Under development
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը շարադրել նոր խմբագրությամբ.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:
Սույն օրենքի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը, արդյունավետ կառավարումը:
Հոդված 2.Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
- ազգային պարկ` էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման նպատակներով առանձնացված տարածք, որտեղ բնական երևույթների զարգացման գործընթացներն ընթանում են ինչպես առանց մարդու անմիջական միջամտության, այնպես էլ միջամտությամբ և կարող է օգտագործվել գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի, էկոլոգիապես անվտանգ տնտեսական գործունեության իրականացման, ինչպես նաև գիտակրթական ու մշակութային միջոցառումների, կանոնակարգված զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման նպատակներով.
- արգելավայր` բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների և դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանության ու վերականգնման նպատակով առանձնացված բնական տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ և օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, բուսական, կենդանական և բնական օբյեկտների պաշարների շարունակական կամ ժամանակավոր օգտագործման, կանոնակարգված զբոսաշրջության և ռեկրեացիայի նպատակներով.
- արգելոց` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնական վիճակի պահպանության նպատակով առանձնացված տարածք, որտեղ բնական երևույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության և կարող է օգտագործվել միայն գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական զբոսաշրջության ու կրթական միջոցառումների կազմակերպման նպատակներով.
- բնական օբյեկտ՝ ցամաքային և ջրային բնական էկոհամակարգերի առանձին բաղադրիչներ՝ երկրաբանական գոյացություններ, ռելիեֆի ձևեր, ստորերկրյա ջրեր, գետեր, լճեր, ջրվեժներ, աղբյուրներ, ճահիճներ, բուսական և կենդանական աշխարհի առանձին օբյեկտներ.
- բնապատմական բնության հուշարձան` երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական և կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ և բնական համալիրներ, որոնք ներդաշնակորեն կապված են պատմամշակութային արժեքավոր հուշարձանների և դրանց համալիրների, բնակատեղիների, կամ պատմական իրադարձությունների ու լեգենդների հետ.
- բնության հատուկ պահպանվող տարածք՝ հողի, մակերևութային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի և համապատասխան օդային ավազանի` սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր` տեղեկատվության և փաստաթղթերի անընդհատ լրացվող համահավաք, որը ներառում է բնության հատուկ պահպանվող տարածքների աշխարհագրական տեղաբաշխման, սահմանների, պահպանության ռեժիմի, կենսաբանական բազմազանության հաշվառման ու վիճակի, բուսական և կենդանական պաշարների ու դրանց օգտագործման ձևերի, գիտական, տնտեսական, իրավական, սոցիալական և պատմամշակութային արժեքների քանակական ու որակական բնութագրերի վերաբերյալ համադրելի տվյալներ.
- բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլան` պաշտոնական փաստաթուղթ, որով սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գործողությունները.
- բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգ` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների որակական և քանակական ցուցանիշների, վիճակի ռեժիմային դիտարկումների, գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ.
- բնության հուշարձան` առանձին վերցրած եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող բնական օբյեկտի կամ համալիրի բնական վիճակի պահպանության նպատակով առանձնացված տարածք, որն օգտագործվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի, գիտակրթական, մշակութային միջոցառումների և ռեկրեացիայի իրականացման նպատակներով.
- երկրաբանական բնության հուշարձան` երկրաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են` հրաբխային (հրաբխային կոներ, խառնարաններ, լավային ծածկոցներ, քարանձավներ), տեկտոնական (կամարածալքեր, բեկվածքներ, շերտագրական և քարագրական մերկացումներ, հազվագյուտ հանքանյութերի, օգտակար հանածոների և ապարների ելքեր), արտածին (հողմահարման և տեղատարման հետևանքով առաջացած ռելիեֆի յուրահատուկ ձևեր` կիրճեր, մնացորդային բուրգեր, քարափներ, վիհեր, հողմային խորշեր, քարայրներ, թունելներ, կամուրջներ, քարե քանդակներ), հնէաբանական (բրածո բույսերի և կենդանիների մնացորդներ, քարացուկներ, դրոշմներ կամ մերկացումներ).
- Էկոլոգիական զբոսաշրջություն` բնության ճանաչողությանն ուղղված զբոսաշրջության ձև, որը չունի բացասական ազդեցություն բնական միջավայրի կամ լանդշաֆտի վրա և օժանդակում է բնության պահպանությանը.
- էկոլոգիական հավասարակշռություն՝ բնական էկոհամակարգերի բաղադրիչների, բնական երևույթների և մարդածին գործոնների դինամիկ հավասարակշռություն, որն ապահովում է էկոհամակարգի երկարատև և կայուն գոյատևումը.
- Էկոլոգիական միջանցք` էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ, որը նպատակաուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի և էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովմանը.
- Էկոլոգիական ցանց` էկոլոգիական միջանցքներով միմյանց հետ փոխկապակցված տարբեր կատեգորիաների պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգ, որն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ գործունեությունը, էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը և դրա բաղադրիչների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունն ու կենդանիների անարգել տեղաշարժն ու միգրացիան.
- էկոհամակարգ՝ կենդանի օրգանիզմների և դրանց բնակության միջավայրի (հող, ջուր, մթնոլորտ), ինչպես նաև դրանց փոխազդեցությունը պայմանավորող բնական երևույթների գործառնական ամբողջություն.
