Add to favourites

The draft has been accepted

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Քաղաքաշինական գործունեության (կենսագործունեության միջավայրի փոփոխություններ) իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները

1. Քաղաքաշինական գործունեության (կենսագործունեության միջավայրի փոփոխությունների) իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են`

1) պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.

2) հրապարակայնության, մասնակցելիության և ներառականության ապահովումը (նաև առցանց (հեռավար) եղանակով), բացի օրենքով սահմանված դեպքերից.

3) քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ մասերում «քաղաքաշինական գործունեության» բառերից հետո լրացնել «(կենսագործունեության միջավայրի փոփոխությունների)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Քաղաքաշինական գործունեության (կենսագործունեության միջավայրի) ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը

1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակության տարբեր շերտերի ներգրավմամբ հասարակական քննարկումներով, ինչպես նաև հնարավորության դեպքում առցանց եղանակով ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկել կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտիավորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին՝ տեղեկացնելով և հնարավորության դեպքում  հանրային իրազեկման միջոցառումներին ապահովելով քաղաքաշինական ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցչի մասնակցությունը:»:

Հոդված 4. «Օրենքի 14.3-րդ հոդվածի՝

1. 1-րդ մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից» բառերը փոխարինել «Կոմիտեի կողմից» բառերով:

2. 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Համայնքի ավագանին, հաստատելով գլխավոր հատակագիծը, իրավունք է ստանում սույն օրենքով և ՀՀ կառավարության սահմանված կարգով փոխելու հողամասերի նպատակային նշանակությունը` գլխավոր հատակագծով նախատեսված ծավալով ու փուլերով:»:

3. 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հաստատված գլխավոր հատակագծեր և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր ունեցող համայնքներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես սույն օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագծերում և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«զ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքներում:»:

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    20.01.2022 - 04.02.2022

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3388

Print