան)։
- Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չլինելու, դրանցում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում աշխատակազմը դիմողին գրավոր առաջարկում է 30-օրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունները կամ ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:
- Աշխատակազմը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն (որն ուժի մեջ է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում) տալիս է`
1) երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 19-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձին բացասաբար բնութագրող հատկանիշների մասին ստացված տեղեկությունների հիման վրա.
3) անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի հիման վրա` ելնելով երեխայի լավագույն շահերից.
4) եթե որդեգրել ցանկացող անձը չունի երեխայի նվազագույն կենսապայմանները ապահովելու համար համապատասխան եկամուտ
5) ընտանիքի չափահաս այն անդամների համաձայնության բացակայության դեպքում, որոնք բնակվելու են որդեգրված երեխայի հետ նույն վայրում
7) որդեգրումն արգելող` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։
- Բացասական եզրակացություն կարող է վերանայվել մինչև մեկ տարին լրանալը ընդհանուր կարգով, եթե վերացել են բացասական եզրակացություն տալու հիմքերը:
- Սույն կարգի 20-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն բացասական եզրակացություն տրամադրելիս հաշվի են առնվում անձի /անձանց/ կենսապայմանները, որոնք պետք է համապատասխանեն սանիտարական և տեխնիկական պահանջներին, ինչպես նաև հնարավոր լինի երեխային հատկացնել հանգստի և զբաղմունքի համար առանձնացված տարածք:
- Սույն կարգի 20-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա որդեգրման հնարավորության բացասական եզրակացությունը տրվում է այն դեպքում, երբ անձի (անձանց) եկամուտը քիչ է նույն բնակտարածությունում բնակվող ընտանիքի անդամների և որդեգրվող երեխայի (երեխաների) քանակի հանրագումարի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն սպառողական զամբյուղի համար նախատեսված գումարի արտադրյալին:
- Աշխատակազմը բացասական եզրակացության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին։
- Աշխատակազմը հաշվառման վերցված որդեգրել ցանկացող անձի համար լրացնում է անձնական քարտ (համաձայն ձև N 4, և իր կողմից տրված դրական եզրակացության, որդեգրել ցանկացող անձի անձնական քարտի, նրա կողմից ներկայացված փաստաթղթերի, անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի հիման վրա որդեգրել ցանկացող անձի համար կազմում է անձնական գործ։
- Անձնական գործերի համարակալումն յուրաքանչյուր տարի վերսկվում է:
- «Երեխա որդեգրել ցանկացող անձ» տեղեկատվական շտեմարանումհաշվառման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն իրականացնում է երեխա որդեգրել ցանկացող անձի կենտրոնացված հաշվառումը:
- Որդեգրել ցանկացող անձը հաշվառումից հանվում է`
1) իր դիմումի համաձայն.
2) դրական եզրակացության 18 ամիսը լրանալու դեպքում.
3) երեխայի որդեգրման դեպքում (եթե որդեգրել է իր դիմումում նշված թվով երեխա).
4) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակություն հաստատելու դեպքում.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որդեգրման համար արգելգ հանդիսացող հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
- «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի անդամ երկրներում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմումը Կենտրոնական մարմնին է ներկայացվում համապատասխան երկրի կենտրոնական մարմնի կամ տվյալ պետությունում հավատարմագրված մարմնի (այսուհետ՝ երեխա ընդունող պետության կենտրոնական մարմին) կողմից: Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը, ինչպես նաև տվյալ երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ։
- Կոնվենցիային չանդամակցող երկրներում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ լիազորված անձի, կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով դիմում են Կենտրոնական մարմին` ներկայացնելով սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ, որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը (զեկույցը) և հետագայում որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ վերահսկողության պարտավորության մասին տեղեկանքը` տրված իրենց երկրի իրավասու մարմնի կողմից։
- Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելիս գործում է սույն կարգի 15-րդ կետի պահանջը:
- Օտարերկրյա քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ սույն կարգի 14-րդ կետի 4-րդ, 6-րդ, 10-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը պետք է տրված լինեն Կենտրոնական մարմին ներկայացնելուց առավելագույնը 6 ամիս առաջ:
- Որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են բնագրով` հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Ներկայացված փաստաթղթերի թարգմանությունը կազմակերպվում է Կենտրոնական մարմնի կողմից:
- Սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքերում երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնից ստացված` որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու փաստաթղթերը և կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված զեկույցը, իսկ սույն կարգի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` որդեգրել ցանկացող անձի կողմից ներկայացված փաստաթղթերը Կենտրոնական մարմնի կողմից 30 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են` անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ամբողջականությունն ստուգելու նպատակով։
- Փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև հայերեն լեզվով թարգմանության համար գանձվում է ծառայության մատուցման վճար, որի գանձման կարգն ու չափերը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից
38.Սույն կարգի 14-րդ, 31-րդ և 32-րդ կետերով նախատեսված` որդեգրման վերաբերող փաստաթղթերն ամբողջական չլինելու կամ թերություններ հայտնաբերելու դեպքերում Կենտրոնական մարմինը այդ մասին տեղեկացնում է երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնին , իսկ կոնվենցիային չանդամակցող երկրներում բնակվող անձանց դեպքում՝ օտարերկրացուն կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ առաջարկելով 60-օրյա ժամկետում վերացնել թերությունները և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
- Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական մարմինը յուրաքանչյուր գործի վերաբերյալ կազմում է տեղեկանք (համաձայն ձև N 9.1) և ներկայացնում Կենտրոնական մարմնի ղեկավարին: սույն կարգի 40-րդ կետում նշված մարմնի քննարկման:
- Կենտրոնական մարմնի կողմից իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրություն: Որպես որդեգրող հաշվառվելու դիմում ներկայացրած անձանց հետ աշխատանքային խմբի կողմից լսումներ և քննարկումներ չեն իրականացվում: Ներկայացված փաստաթղթերի բովանդակության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կենտրոնական մարմինը այդ մասին նշում է սույն կարգի 43-րդ կետում նշված արձանագրության մեջ:
- Կենտրոնական մարմինը, փաստաթղթերի բովանդակության հետ կապված հարցերի պարզաբանման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, դիմում է սույն կարգի 31-րդ և 32-րդ կետերում նշված փաստաթղթերը ներկայացնող մարմնին կամ անձին և առաջարկում 60-օրյա ժամկետում ներկայացնել պատասխանը:
- Աշխատանքային խմբը քննարկման արդյունքում 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն, (համաձայն ձև N 9.2) թեկնածուներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու կամ հաշվառումը մերժելու մասին և ներկայացնում է Կենտրոնական մարմնի ղեկավարին:
Որդեգրման հնարավորության մասին եզրակացության ձևը հաստատվում է ՀՀ արդարադատության նախարարի կողմից:
- Կենտրոնական մարմնի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրելով արձանագրությամբ ներկայացված առաջարկությունները, տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն:
- Դրական և բացասական եզրակացությունների համարակալումը ը յուրաքանչյուր տարի վերսկսվում է:
- Որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացությունը տրվում է որդեգրել ցանկացող անձի դիմումում և համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված թույլտվության չափանիշներին համապատասխան:
- Որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացությունը տրվում է երեխա ընդունող պետության իրավասու մարմնի կողմից տրված երեխա որդեգրելու թույլտվության կամ երաշխավորագրում նշված ժամկետի համապատասխան:
- Այն դեպքում, երբ տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունը կամ երաշխավորագիրը տրված է անժամկետ, ապա երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացությունը տրվում է 18 ամիս ժամկետով:
- Ժամկետի հաշվարկը սկսում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից եզրակացությունը ստորագրելու օրվանից:
- Որդեգրվող երեխայի նախընտրելի չափանիշների փոփոխության դեպքում Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից տրվում է նոր եզրակացություն՝ փոփոխման ենթակա նախորդ եզրակացության վավերականության մնացած ժամանակահատվածի համապատասխան:
- Փոփոխված չափանիշներով եզրակացության տրամադրումը քննարկվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:
- Երեխա ընդունող պետության իրավասու մարմնի կողմից տրված թույլտվության կամ երաշխավորագրի վավերականության ժամկետը ավարտելուց հետո դրական եզրակացությունը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ առաջին եզրակացության վավերականության ժամկետի հաշվարկմամբ 18 ամիս ժամկետով:
- Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության ժամկետը երկարաձգելու հարցը քննարկվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:
- Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման մասին բացասական եզրակացություն (որն ուժի մեջ է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից ստորագրման օրվանից մեկ տարվա ընթացքում) տալիս է`
1) երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 38-րդ, 42-րդ կետերով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու կամ պարզաբանում չտրամադրելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձին բացասաբար բնութագրող հատկանիշների մասին ստացված տեղեկությունների հիման վրա.
3) անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի հիման վրա` ելնելով երեխայի լավագույն շահերից.
4) եթե որդեգրել ցանկացող անձը չունի երեխայի նվազագույն կենսապայմանները ապահովելու համար համապատասխան եկամուտ
5) ընտանիքի չափահաս այն անդամների համաձայնության բացակայության դեպքում, որոնք բնակվելու են որդեգրված երեխայի հետ նույն վայրում
6) որդեգրումն արգելող` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։
- Սույն կարգի 57-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն բացասական եզրակացություն տրամադրելիս հաշվի են առնվում անձի /անձանց/ կենսապայմանները, որոնք պետք է համապատասխանեն սանիտարական և տեխնիկական պահանջներին, ինչպես նաև հնարավոր լինի երեխային հատկացնել հանգստի և զբաղմունքի համար առանձնացված տարածք:
Սույն կարգի 57-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա որդեգրման հնարավորության բացասական եզրակացությունը տրվում է այն դեպքում, երբ անձի (անձանց) եկամուտը քիչ է նույն բնակտարածությունում բնակվող ընտանիքի անդամների և որդեգրվող երեխայի (երեխաների) քանակի հանրագումարի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն սպառողական զամբյուղի համար նախատեսված գումարի արտադրյալին:
- Համապատասխան երկրի նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական մարմինը կարող է ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Երեխայի նվազագույն պահանջները ապահովելու բավարար եկամուտների, ինչպես նաև իրենց երկրի նվազագույն սպառողական զամբյուղի մասին տեղեկությունները կարող են ներկայացվել նաև դիմողների կամ համապատասխան երկրի կենտրոնական կամ իրավասու մարմնի կողմից տրված թույլտվության, երաշխավորագրի կամ կենսապայմանների ուսումնասիրության ակտում:
- Բացասական եզրակացություն կարող է վերանայվել մինչև մեկ տարին լրանալը՝ ընդհանուր կարգով, եթե վերացել են բացասական եզրակացություն տալու հիմքերը:
- Դրական կամ բացասական եզրակացություն տրամադրելուց հետո Կենտրոնական մարմինը յուրաքանչյուր դիմումով և կից փաստաթղթերով կազմում է գործ, որը համարակալվում է ըստ դիմումների ներկայացման հերթականության:
- Դրական կամ բացասական եզրակացություն տրամադրելու մասին Կենտրոնական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնին, իսկ կոնվենցիային չանդամակցող երկրի օտարերկրացու կամ ՀՀ սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում՝ քաղաքացուն՝ ուղարկելով դրական և բացասական եզրակացության պատճենը և դրա անգլերեն լեզվով (կամ ռուսերեն) թարգմանությունը: Եզրակացության բնօրինակը կարող է տրամադրվել որդեգրել ցանկացող անձին կամ լիազորված անձին՝ Կենտրոնական մարմին ներկայանալիս:
63.Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի /անձանց/ անձնագրերի, սույն կարգի 39-րդ կետում նախատեսված Ձև 9.1 տեղեկանքի և դրական եզրակացության պատճենը 3 աշխատանքային օրվա մուտքագրվում է «Երեխա որդեգրել ցանկացող անձ» տեղեկատվական շտեմարանում՝ նախարարության կողմից՝ կենտրոնական հաշվառում իրականացնելու նպատակով:
- Նախարարությունը 1աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է կենտրոնացված հաշվառում և որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերաբերյալ կազմում է անձնական գործ՝ լրացնելով անձնական քարտ (համաձայն ձև N 4) և որդեգրել ցանկացող անձի մասին տեղեկանք (համաձայն ձև N 6) ` 2 օրինակից:
- Անձնական գործերի համարակալումն յուրաքանչյուր տարի վերսկվում է ։
- Անձնական գործում առկա տեղեկությունները (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, անձնական գործի համարը) գրանցվում են «Երեխա որդեգրել ցանկացող անձ» տեղեկատվական շտեմարանում: 68. Կենտրոնական մարմինը վարում է դրական և բացասական եզրակացությունների ընդհանուր մատյան, որտեղ նշվում է դիմողների տվյալները, եզրակացություն տրման ժամանակը և համարը, եզրակացությունը ստանալու ժամանակը, ստացողի տվյալներն ու ստորագրությունը: 69. Որդեգրել ցանկացող անձը հաշվառումից հանվում է սույն կարգի 30-րդ կետով (բացառությամբ 30-րդ կետի 4-րդ ենթակետի) նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր մշտական բնակության երկիրը փոխելու դեպքում:
- ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի աշխատակազմ կամ նախարարություն:
- Հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացինները, կարող են ծանոթանալ համադրման արդյունքում իրենց տրամադրված երեխաների անձնական գործերին` նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար։ Համադրման կարգն ու պայմանները հաստատվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:
- Կոնվենցիայի անդամ երկրում բնակվող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ծանոթանալ այն երեխայի գործին, որը Կենտրոնական մարմնի կողմից կատարված համադրման աշխատանքների արդյունքում տրամադրվել է երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնին:
- Կոնվենցիային չանդամակցող երկրներում բնակվող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ծանոթանալ այն երեխայի գործին, որը Կենտրոնական մարմնի կողմից կատարված համադրման աշխատանքների արդյունքում տրամադրվում է իրենց էլեկտրոնային փոստի միջոցով:
- Կենտրոնական մարմնի կողմից համադրումը կատարվում է երկու փուլով.
ա/ տեխնիկական
բ/ մասնագիտական
Համադրումը կրում է անընդմեջ և շարունակական բնույթ:
- Տեխնիկական համադրումը կատարվում է ըստ երեխայի սեռի, տարիքի, առողջական վիճակի:
- Մասնագիտական համադրումը կատարվում է բազմամասնագիտական խմբի կողմից, որը կազմված է Կենտրոնական մարմնի, առողջապահության ոլորտի երկուական (մանկաբուժ և հոգեբան) և սոցիալական ոլորտի մեկ մասնագետներից: Առողջապահության ոլորտի մասնագետների ՀՀ արդարադատության նախարարություն գործուղման և աշխատանքների կազմակերպման կարգը սահմանվում է ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության նախարարների համատեղ հրամանով:
- Կենտրոնական մարմինը տեխնիկական համադրման արդյունքում ընտրված երեխաների և որդեգրել ցանկացող հաշվառված անձանց տվյալները փոխանցվում են բազմամասնագիտական խմբին:
- Բազմամասնագիտական խումբը իրեն տրամադրված տվյալների հիման վրա կատարում է մասնագիտական համադրում և տալիս է կարծիք համադրման արդյունքների և թեկնածուներին երեխայի տվյալների մասին տեղեկացնելու հերթականության վերաբերյալ:
- Համադրման և տեղեկությունների տրամադրման նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառված (դիմումների ներկայացման հերթականությամբ) օտարեկրացիներին և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիներին և երեխաներին:
- Այն դեպքերում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում։ Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան 3 աշխատանքային օրվա ընթացքում հանվում է հաշվառումից։
- Հաշվառված` որդեգրել ցանկացող անձանց կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում սույն կարգի III գլխում նախատեսված դեպքերում աշխատակազմը, իսկ սույն կարգի IV գլխում նախատեսված դեպքերում` Կենտրոնական մարմինը կասեցնում է երեխայի տվյալների տրամադրրումը այլ անձնաց: 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի հանդիպումը։
- Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել մեկից ավելի որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ապա երեխայի հետ նրանցից առաջինի հանդիպումը կազմակերպվում է ըստ նրանց դիմումները տալու հերթականության։ Որդեգրել ցանկացող մյուս անձի հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե առաջինը 14 օրվա ընթացքում ցանկություն չի հայտնել տվյալ երեխային որդեգրելու մասին։
- Եթե հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ օտարերկրացին որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկությամբ դիմել են նույն ժամանակահատվածում, ապա երեխայի հետ հանդիպման առաջնահերթությունը տրվում է որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։