- Էկոհամակարգի բաղադրիչներ` ցամաքային, օդային և ջրային էկոհամակարգերի կենսական տարրերի (միկրոօրգանիզմներ, սնկեր, բույսեր, կենդանիներ) և անկենդան միջավայրի (հող, ջուր, մթնոլորտային օդ) փոխկապակցված ամբողջություն.
- լանդշաֆտ` աշխարհագրական թաղանթի տեղամաս, որի բնույթը բնական և մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է, և որի համասեռ բնական հատվածները բնորոշվում են ուրույն երկրաբանական կառուցվածքի, ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի և կենդանական աշխարհի ամբողջականությամբ.
- կենսաբանական բազմազանություն՝ ցամաքային, օդային և ջրային էկոհամակարգերի բաղադրիչներ համարվող կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է բազմազանությունը տեսակի շրջանակներում, տեսակների միջև և էկոհամակարգերի բազմազանությունը.
- կենսաբանական բնության հուշարձան` կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած հազվագյուտ, անհետացող, ռելիկտային բույսերի տեսակներ և դրանց բնական պոպուլյացիաներ, բնական աճելավայրերում հանդիպող երկարակյաց ծառեր, ինչպես նաև հազվագյուտ և անհետացող թռչունների բնադրավայրեր.
- կենսաբանական պաշար` աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսական և կենդանական տեսակների, դրանց համակեցությունների օգտագործման ենթակա քանակություն.
- կենսոլորտային պահպանավայր` գիտական, ճանաչողական, գեղագիտական և տնտեսական բարձրարժեք լանդշաֆտների, էկոհամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների, ինչպես նաև բնական ու մարդածին տարբեր աստիճանի ներգործության ենթարկված տարածքների համակարգ, որտեղ գիտահետազոտական ուսումնասիրությունների և տարածաշրջանային համընդհանուր մոնիթորինգի հիման վրա ապահովվում են տարածաշրջանի կենսաբանական բազմազանության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումն ու կայուն զարգացումը.
- շահագրգիռ կողմեր` բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման խնդիրներին առնչվող պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական և իրավաբանական անձինք.
- պահպանման գոտի՝ բնության հատուկ պահպանվող տարածքը շրջափակող, սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածք, որտեղ թույլատրվում է բնության հատուկ պահպանվող տարածքի էկոլոգիական համակարգերին և դրանց բնականոն զարգացմանը չվնասող տնտեսական գործունեություն:
- պահպանվող լանդշաֆտ` բնական կամ մարդու կողմից ձևափոխված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ և օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական դաստիարակության, կանոնակարգված զբոսաշրջության և ռեկրեացիայի նպատակներով.
- ջրագրական բնության հուշարձան` հրաբխային, տեկտոնական, ամբարտակային և սառցադաշտային ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած ջրային օբյեկտներ, որոնք լինում են` սառցադաշտ, լիճ (սառցադաշտային, խառնարանային, ջրաճահճային), ջրվեժ, խոնավ տարածքներ.
- ջրաերկրաբանական բնության հուշարձան` ջրաերկրաբանական ծագման եզակի, գիտական և բալնեոլոգիական արժեք ներկայացնող առանձին բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են` հանքային և քաղցրահամ ջրերի բնական ելքեր (աղբյուրներ), կարստային քարանձավներ, կիրճեր, կանյոններ, սառցադաշտային կրկեսներ:
Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաները
Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաներն են` արգելոցը, ազգային պարկը, բնության հուշարձանը, արգելավայրը, պահպանվող լանդշաֆտը:
Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակն է.
- լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանության, բնականոն զարգացման, վերականգնման, վերարտադրության և բանական օգտագործման ապահովումը.
- բնական էկոհամակարգերի կայունության և էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.
- Էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող օբյեկտների պահպանության ապահովումը.
- էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը.
- էկոհամակարգերում բնական երևույթների բնականոն ընթացքի և բնական օբյեկտների գիտական ուսումնասիրությունների և շրջակա միջավայրի մոնիթորինգի ապահովումը.
- կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացումը.
- բնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության իրականացման աշխատանքներին նպաստելը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են և դրանց կատեգորիաները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հիմք ընդունելով բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) առաջարկը:
- Պահպանվող լանդշաֆտը կարող է ստեղծվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականությունը
- Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը պետական սեփականություն են և չեն կարող օտարվել համայնքներին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց` բացառությամբ պահպանվող լանդշաֆտի և բնության հուշարձանների հողերի, որոնք կարող են լինել նաև համայնքային սեփականություն:
- Բնության հատուկ պահպանվող տարածքները պարտադիր հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական զարգացման (քաղաքաշինական, հողաշինական, հանքարդյունաբերական, ջրօգտագործման, անտառշինական) ծրագրերի, նախագծերի և այլ փաստաթղթերի կազմման ժամանակ:
Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարվում են լիազոր մարմնի համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության և պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա` համաձայն սույն օրենքի, բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանի (այսուհետ՝ կառավարման պլան), սահմանված կարգով հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի և տվյալ կազմակերպության կանոնադրության՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում:
- Բնության հատուկ պահպանվող տարածքները և (կամ) դրանց գոտիները՝ բացառությամբ արգելոցների և բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցային գոտիների, մրցութային կարգով կառավարման կարող են տրամադրվել կազմակերպություններին, որոնց հետ լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է պայմանագիր: Մրցութային կարգն ու պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքները՝ բացառությամբ արգելոցների և բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցային գոտիների, մրցութային կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կարող է տրամադրվել վարձակալության կամ կառուցապատման իրավունքով: Մրցութային կարգն ու պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Բնության հուշարձանը կարող է կառավարվել տեղական ինքնակառավարման մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակված լիազորության շրջանակում:
- Պահպանվող լանդշաֆտը կարող է կառավարվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` այդ նպատակով ստեղծված համայնքային ոչ առևտրային կազմակերպության կամ միջհամայնքային միավորումների միջոցով:
- Անտառային հողերում բնության հատուկ պահպանվող տարածքները (բացառությամբ արգելոցների և ազգային պարկերի) կարող են կառավարվել անտառային ոլորտի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններում գտնվող պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանական գոտիների և պայմանակարգերի(ռեժիմների) հետ առնչվող բոլոր աշխատանքները համաձայնեցվում են հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ:
Հոդված 8. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը
- Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը հաստատվում է բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանները, բացառությամբ պահպանվող լանդշաֆտի, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պահպանվող լանդշաֆտի կառավարման պլանը հաստատում է համայնքի ավագանին:
- Կառավարման պլանը կազմվում է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված մեթոդական ուղեցույցի:
- Կառավարման պլանն ընդգրկում է՝
- բնության հատուկ պահպանվող տարածքի մասին հիմնական տեղեկատվությունը, այդ թվում` էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների (ներառյալ` դրանց պաշարների, վիճակի եւ սպառնացող վտանգների) նկարագրությունը եւ անցած ժամանակաշրջանում դրանց փոփոխությունների գնահատականն ու զարգացման հեռանկարները.
- բնության հատուկ պահպանվող տարածքի գոտիավորման, սահմանների, կենսաբանական բազմազանության, այդ թվում՝ կենսաբանական պաշարների տեղաբաշխման, հողօգտագործման եւ այլ թեմատիկ քարտեզներն ու հատակագծերը.
- բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտու սոցիալ-տնտեսական խնդիրները.
- բնության հատուկ պահպանվող տարածքի համապատասխան գոտում բնօգտագործման առանձնահատկությունները.
- բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանը եւ օգտագործմանը մասնակցող շահագրգիռ կողմերը.
- բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի տվյալների հիման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելմանն ու մեղմացմանը (վերացմանը) ուղղված գործողությունների ամենամյա պլանը եւ ժամանակացույցը.
- բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության, գիտահետազոտական ուսումնասիրության եւ այլ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ծախսերը եւ ֆինանսավորման աղբյուրները:
- Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը ենթակա է վերանայման` առնվազն հինգ տարին մեկ անգամ: Սահմանված ժամկետում կառավարման պլանը չվերանայելու դեպքում հաստատված պլանը շարունակում է գործել մինչև նորի ընդունումը: Այդ ժամանակահատվածի համար լիազոր մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը մշակում են բնության հատուկ պահպանվող տարածքի տարեկան միջոցառումների ծրագիր:
Հոդված 9. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ծախսերը
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման հետ կապված ծախսերը, կառավարման պլանի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են պետական և համայնքային բյուջեներից, բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝
- բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական քաղաքականության իրականացումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու ռազմավարության հաստատումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգի սահմանումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների, բացառությամբ համայնքի կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտի, դրանց պահպանման գոտիների, էկոլոգիական միջանցքների և կենսոլորտային պահպանավայրերի ստեղծումը, սահմանների հաստատումը և համապատասխան փոփոխությունների կատարումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգի սահմանումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների հաստատումը, բացառությամբ համայնքի կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտի կառավարման պլանի,
- բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման կարգի սահմանումը.
- բնության հուշարձանների ցանկի հաստատումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքները և (կամ) դրանց գոտիները կառավարման տրամադրման մրցութային կարգի և պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքները վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման մրցութային կարգի և պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպության աշխատողի համազգեստի ձևի, այն կրելու կարգի և պայմանների, հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակի, ձևի, մոդելի և քանակի, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկի սահմանումը.
- Էկոլոգիական ցանցի հայեցակարգի և քարտեզ-սխեմայի հաստատումը.
- Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. Լիազոր մարմնի լիազորությունները
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են՝
- բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական քաղաքականության մշակումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու ռազմավարության մշակումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգի մշակումը.
- Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների, էկոլոգիական միջանցքների և կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման, սահմանների հաստատման և դրանց համապատասխան փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգի մշակումը, մոնիթորինգի իրականացումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման կարգի մշակումը և վարումը.
- բնության հուշարձանների ցանկի և անձնագրերի կազմումը, անձնագրերի հաստատումը.
- ազգային պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների, արգելավայրի, պահպանվող լանդշաֆտի տարածքներում օգտագործման ենթակա կենսաբանական պաշարների թույլատրելի չափաքանակների և տեսակների սահմանումը` հիմք ընդունելով համապատասխան գիտական հիմնավորումները.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումների մշակումն ու հաստատումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների մշակումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպության աշխատողի համազգեստի ձևի, այն կրելու կարգի և պայմանների, հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակի, ձևի, մոդելի և քանակի, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.
- Բնապահպանական վերահսկողությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կատարման նկատմամբ և խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան մարմիններին իրազեկումը.
- Էկոլոգիական ցանցի հայեցակարգի և քարտեզ-սխեմայի մշակումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման և կրթադաստիարակչական ծրագրերի մշակումը.
- Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 12. Տարածքային կառավարման մարմինների լիազորությունները
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`
- մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական քաղաքականության, կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու ռազմավարության մշակմանը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների, էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման և սահմանների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը լիազոր մարմնին.
- մասնակցությունը կառավարման պլանների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում գտնվող համայնքների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին.
- մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման և կրթադաստիարակչական ծրագրերի մշակմանը.
- աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպություններին.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 13. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են հետևյալ սեփական լիազորությունները.
- համայնքի վարչական սահմաններում պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ որոշման ընդունումը.
- համայնքի վարչական սահմաններում պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանի մշակումը և հաստատումը.
- պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի կազմակերպումը.
- մաuնակցությունը համայնքի վարչական uահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող պետական ծրագրերի ու կառավարման պլանների մշակմանը և դրանց շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների իրականացման ապահովումը.
- աջակցությունը համայնքի վարչական uահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմների ապահովմանը.
- համայնքի վարչական uահմաններում բնության հատուկ պահպանվող տարածքների uտեղծման վերաբերյալ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման լիազորված պետական մարմնին առաջարկությունների և կարծիքների ներկայացումը.
- աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հաuարակության իրազեկման բարձրացմանը, ինչպեu նաև գիտական ու կրթադաuտիարակչական ծրագրերի մշակմանը և իրականացմանը:
- Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.
- բնության հուշարձանի կառավարումը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԸ
Հոդված 14. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունը
- Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների նպատակն է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների, այդ թվում` բուսական և կենդանական տեսակների և պաշարների պահպանության, պաշտպանության, վերարտադրության միջոցառումների և օգտագործման մեխանիզմների գիտական հիմնավորումը, մասնավորապես՝
- կենսաբանական բազմազանության տեսակային կազմի, տարածվածության, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների ուսումնասիրումը.
- կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա թույլատրելի չափաքանակների նախադրյալների սահմանումը և դրանց ողջամիտ օգտագործման մեխանիզմների մշակումը.
- պահպանության տարբեր ռեժիմների պայմաններում բուսական և կենդանական տեսակների էկոլոգիական առանձնահատկությունների բացահայտումը.
- կենսաբանական բազմանության պահպանության, պաշտպանության և վերարտադրության արդյունավետ մեթոդների ու միջոցառումների վերաբերյալ առաջարկների մշակումը.
- տարածքների գործառնական գոտիավորման վերաբերյալ առաջարկների մշակումը.
- տարածքի կենսաբանական բազմազանության մասին տվյալների բազայի ստեղծումը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների թեմատիկ ուղղվածությունները սահմանվում են կառավարման պլանով և իրականացվում են հիմնարար կամ կիրառական ուղղություններով՝ պետական բյուջեի, համայնքային բյուջեի բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:
- Բնության հատուկ պահպանվող տարածքներում գիտական ուսումնասիրություններ կարող են իրականացվել նաև այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից` պայմանագրային հիմունքներով, եթե դրանց իրականացմամբ չեն խախտվի սույն օրենքի կամ տվյալ տարածքի կառավարման պլանի պահանջները:
Հոդված 15. Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի նպատակը
- Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի նպատակն է՝
- կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտումը.
- էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների գնահատումն ու կանխատեսումը և դրանց վրա բնական ու մարդածին գործոնների ազդեցության բացահայտումը.
- էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելման ու վերացման կամ մեղմացման միջոցառումների մշակումը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքային բյուջեի, բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Հոդված 16. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման նպատակը և տվյալների օգտագործումը
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման նպատակն է`
- կադաստրային տվյալների հիման վրա բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր վիճակի գնահատումը և զարգացման հեռանկարների որոշումը.
- գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրումը, դասակարգումը և տեղեկատվական բազայի ստեղծումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց բուսական ու կենդանական պաշարների օգտագործման վերաբերյալ տվյալների հաշվառումը, ամփոփումն ու վերլուծումը:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի տվյալները օգտագործվում են բնապահպանական, գիտական, սոցիալական, տնտեսական ծրագրերի և այլ փաստաթղթերի մշակման համար և որպես տեղեկատվության աղբյուր:
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքային բյուջեի, բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՐԳԵԼՈՑ
Հոդված 17. Արգելոցի նպատակները
- Արգելոցի նպատակներն են`
- ապահովել բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնականոն զարգացումը.
- կանխել էկոհամակարգերի բնական վիճակի և բնական գործընթացների խախտում առաջացնող գործողությունները.
- գիտական ուսումնասիրությունների իրականացումը.
- մոնիթորինգի իրականացումը.
- էկոլոգիական դաստիարակությունը և կրթությունը:
Հոդված 18. Արգելոցի պահպանության ռեժիմը
- Արգելոցի տարածքում արգելվում է`
- ջրային ռեսուրսների օգտագործումը ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- բնակելի, հասարակական և արտադրական օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը, բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան, դիտակետ, հակահրդեհային ճանապարհներ, նախազգուշացնող և տեղեկատվական ցուցանակներ, արգելոցի մուտքի մոտ այցելուների կենտրոն).
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
- որսորդությունը, ձկնորսությունը.
- կենդանիների և բույսերի օտարածին տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և կլիմայավարժեցումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման կամ պակասեցման նպատակով տարվող որևէ աշխատանք.
- բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը, բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից.
- անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.
- թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
- ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և տարանցիկ տեղափոխումը.
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.
- օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
- Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, արգելվում է այլ նպատակներով մուտքն արգելոց: Մուտքի թույլատրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
- Արգելոցի տարածքում թույլատրվում է`
- բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
- արգելոցի կառավարման պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը.
- կառավարումն իրականացնող կազմակերպության տրանսպորտային միջոցների օգտագործումը.
- հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (դպրոցականների համար բաց դասերի, էքսկուրսիաների, ցուցահանդեսների, բնապահպանական օրերի նշումների կազմակերպում) և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
- իրազեկման նպատակով բնապահպանական միջոցառումների կազմակերպումը և իրականացումը:
- Արգելոցի օգտագործումը էկոլոգիական զբոսաշրջության և ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակով վճարովի է: Արգելոցի օգտագործման վճարների տեսակներն են.
- էկոլոգիական զբոսաշրջության համար արգելոցի մուտքի վճար.
- սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար.
- Իրավաբանական և ֆիզիկական անձինք արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար արգելոցի համապատասխան անցակետում մուծում են մուտքավճար, իսկ իրավաբանական անձինք կարող են նաև դա իրականացնել պայմանագրային հիմունքներով:
- Յուրաքանչյուր արգելոցի մուտքի վճարի առավելագույն չափը, միաժամանակ մուտք գործող անձանց թույլատրելի քանակը և տարածքում գտնվելու ժամանակահատվածը սահմանում է լիազոր մարմինը:
- Նույնատիպ ծառայությունների մատուցման դիմաց արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից միևնույն կատեգորիայի այցելուների համար սահմանվում են հավասար վճարաչափեր:
- Յուրաքանչյուր արգելոցի համար սահմանված մուտքի, սպասարկման ծառայությունների և ուսումնաարտադրական պրակտիկաների վճարը մուտքագրվում է տվյալ արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության դրամարկղ և օգտագործվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
- Արգելոցի մուտքը գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի և կրթադաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով անվճար է և կատարվում է լիազոր մարմնի կողմից հաստատված անցագրով, որը տրվում է արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
Հոդված 19. Ազգային պարկի նպատակը
Ազգային պարկի նպատակն է` տարածքում ապահովել բնական կամ բնականին մոտ էկոլոգիական գործընթացների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի առանձնահատկությունների պահպանությունը:
Հոդված 20. Ազգային պարկի գոտիավորումը
- Ազգային պարկի տարածքն ըստ գործառնական նշանակության բաժանվում է արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, տնտեսական և վերականգնման գոտիների, որոնք ձևավորվում են հաշվի առնելով տարածքի էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, սոցիալական, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքները:
- Ազգային պարկի գոտիների նպատակներն են`
- արգելոցային գոտու տարածք – տարածքի բնական վիճակի պահպանության ապահովումը.
- արգելավայրային գոտու տարածք - հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների և դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանության ապահովումը.
- ռեկրեացիոն գոտու տարածք – հանգստի, առողջարարական, զբոսաշրջային ծառայությունների կազմակերպումը` տարածքի բնական, գեղագիտական և պատմամշակութային արժեքների պահպանության ապահովման պայմանով.
- տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածք – վերականգնվող բնական պաշարների շարունակական օգտագործման ապահովումը, ինչպես նաև ազգային պարկի վարչական ենթակառուցվածքների ստեղծման և տեղաբաշխման ապահովումը:
- վերականգնման գոտու տարածք – մարդու տնտեսական գործունեության կամ բնական աղետների արդյունքում վնասված բնական կամ ավանդաբար ձևափոխված լանդշաֆտների վերականգնման ապահովումը:
Հոդված 21. Ազգային պարկի պահպանության ռեժիմը
- Ազգային պարկի արգելոցային գոտու նկատմամբ կիրառվում է սույն օրենքով արգելոցի համար սահմանված պահպանության ռեժիմը:
- Ազգային պարկի արգելավայրային գոտու նկատմամբ կիրառվում է սույն օրենքով արգելավայրի համար սահմանված ռեժիմը:
- Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում արգելվում է`
- ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
- անասունների արածեցումը.
- որսորդությունը, բացառությամբ սիրողական ձկնորսության.
- բույսերի և կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
- ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.
- անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).
- արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
- էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը:
- Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում թույլատրվում է.
- քաղաքացիների հանգիստը,
- բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը.
- էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը.
- ռեկրեացիայի նպատակով հողերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, կառուցապատման իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը.
- սանիտարական և խնամքի հատումները.
- էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները, այդ թվում` վարակիչ հիվանդությունները կենսաբանական մեթոդներով կանխարգելող, հակահրդեհային, ինչպես նաև, համաձայն կառավարման պլանի, խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, անտառվերականգնման և անտառապատման գործողությունները.
- կառավարման պլանով նախատեսված հանգստի և զբոսաշրջային երթուղիների ենթակառուցվածքների ձևավորում և սպասարկում.
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
- տրանսպորտային միջոցների մուտքն ու կայանելը` այդ նպատակով առանձնացված վայրերում.
- էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը,
- սիրողական ձկնորսությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
- բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
- Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է՝
- ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
- անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).
- բույսերի և կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
- ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.
- էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը:
- ընդերքի շահագործումը, բացառությամբ այն ստորգետնյա ջրերի, որոնք ունեն բնականից բաց ելքեր.
- հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- որսորդությունը, բացառությամբ սիրողական ձկնորսության.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
- Ազգային պարկի տնտեսական գոտում թույլատրվում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեության ձևերն ըստ նպատակների, ինչպես նաև գործունեության հետևյալ ձևերը`
- էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, այդ թվում` օրգանական պարարտանյութերի օգտագործումը.
- օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների արհեստական վերարտադրությունն ու օգտագործումը, այդ թվում` արդյունագործական ձկնորսությունը:
- Ազգային պարկի տարածքում թույլատրվում է մեղվապահությունը՝ պայմանով, որ այն կիրականացվի արգելավայրային գոտիներում միայն ազգային պարկի կողմից, իսկ ռեկրեացիոն և տնտեսական գոտում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
- Ազգային պարկի վերականգման գոտու տարածքում իրականացվում են բնական կամ ավանդաբար ձևափոխված լանդշաֆտների վերականգմանն ուղղված գործողություններ (անտառվերականգնում, հողի շերտի վերականգնում և այլն): Վերականգնման գործողությունները կարող են լինել բնական և ակտիվ կառավարման միջամտությամբ: Բնական վերականգնման գործողությունների իրականացման ժամանակ կիրառվում է սույն օրենքով արգելոցի համար սահմանված պահպանության ռեժիմը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Հոդված 22. Բնության հուշարձանի ստեղծման չափանիշները
Բնության հուշարձանի ստեղծման չափանիշներն են` բազմածին, էտալոնային, գիտաճանաչողական, գեղագիտական, բնապատկերային, մշակութային և ռեկրեացիոն առանձնահատուկ նշանակության տարբեր բնական օբյեկտների և համալիրների առկայությունը:
Հոդված 23. Բնության հուշարձանների դասակարգումը
Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանները դասակարգվում են` երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, կենսաբանական և բնապատմական բնության հուշարձանների:
Հոդված 24. Բնության հուշարձանների պահպանության ռեժիմը
- Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է`
- բնության հուշարձանի տեսքը խաթարող ցանկացած գործունեություն` աղտոտում, գրառումներ, մոմավառություն, ծիսական պարագաների տեղադրում, նմուշների ձեռք բերում, խարույկ վառել, տարբեր նպատակներով օբյեկտների տեղադրում (բացառւթյամբ տվյալ հուշարձանի պահպանության և օգտագործման համար նախատեսվածի).
- շինանյութերի ձեռք բերումը երկրաբանական բնության հուշարձանների տարածքից.
- ջրային պաշարների օգտագործումը ջրաերկրաբանական և ջրագրական բնության հուշարձանների տարածքից, որն հանգեցնում է լճերի, գետերի ջրային հաշվեկշռի խախտմանը, աղբյուրների և ջրվեժների արտաքին տեսքի խաթարմանը.
- բնափայտի, արմատների, տերևների, ցողունների, ծաղիկների, պտուղների, սերմերի մթերումը, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտների որսը և թռչունների ձվերի հավաքը.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
- Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում թույլատրվում է`
- էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
- էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպումը, տարածքի բարեկարգումը.
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
- էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.
- սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:
- Բնության հուշարձանի համար կազմվում է անձնագիր, որն ընդգրկում է`
- անվանումը և դասակարգումը.
- տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները.
- նկարագրությունը, չափագրությունը.
- սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը.
- պահպանության, պաշտպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները.
- տվյալներ կառավարող մարմնի մասին:
- Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են պահպանել բնության հուշարձանի անձնագրով սահմանված պահպանության, պաշտպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՐԳԵԼԱՎԱՅՐ
Հոդված 25. Արգելավայրի նպատակները
- Արգելավայրի նպատակներն են`
- ապահովել հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների և դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանությունը.
- ապահովել բուսական, կենդանական պաշարների պահպանությունը և վերարտադրությունը` շարունակական կամ ժամանակավոր օգտագործման նպատակով:
Հոդված 26. Արգելավայրի պահպանության ռեժիմը
- Արգելավայրի տարածքում արգելվում է`
- ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- պահպանության ենթակա բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
- որսորդությունը, բացառությամբ սիրողական ձկնորսության.
- բույսերի և կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- անտառահատումները, բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների.
- թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
- ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.
- տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
- Արգելավայրի տարածքում թույլատրվում է.
- բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
- կառավարման պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում` տեղանքին համահունչ հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը.
- էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման, այդ թվում` անտառվերականգնման միջոցառումները.
- պահպանության ենթակա բուսական և կենդանական տեսակների վերարտադրությունը, դրանց պոպուլյացիաների վերականգնմանը նպաստող միջոցառումները.
- մեղվապահությունը՝ պայմանով, որ այն կիրականացվի միայն արգելավայրի կողմից և ստացված եկամուտը կօգտագործվի բացառապես արգելավայրի կանոնադրական նպատակների, այդ թվում աշխատակազմի խրախուսման համար.
- սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:
- ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված թույլտվության առկայության դեպքում ջրային ռեսուրսների և բուսական պաշարների օգտագործումը:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏ
Հոդված 27. Պահպանվող լանդշաֆտի նպատակը
Պահպանվող լանդշաֆտի նպատակն է ապահովել բնական, ինչպես նաև մարդու և բնության փոխազդեցության արդյունքում առաջացած տարածքների էկոլոգիական, կենսաբանական, մշակութային և գեղագիտական արժեքների պահպանությունը:
Հադված 28. Պահպանվող լանդշաֆտի պահպանության ռեժիմը
- Պահպանվող լանդշաֆտի տարածքում արգելվում է`
- ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը.
