«ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը սահմանելու և Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի N 29-Ն հրամանի ուժը կորցրած ճանաչելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Սահմանել ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվներըհաստատելու մասին» N 29-Ն հրամանը:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
Կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի
2022 թ. N -Ն հրամանի
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ
N |
Պաշտոնի անվանումը |
|
Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից |
||||||||||
1 խումբ |
2 խումբ |
3 խումբ |
4 խումբ |
5 խումբ |
6 խումբ |
7 խումբ |
8 խումբ |
9 խումբ |
10 խումբ |
11 խումբ |
12 խումբ |
||
1. |
Տնօրեն |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2. |
Մեթոդիստ ուս.գծով |
0.25 |
0.25 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1,25 |
1,25 |
1,25 |
3. |
Բուժքույր |
0.5 |
0.5 |
0.75 |
0.75 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
4. |
Գլխ. հաշվապահ |
0.5 |
0,5 |
0,5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
6. |
Տնտեսվար |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
7. |
Պահեստապետ |
- |
- |
- |
- |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,51 |
0,5 |
0,5 |
8. |
Գործավար |
- |
- |
- |
- |
0.25 |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
9. |
Շեֆ խոհարար |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
-- |
- |
1 |
1 |
1 |
10. |
Խոհարար |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
11. |
Խոհարարի օգնական |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
12. |
Օժանդակ բանվոր |
0.25 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0.5 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
14. |
Դերձակ |
- |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
15. |
Լվացարար (շուրջօրյա |
- |
0,75 |
1 |
1 |
1,5 |
2 |
2,25 |
2,5 |
2,5 |
2,5 |
3 |
3 |
16. |
Լվացարար |
- |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
17. |
Հավաքարար |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0,5 |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
- Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:
- Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:
- Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:
- Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000մ2տարածության համար` 1 միավոր:
- Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր՝ յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար:
- Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
- Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։
- Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք։
- Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
- Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար՝ 0,25 դրույք։
- Պարուսույց՝ պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
- Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք:
- Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։
- Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ:
-
Discussed
21.01.2022 - 05.02.2022
-
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1521
Print