- Որդեգրել ցանկացող օտարերկրացու և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին երեխայի հետ հանդիպումից հետո 14 օրվա ընթացքում որդեգրելու ցանկություն չի հայտնել։
- ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
- Որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում դիմում է իր բնակության վայրի աշխատակազմ, որը որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ հարցումը (ծանուցումը) (համաձայն ձև N 7) 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է նախարարություն։
- Նախարարությունը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմին տեղեկացնում է որդեգրման հնարավորության մասին, իսկ դրական պատասխան հայտնելու դեպքում` մեկ օրվա ընթացքում նաև կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը որդեգրել ցանկացող այլ անձանց կամ մարմինների։ ՍՈՑԱՊ
VII. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
- Կոնվենցիային անդամակցող երկրում բնակվող որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից տրված երեխա որդեգրելու համաձայնությունը Կենտրոնական մարմին է ներկայացվում երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնի միջոցով:
- Կոնվենցիային չանդամակցող երկրներում բնակվող օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների դեպքում համաձայնությունը ներկայացվում է Կենտրոնական մարմին հաշվառված թեկնածուների կամ նրանց կողմից լիազորված անձանց միջոցով:
- Սույն կարգի 88-րդ և 89-րդ կետերում նշված կարգով որդեգրողների կողմից Կենտրոնական մարմին է ներկայացվում նաև հայտարարություն՝ համաձայն ձև N 3.1-ի սույն կարգի 14-րդ կետի 2-4-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ ենթակետերով ներկայացված տեղեկություններում փոփոխությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որը լրացնելու անհրաժեշտության մասին Կենտրոնական մարմինը որդեգրողներին տեղեկացնում է համադրման արդյունքում երեխայի մասին տվյալները տրամադրելու հետ միաժամանակ ։
Համաձայնությունն ու N 3.1 ձևը Կենտրոնական մարմին են ներկայացվում որդեգրողների կողմից լրացված և ստորագրված բնօրինակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
- Որդեգրել ցանկացող անձանց կողմից երեխային որդեգրելու ցանկության կամ հրաժարվելու դեպքում երեխա ընդունող կենտրոնական մարմինը, իսկ կոնվենցիայի չանդամակցող երկրի դեպքում՝ օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ մասին Կենտրոնական մարմնին տեղեկացնում է, երեխայի մասին տեղեկությունները ստանալուց հետո 14 օրվա ընթացքում:
- Այն դեպքում,երբ որդեգրել ցանկացող անձանց կողմից երեխայի տվյալները ստանալուց 14 օր հետո որևէ պատասխան չի ներկայացվում Կենտրոնական մարմնին, համաձայնությունը համարվում է չստացված և երեխայի տվյալները փոխանցվում են հաջորդ թեկնածուներին:
- Կենտրոնական մարմինը, ստանալով սույն կարգի 88-րդ, 89-րդ կետերում նշված համաձայնությունը, կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը որդեգրել ցանկացող այլ անձանց կամ մարմինների: Որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակը այդ պահին փոխված լինելու դեպքում նախարարությունն անմիջապես տեղեկացնում է Կենտրոնական մարմնին, որի մասին 1-օրա ժամկետում տեղեկացնում է համաձայնություն տված անձը:
- Որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը կասեցնելու և երեխայի հետ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին Կենտրոնական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնին, իսկ կոնվենցիային չանդամակցող երկրներում բնակվող օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների դեպքում՝ դիմողներին՝ Հայաստանի Հանրապետություն նրանց ժամանելու ժանամակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, որը չպետք է գերազանցի սույն կետում նշված տեղեկությունները իրենց հայտնելուց հետո 14-օրյա ժամկետը: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել 5 օրով հարգելի պատճառների առկայության դեպքում:
- Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվա մասին Կենտրոնական մարմինը տեղեկացվում է 3 օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետություն կարող է ժամանել ամուսինների դեպքում նրանցից մեկը: Երեխային որդեգրելու Բացակայող ամուսնու՝ երեխային որդեգրելու գրավոր համաձայնությունը, Կենտրոնական մարմին է ներկայացվում երեխայի հետ հանդիպումից մեկ օր հետո:
- Օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվա մասին Կենտրոնական մարմինը տեղեկացնում է նախարարությանը՝ երեխայի հետ հանդիպումը կազմակերպելու նպատակով:
- Նախարարությունը մանկատան միջոցով /անկախ կազմակերպաիրավական ձևից/ Հայաստանի Հանրապետություն ժամանած որդեգրել ցանկացող անձանց հանդիպումը երեխայի հետ կազմակերպում է նրանց՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու հաջորդ օրը:
- Որդեգրման ենթակա երեխայի՝ խնամատար ընտանիքում գտնվելու դեպքում նախարարությունը, տեղեկանալով որդեգրողների՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու ժամանակի մասին, այդ մասին տեղեկացնում է խնամատար ընտանիքին: Խնամատար ընտանիքում հանդիպումը իրականացվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:
- Որդեգրել ցանկացող անձինք երեխայի հետ հանդիպումից հետո Կենտրոնական մարմնին գրավոր տեղեկացնում են երեխայի որդեգրման գործընթացը շարունակելու կամ դադարեցնելու մասին: Երեխայի որդեգրման գործընթացը դադարեցնելու դեպքում Կենտրոնական մարմինը այդ մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարությանը:
- Երեխային որդեգրելու գործընթացը շարունակելու համաձայնությունը ստանալուց հետո Կենտրոնական մարմինը այդ մասին տեղեկացնում է երեխա ընդունող երկրի կենտրոնական մարմնին կոնվենցիայով նախատեսված համաձայնություն ստանալու նպատակով:
- Սույն կարգի 88-րդ, 89-րդ կետով նշված համաձայնությունը ստանալուց հետո Կենտրոնական մարմինը երեխայի անձնական գործի, թեկնածուների անձնագրերի թարգմանությունների, դրական եզրակացության պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ոստիկանություն, որը համապատասխան ուսումնասիրության արդյունքների մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Կենտրոնական մարմնին103. Ոստիկանության բացասական կարծիքի դեպքում Կենտրոնական մարմինը քննարկման արդյունքում կարող է կասեցնել որդեգրման գործընթացը՝ տեղեկացնելով նախարարությանը, երեխա ընդունող պետության կենտրոնական մարմնին, իսկ կոնվենցիային չանդամակցող երկրում բնակվող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում՝ քաղաքացիներին:
- Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման նպատակահարմարության վերաբերյալ ոստիկանության կարծիքը, նախարարությունից ստացված երեխային որդեգրել ցանկացող այլ քաղաքացիների ցանկության բացակայության վերաբերյալ գրության, որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի, ամուսնության վկայականի (եթե ամուսնացած է) հայերեն թարգմանված օրինակների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության պատճենները և որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակն ու կենտրոնական հաշվառման մասին տեղեկանքը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ որդեգրման թույլտվություն (նախնական համաձայնություն) տալու կամ այն մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական մարմնին` վերադարձնելով նաև ստացված փաստաթղթերը։
- Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրման մասին ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելուց հետո օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին (լիազորված անձը) կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանված վկայականն ստանալու նպատակով դիմումի հետ միասին Կենտրոնական մարմին է ներկայացնում`
1) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (պատճենը).
