Add to favourites

§Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին¦ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                               

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­-վիճակի մասին¦ ՀՀ օրենքի 58-րդ և §Պաշտպանության մասին¦ ՀՀ օրենքի 28-րդ հոդված­ների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշման համաձայն 2022 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման ցանկի պահանջներին համապատաս­խան:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածու-թյամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանսպորտային միջոց­ներով, պահեստազորայիններին ներդաշնակման և ունակությունների բաձրացման նպատակով վարժական հավաքների ընթացքում մարտական հերթապահության կազմակերպման, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավումը: Գործընթացն իրականացվելու է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 58-րդ և §Պաշտպանության մասին¦ ՀՀ օրենքի 28-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 22.07.2010թ. N 998 – Ն և 18.10.2018թ. N 1174 – Ն որոշումների համաձայն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

        Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

       Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վարություններ

        Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ¦ բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս՝ Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը:

 

  • Discussed

    11.02.2022 - 27.02.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5260

Print

Suggestions

Արամ Ճուղուրյան

18.02.2022

Առաջարկում եմ նման հավաքներ կազմակերպեծիս հաշվի առնել զորակոչվողների սահմանամերձ համայնքի բնակիչ լինելու հանգամանքը։

See more