Add to favourites

The project has not been accepted

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Եվրոպական Խորհրդարանի և Խորհրդի՝ 2004 թվականի ապրիլի 29-ին Եվրոպական Միության և Ատոմային Էներգիայի Եվրոպական Համայնքի  դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագրի) Հավելված I-ի «Համագործակցության վերաբերյալ այլ քաղաքականություններ» V մասի 1-ին «Տրանսպորտ» գլխի «Ֆիսկալ պայմաններ» բաժնով սահմանված է, որ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի 2004/54/ԵՀ «Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներին ներկայացվող նվազագույն անվտանգության պահանջների մասին» և 2008 թվականի նոյեմբերի 19-ի  2008/96/ ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգները ՀՀ-ում կիրառման  մեջ դնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի կատարումը ապահովելու նպատակով, (համաձայն որի՝ յուրաքանչյուր ոլորտին առնչվող մասով պետք է նախաձեռնել Կառավարության և վարչապետի որոշումների իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում), իսկ համապատասխան օրենքները պետք է ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմերի սահմանման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով ստանձնած ի թիվս այլ պարտականությունների՝ ՀՀ-ն ստանձնել է  նաև ներդնել ճանապարհային անվտանգության հետ առնչվող հետևյալ երկու ԵԽ հրահանգները․

  • 2004 թվականի ապրիլի 29-ի 2004/54/ԵՀ «Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներին ներկայացվող նվազագույն անվտանգության պահանջների մասին»․
  • 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/96/ ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին»:

Մասնավորապես, հիշյալի շրջանակներում նախ և առաջ ՀՀ-ն պարտավորված է նախաձեռնել՝

  • միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային աուդիտի ինստիտուտի ներդրման գործընթացը, որը ենթադրում է ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրի իրականացման բոլոր փուլերում ճանապարհի անվտանգության մանրամասն համակարգված և տեխնիկական անվտանգության ստուգման անկախ գործընթացի ներդրում՝ նոր կառուցվող ճանապարհային ենթակառուցվածքի պլանավորումից մինչև ճանապարհը շահագործման վաղ ժամանակահատվածում․
  • Անդրեվրոպական ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ավտոմոբիլային ճանապարհների, միջպետական և հանրապետական նշանակության 1-ին կարգի ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև Եվրոպական միության ֆինանսավորմամբ կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և նորոգված ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության կառավարում, այդ թվում` ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատում, ճանապարհային անվտանգության աուդիտներ, ճանապարհային ցանցի անվտանգության ամբողջական գնահատում և համապատասխան անվտանգության հսկողության միջոցառումների իրականացում:
  • ճանապարհների անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհների սպասարկման համակարգի արդիականացում․
  • Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներին ներկայացվող նվազագույն անվտանգության պահանջները ՀՀ-ում գործող թունելների նախագծման, կառուցման և պահպանման ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման ստանդարտներին համապատասխանեցում։

Միաժամանակ ՀՀ վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետին համապատասխան՝ յուրաքանչյուր ոլորտին առնչվող մասով պետք է նախաձեռնել Կառավարության և վարչապետի որոշումների իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում), իսկ համապատասխան օրենքները պետք է ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Նշվածի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում վերանայել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 4-րդ և 12-րդ հոդվածների դրույթները՝ սահմանելով և հստակեցնելով պետական ճանապարհային մարմնի և ՀՀ կառավարության լիազորությունները։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքների նախագծով կարգավորվում են հիշյալ հրահանգների պահանջներով սահմանված դրույթները, ինչպես նաև վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականով նախատեսված օրենքով լիազորող նորմերի սահմանման գործընթացները։

Մասնավորապես, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծում՝

  • 2-րդ հոդվածը լրացվել են նոր հասկացություններով, որոնք կարգավորում են ԵԽ հրահանգներով նախատեսված ճանապարհային անվտանգության կառավարման և ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտի, ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրի հետ կապված հարաբերություններ և այլն․
  • վերանայվել են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 4-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված դրույթները՝ կապված պետական ճանապարհային մարմնի, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտիներում հաղորդակցուղիների տեղադրման և շենք-շինությունների կառուցապատման գործընթացի հետ կապված (այդ թվում նաև համայնքի սեփականությունն հանդիսացող հողամասերի օտարումները ճանապարհը տնօրինողի հետ համաձայնեցման հետ կապված դրույթները), ինչպես նաև լիազորող նորմերի հստակեցման հետ կապված դրույթները։ Օրենքի արդյունքում փոփոխություններ կիրականացվեն ՀՀ կառավարության մի շարք որոշումներում․
  • կարգավորվել են հիշյալ հրահանգներով պահանջվող ճանապարհային անվտանգության կառավարման, ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտի և ճանապարհային թունելների անվտանգության նվազագույն պահանջներով նախատեսված հարաբերությունների հետ կապված դրույթներ․
  • օրենքի անցումային դրույթներում նախատեսվել է ճանապարհային անվտանգության համակարգի ներդրմանը առնչվող անցումային դրույթներ։