2) երեխայի ծննդյան և որդեգրման վկայականները (պատճենները).
3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները։
- Կենտրոնական մարմինը դիմումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է միջպետական որդեգրումը հավաստող վկայական (համաձայն ձև N 8)։
108 Որդեգրել ցանկացող անձի (անձանց) ներկայությունը պարտադիր է երեխային իրենց բնակության վայրի երկիր ուղեկցելու ժամանակ:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով նախատեսված բոլոր դիմումները տրվում են գրավոր։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի որդեգրումը գրանցելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները, որդեգրման մասին ակտի գրանցման պատճենն ուղարկում է նախարարություն։
- Երեխայի որդեգրումից հետո կամ որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության ժամկետը լրանալուց հետո անձնական գործերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության ընդհանուր 18 ամսվա ժամկետը լրանալուց հետո կամ բացասական եզրակացություն ստանալու դեպքում որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու պահանջով կարող են վերադարձվել նրա դիմելու պահին վավերական փաստաթղթերի բնօրինակները` գործում պահելով դրանց պատճենները,
113.Որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության ընդհանուր 18 ամսվա ժամկետը լրանալուց հետո նոր եզրակացություն ստանալու համար ներկայացվում են միայն սույն կարգի 14-րդ կետի 4-րդ, 6-րդ, 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե նախկինում ներկայացված մյուս փաստաթղթերը վավեր են և տեղեկությունները չեն փոփոխվել։
- Սույն կարգի 3-րդ գլխում նախատեսված դեպքերում աշխատակազմը, իսկ սույն կարգի 4-րդ գլխում նախատեսված դեպքերում Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի դիմումի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է որդեգրման մասին եզրակացության մեկ օրինակը, իսկ եզրակացության կորստի, օգտագործման ոչ պիտանի լինելու և այլ դեպքերում նրա դիմումի հիման վրա տրամադրվում է եզրակացության կրկնօրինակը:
- Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմում է Կենտրոնական մարմին` ներկայացնելով սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տվյալ երկրի (որի քաղաքացին է անձը) իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ։ Դիմումը Կենտրոնական մարմին է ներկայացվում նաև այն դեպքում, երբ ամուսիններից մեկը օտարերկրացի կամ երկքաղաքացի է կամ ՀՀ սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
- Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացին սույն կարգի 14-րդ կետի 2-6-րդ ենթակետերով, 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից։ Սույն կարգի 14-րդ կետի 4-րդ կետում նշված զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքը կարող է տրվել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից կամ ՀՀ տարածքում գտնվող կազմակերպության կողմից:
- Սույն կարգի 6-րդ գլխում նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ սույն կարգի 7-րդ գլխում նախատեսված դեպքերում օտարերկրացիները կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան երեխայի որդեգրումը հաստատելու նպատակով դիմում են երեխայի բնակության վայրի (գտնվելու վայրի) ընդհանուր իրավասության դատարան:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետություններից երեխա որդեգրելու համար որպես որդեգրել ցանկացող անձ` սույն կարգին համապատասխան հաշվառվելուց հետո դիմում են Կենտրոնական մարմին։
