Add to favourites

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով:

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման) մշակման, ստեղծման և փորձարկման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման աշխատանքների իրականացման փուլերը, ինչպես նաև ներկայացված են յուրաքանչյուր փուլի իրականացման համար անհրաժեշտ ստանդարտները:

3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման) մշակման, ստեղծման և փորձարկման հետ կապված հարաբերությունները:

4.Այլ տեղեկություններ 

«Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի: 

  • Discussed

    24.01.2022 - 09.02.2022

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3287

Print