2008 թվականի նոյեմբերի 19-ի  2008/96/ ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի պահանջներով սահմանված դրույթներին համապատասխան անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես  հրահանգով սահմանվում է, որ Անդրեվրոպական ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ավտոմոբիլային ճանապարհների, միջպետական և հանրապետական նշանակության 1-ին կարգի ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև Եվրոպական միության ֆինանսավորմամբ կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և նորոգված ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղի ունեցող մահվան ելքով յուրաքանչյուր պատահարի համար իրավասու մարմնի կողմից պետք է կազմվի վթարի մասին զեկույց (հրահանգի 7-րդ հոդվածի 1-ին մաս): Անդամ պետությունները պետք է ձգտեն, որ այդ զեկույցում ներառեն հրահանգի 4-րդ հավելվածում թվարկված հետևյալ տարրերից յուրաքանչյուրը․

  • ճանապարհային պատահարների՝ հնարավորինս ճշգրիտ տեղադրությունը, այդ թվում՝ Նավիգացիոն գլոբալարբանյակային համակարգի (GNSS) կոորդինատները,
  • ճանապարհային պատահարի դեպքի վայրի լուսանկարները և/կամ գծապատկերները,
  • վթարի ամսաթիվը և ժամը,
  • ճանապարհի մասին տեղեկություններ, այդ թվում՝ գտնվելու վայրը (վարչական տարածքը), ճանապարհի տեսակը (նշանակությունը), ուղեբաժանի տեսակը, ներառյալ՝ ազդանշանումը, գոտիների թիվը, ճանապարհային գծանշումները, ճանապարհի մակերևույթը, լուսավորումը և եղանակային պայմանները, արագության սահմանաչափը, ճանապարհային պատնեշները,
  • ճանապարհային պատահարի ծանրության աստիճանը,
  • ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց բնութագրերը, այդ թվում՝ տարիքը, սեռը, ազգությունը, օգտագործված ալկոհոլի չափաբաժինը, անվտանգության սարքավորումների Նավիգացիոն գլոբալարբանյակային համակարգում չօգտագործումը,
  • ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վնասված ավտոմեքենաների տվյալները (տեսակը, տարիքը, երկիրը, անվտանգության սարքավորումների առկայությունը (եթե կան այդպիսիք), վերջին պարբերական տեխնիկական զննման ամսաթիվը՝ գործող օրենսդրության համապատասխան),
  • ճանապարհային պատահարի վերաբերյալ տվյալները, ինչպիսիք են՝ պատահարի տեսակը, բախման տեսակը, ավտոմեքենայի և վարորդի վարքագիծը,
  • հնարավորության դեպքում, պատահարի և պատահարի գրանցման կամ փրկարար ծառայության պետական լիազոր մարմնի աշխատակիցների ժամանման ժամի միջև անցած ժամանակի վերաբերյալ տեղեկություն:

Իսկ Հրահանգի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ-ին որպես Համաձայնագրի անդամ պետություն պետք է հաշվարկի ՀՀ տարածքում տեղի ունեցող՝ մահվան ելքով վթարի և ծանր վթարի միջին հանրային ծախսերը: Անդամ պետությունները հետագայում կարող են որոշել տարբերակել ծախսերի դրույքաչափերը, որոնք կթարմացվեն առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

Նշվածի համատեքստում օրենքի նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ իրականացնել ՀՀ կառավարության 08.11.2007թ. «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որչոշման մեջ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 5. Ակնկալվող արդյունքները

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ․

1․ կհստակեցվեն օրենքում իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմերը․

2․  կսահմանվեն ճանապարհային անվտանգության կառավարման, ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտի և ճանապարհային թունելների անվտանգության նվազագույն պահանջներով նախատեսված հարաբերությունների հետ կապված դրույթները․

3․ կներդրվի ճանապարհային անվտանգության կառավարման մարմին, որը կիրականացնի ճանապարհային անվտանգության կառավարման, ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտի վերապատրաստման և որակաորման իրականացման գործառույթներ

4․ Ճանապարհային անվտանգության կառավարման արդյունքում ճանապարհաշինարարական ծրագրերի  իրականացման բոլոր փուլերում՝ ճանապարհի շինարարության  պլանավորումից մինչև ճանապարհը շահագործման հանձնելուց հետո դրա վաղ սպասարկման ժամկետը կիրականացվեն ճանապարհային անվտանգության աուդիտներ, որը կհանդիսանա ճանապարհի անվտանգության երաշխիքը դեռևս ճանապարհի շինարարության փուլում։

5․ Թունելների անվտանգության ապահովման մասով ճանապարհային անվտանգության կառավարման մարմնի կողմից կիրականացվեն 500 մետր երկարությունը գերազանցող թունելների հսկողության, գնահատման և փորձարկման գործընթացներ, կուժեղացվի թունելների անվտանգությանն ուղղված միջոցառումները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից բացի գործող օրենքով նախատեսված ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշների հաշվառման՝ կիրականացվի նաև դրանց ընդլայնում և վերլուծություն՝ Հրահանգի պահանջներին համապատասխան։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

          Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն» թիրախային արդյունքների, «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ (ըստ մասնագիտական գնահատականի)» ցուցանիշներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն»  վերնագրի 3-րդ պարբերության և ՀՀ կառավարության 18.11.2021թ․ թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի ՏԿԵՆ 48.1-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման պայմաններից։

 

 

  • Discussed

    01.02.2022 - 16.02.2022

  • Type

    Law

  • Area

    Security, Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2659

Print