- բույսերի և կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- անտառահատումները, բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների.
- ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը.
- ցանկացած այլ գործունեություն, որը կարող է խաթարել պահպանվող լանդշաֆտի գեղագիտական տեսքը:
- Պահպանվող լանդշաֆտի տարածքում թույլատրվում է.
- բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը.
- կանոնակարգված զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում` լանդշաֆտին համահունչ հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը` էսքիզային նախագծերը քաղաքաշինության ոլորտի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո.
- ռեկրեացիայի նպատակով հողերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, կառուցապատման իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը.
- արածեցման նպատակով արոտավայրերի հերթափոխային օգտագործումը.
- կանոնակարգված խոտհունձը.
- սանիտարական և խնամքի հատումները, անտառվերականգնումը, ծառերի և բույսերի տնկումը.
- լանդշաֆտների հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները, այդ թվում` վարակիչ հիվանդությունները կանխարգելող, հակահրդեհային, ինչպես նաև խախտված լանդշաֆտների վերականգնման միջոցառումները` համաձայն կառավարման պլանի.
- սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
- մշակութային լանդշաֆտների և պատմամշակութային հուշարձանների վերականգնումը:
- ավանդական և օրգանական գյուղատնտեսական աշխատանքները.
- սիրողական ձկնորսությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Գ Լ ՈՒ Խ 9
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 29. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող աշխատողների իրավունքները և պարտականությունները
- Պահպանություն իրականացնող աշխատողն իրավունք ունի.
- Հայաստանի Հանրապետության <<Զենքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել ծառայողական զենք` ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված` քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, բնության, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:
- առգրավել անօրինական ձեռք բերած գույքը /փայտանյութը, բույսերը, կենդանիները և այլ/ և գործիքները, կազմել իրավախախտման արձանագրություն.
- պահանջել արգելոց և ազգային պարկի արգելոցային գոտի մուտք գործած անձանց անցագրերը.
- պահանջել բնության հատուկ պահպանվող տարածքներում իրավախախտում թույլ տված անձանց փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթուղթ, արգելոց և ազգային պարկի արգելոցային գոտի մուտք գործելու անցագիր, բնական պաշարների օգտագործման համապատասխան պայմանագիր:
- Պահպանություն իրականացնող աշխատողը պարտավոր է.
- ծառայողական պարտականությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները.
- ծառայողական պարտականությունները կատարելիս ունենալ անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ և կրել համազգեստ.
- կանխել սույն օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- իրավախախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել համապատասխան արձանագրություն և իրազեկել համապատասխան մարմիններին:
Գ Լ ՈՒ Խ 10
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
Հոդված 30. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողները
Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողներ կարող են հանդիսանալ` պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Հոդված 31. Օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները
- Օգտագործողն իրավունք ունի`
- ընտրել սույն օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման ձևերը.
- իրացնել օգտագործումից ստացվող արտադրանքը և տնօրինել եկամուտները:
- Օգտագործողը պարտավոր է`
- գործել Հայաստանի Հանրապետության սույն օրենքի պահանջներին համապատասխան.
- ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքից իրեն հատկացված հողատարածքի (ջրատարածքի) պահպանությունը, սանիտարահիգիենիկ նորմերը, հրդեհային անվտանգության կանոնները, չխախտել բնական էկոհամակարգերի ամբողջականությունը.
- չխոչընդոտել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձին՝ կատարելու իր ծառայողական պարտականությունները.
- ժամանակին կատարել բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու համար սահմանված վճարները.
- չխախտել բնության հատուկ պահպանվող տարածքի այլ օգտագործողների իրավունքները:
Գ Լ ՈՒ Խ 11
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՑԱՆՑԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ
Հոդված 32. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին
- Բնության հատուկ պահպանվող տարածքի էկոհամակարգերի և դրա բաղադրիչների վրա բացասական մարդածին ներգործությունը մեղմացնելու նպատակով ստեղծվում է պահպանման գոտի:
- Պահպանման գոտու ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձևերի փոփոխություն չի նախատեսում: Պահպանման գոտին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, համաձայն սահմանված կարգի:
- Պահպանման գոտու սահմանների որոշման համար հիմք են հանդիսանում բնության հատուկ պահպանվող տարածքի վրա ազդեցության գոտու ռելիեֆային առանձնահատկությունները` ջրբաժաններ, ձորակներ, գետեր, գագաթներ և այլն, որոնք համեմատաբար կայուն սահմաններ են:
- Պահպանման գոտում չեն կարող իրականացվել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանն ու պաշտպանությանը վտանգ ներկայացնող գործողություններ, այդ թվում`.
- բույսերի և կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը:
- օգտակար հանածոների հանքավայրերի, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը:
- Պահպանման գոտում կիրառվող սահմանափակումները ամրագրվում են բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող մարմնի և պահպանման գոտու հողամասի սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրով: Համաձայնության բացակայության դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Հոդված 33. Էկոլոգիական ցանց և էկոլոգիական միջանցք
- Էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովման և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի միջև փոխկապակցվածության բարելավման և կենդանիների տեղաշաժն ու միգրացիան ապահովելու նպատակով ստեղծվում է էկոլոգիական միջանցք:
- Էկոլոգիական միջանցքի ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձևերի փոփոխություն չի նախատեսում: Էկոլոգիական միջանցքը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
- Էկոլոգիական միջանցք կարող է հանդիսանալ`
- բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին.