- Աշխատակազմը երեխայի որդեգրման ավարտից հետո առաջին տարվա ընթացքում վեց ամիսը մեկ անգամ կազմակերպում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն և արդյունքների մասին տեղեկացնում նախարարությանը:
- Կենտրոնական մարմինն օտարերկրյա պետություն որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ (հայերեն լեզվով) ստանալու նպատակով յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 5 տարին լրանալը, բայց ոչ ավել քան երեխայի 18 տարին, դիմում է համապատասխան պետության իրավասու մարմնին։
- Այն դեպքում, երբ երեխայի անձնական գործը ստանալուց 4 ամսվա ընթացքում Կենտրոնական մարմնի կողմից կատարված համադրման արդյունքում որևէ անձ ցանկություն չի հայտնում որդեգրել երեխային կամ Կենտրոնական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան չափանիշներով երեխա որդեգրելու ցանկություն հայտնած թեկնածուներին, ապա երեխայի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են կոնվենցիային անդամակցող երկրների կենտրոնական մարմիններին անգլերեն լեզվով՝ համապատասխան որդեգրողի թեկնածու գտնելու նպատակով: Կոնվենցիային չանդամակցող երկրների իրավասու մարմիններին երեխայի վերաբերյալ տեղեկությունները չեն տրամադրվում:
- Կենտրոնական մարմնի կողմից կոնվենցիային անդամակցող երկների կենտրոնական մարմնին երեխայի համար որդեգրողի թեկնածու գտնելու նպատակով տեղեկություններ հաղորդելը չի կասեցնում Կենտրոնական մարմնի կողմից սույն կարգով նախատեսված գործողություններ կատարելը: Այն դեպքում, երբ Կենտրոնական մարմինը ստանում է երեխային որդեգրելու համաձայնություն, այդ մասին անմիջապես տեղեկացվում է օտարերկրյա պետությունների այն կենտրոնական մարմիններին, որոնց տրամադրվել է երեխայի վերաբերյալ տեղեկությունները՝ որդեգրել ցանկացող այլ թեկնածուների տեղեկությունների տրամադրումը կասեցնելու նպատակով:
- Երեխայի հետ հանդիպումից հետո որդեգրման գործընթացը շարունակելու համաձայնությունը ստանալուց դեպքում, որդեգրել ցանկացող քաղաքացիները, ցանկության դեպքում, իրենց կողմից նշված բժշկական կազմակերպությունում և իրենց հաշվին կարող են իրականացնել երեխայի առողջական վիճակի լրացուցիչ բժշկական ուսումնասիրություն: Այդ մասին քաղաքացիները գրավոր հայտնում են Կենտրոնական մարմնին, որը 1 օրվա ընթացքում նախարարության միջոցով տեղեկացնում է երեխայի բնակության վայրի մանկատանը: Երեխան ուղեկցվում է մանկատան աշխատակցի կողմից:
- Կենտրոնական մարմինը անհրաժեշտության դեպքում երեխայի առողջական վիճակի մասին կարող է լրացուցիչ տեղեկություններ ստանա երեխային բժշկական հետազոտություններ իրականացնող հիմնարկներից կամ մասնագետներից, ինչպես նաև երեխայի նկատմամբ նշանակել նոր հետազոտություն:
- Կոնվենցիայի շրջանակում գործող օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա որդեգրման բնագավառում գործունեության թույլտվություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:
126.Մինչև սույն կարգի 76-րդ կետում նշված բազմամասնագիտական խմբի կազմավորումը երեխա-որդեգրող համադրումը կատարվում է Կենտրոնական մարմնի կողմից:
- Կենտրոնական մարմինը որդեգրված երեխայի անձնական քարտի, սույն կարգի 65-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները կարող է տրամադրվել որդեգրողներին՝ նրանց կամ իրենց կողմից լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում:
-
Discussed
31.08.2017 - 17.09.2017
-
Type
Decision
-
Area
Justice, International relations, Social welfare
-
Ministry
Ministry of Justice
Public discussion
14.09.2017 20:44
ՀՀ արդարադատության նախարարություն
Views 4962
Print