Add to favourites

Under development

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1438–Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի 634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:

11 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայում մայրուղային գազատարների շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշմամբ հաստատված «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնները» տեխնիկական կանոնակարգով:

 «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:

 «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում)։

ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշմամբ սահմանվում է հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։

ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 634-Ն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետն ուժի մեջ մտնելուց և մինչև սահմանված ժամկետը նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:

          1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել է «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2.Կարգավորման առարկան 

            Սույն նախագծով առաջարկվում է հստակեցնել գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոնները և աշխատանքի անվտանգության պահանջները, համապատասխանացնելով դրանք նաև ԵԱՏՄ կարգավորումներին:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

         Կապահովի ոլորտի կարգավորումների շարունակականնությունն ու անընդհատությունը, ինչպես նաև համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների    նախարարությունը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

          Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման հավելվածի 1-ի  Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն բաժնի N 33 կետից։

  • Discussed

    08.02.2022 - 24.02.2022

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3563

Print