Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ հողի բերրի շերտը հանվում է շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է:

     Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ՝ հողը մնում է ջրի տակ, հանդիսանալով աղտոտման աղբյուր, անհրաժեշտություն է առաջանում Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ իրականացնել՝ տարածքը ազատել ծառերից և թփերից։ Հանվող բուսահողը չի օգտագործվում։

Հողի բերրի շերտը, համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում, կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բերրի հողի պահանջարկ, մարզերում ջերմոցային տնտեսությունների թվաքանակի աճին զուգընթաց ավելի է մեծանում պահանջը դրա նկատմամբ, իսկ գործող օրենսդրությամբ նախատեսված է միայն շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգավորում, ինչի համար Կառավարության կողմից սահմանվել է կարգ:

     Նախագծի մշակումը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքների հետևանքով առաջացած հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիություն սահմանելու անհրաժեշտությամբ՝ բուսահողը նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

      Առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություն՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել հողային օրենսգրքում: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է մշակել և ներկայացնել Կառավարության որոշման նախագիծ՝ վերը նշված դեպքում հողի վաճառքի ընթացակարգ սահմանելու համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է թույլատրել Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հանված հողի բերրի շերտի վաճառքը, ինչը կնպաստի հողի բերրի շերտի նպատակային օգտագործմանը՝ պակաս արդյունավետ հողերի բարելավման համար:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։   Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

     Նախագծի մշակումը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ (շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունների 4.10 մասի 10-րդ պարբերություն` հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը) և ուղղված է հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ հողի բերրի շերտի նպատակային օգտագործմանը պակաս արդյունավետ հողերի բարելավման համար և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցմանը:

  • Discussed

    07.02.2022 - 22.02.2022

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2960

Print