- գետերի, ջրամբարների ջրապաշտպան գոտիները.
- պաշտպանական նշանակության անտառաշերտերը.
- կենդանիների տեղաշարժի ուղիները.
- բնության հատուկ պահպանվող տարածքներում չընդգրկված արժեքավոր էկոհամակարգերը:
- Էկոլոգիական ցանցի խնդիրներն են`
- ապահովել տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի փոխկապակցվածությունը, կենդանիների տեղաշարժն ու միգրացիան.
- բարելավել և ներդաշնակ դարձնել տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը.
- նպաստել շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված գործընթացներում.
- ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների ինտեգրումը սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին.
- ապահովել կայուն էկոծառայություններ:
- Էկոլոգիական միջանցքում չեն կարող իրականացվել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանն ու պաշտպանությանը վտանգ ներկայացնող գործողություններ, այդ թվում`.
- բույսերի և կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
- օգտակար հանածոների հանքավայրերի, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը:
- Էկոլոգիական միջանցքում կիրառվող սահմանափակումները ամրագրվում են բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող մարմնի և պահպանման գոտու հողամասի սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրով: Համաձայնության բացակայության դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Հոդված 34. Պահպանման գոտու, էկոլոգիական ցանցի և էկոլոգիական միջանցքի կառավարումը
Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին, էկոլոգիական ցանցը և էկոլոգիական միջանցքը կառավարվում են շահագրգիռ կողմերը ներկայացնող կառավարման խորհրդի կողմից, որի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացնում և լիազորություններն ու գործունեության կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 12
ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱՎԱՅՐ
Հոդված 35. Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման նպատակը
- Կենսոլորտային պահպանավայրը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` համընդհանուր էկոլոգիական մոնիթորինգի իրականացման և բնօգտագործման արդյունավետ մեթոդների, ձևերի մշակման ու ներդրման նպատակով:
- Կենսոլորտային պահպանավայրը կարող է ընդգրկվել միջազգային էկոլոգիական ցանցում՝ միջազգային կազմակերպությունների կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան:
Հոդված 36. Կենսոլորտային պահպանավայրի կառուցվածքը
- Կենսոլորտային պահպանավայրը կազմված է միջուկից կամ միջուկներից, պահպանման և անցումային գոտիներից:
- Կենսոլորտային պահպանավայրի միջուկը կամ միջուկները տարբեր կատեգորիայի պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքներ են, որտեղ գործում են սույն օրենքով այդ կատեգորիաների համար սահմանված պահպանության ռեժիմները:
Հոդված 37. Կենսոլորտային պահպանավայրի կառավարումը
Կենսոլորտային պահպանավայրը կառավարվում է շահագրգիռ կողմերը ներկայացնող կառավարման խորհրդի կողմից, որի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացնում և լիազորություններն ու գործունեության կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 13
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 38. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
<<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի5-ի ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ կետով.
<<43) համայնքի ղեկավարի առաջարկությամբ, օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ և հաստատում է դրա կառավարման պլանը:>>.
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի <<հողամասերը>> բառից հետո լրացնել <<` բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերից>> բառերը.
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
<<ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. <<Բնապահպանական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի <<դ>> ենթակետը <<բնապահպանական,>> բառից հետո լրացնել <<ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների,>> բառերով, իսկ <<պահպանական>> բառը փոխարինել <<պահպանման>> բառով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետը <<շրջակա միջավայրին,>> բառերից հետո լրացնել <<ներառյալ` բնության հատուկ պահպանվող տարածքներին,>> բառերով:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը <<տնօրինության տակ գտնվող>> բառերից հետո լրացնել <<բնության հատուկ պահպանվող տարածքներում և>> բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել նոր37.1-րդ հոդվածով.
<<Հոդված 37.1. Բնապահպանական պետական տեսչության փոխհարաբերությունները բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպությունների հետ
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում իրականացնող կազմակերպությունները հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության և/կամ տնօրինության տակ գտնվող տարածքներում բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:
- Բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում, օրենքով սահմանված կարգով կազմակերպությունում իրականացնում է ստուգում:>>
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի Հողային օրենսգրքի (այսուհետ`օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<>:
Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<արգելոցների, ազգային պարկերի, արգելավայրերի, բնության հուշարձանների, պահպանվող լանդշաֆտների և դրանց պահպանման գոտիների, ինչպես նաև էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային պահպանավայրերի, կանաչապատ տարածքների պահպանությանն ու օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը>>:
Հոդված 3. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի`
- 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<բնապահպանական պահանջները կատարելու, ներառյալ` արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը, Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների գոյության պայմանները, էկոլոգիական միջանցքները, կենսոլորտային պահպանավայրերը, կենդանիների միգրացիոն ուղիները, հողաշերտը, բնության, պատմության և մշակույթի հուշարձանները, հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով>>.
- Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը:
Հոդված 4. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<բնության հատուկ պահպանվող տարածքներ են` արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը, բնության հուշարձանները, պահպանվող լանդշաֆտները, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված տարածքները.>>:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
30.08.2017 - 19.09.2017
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 5915
Print