Add to favourites

Under development

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի № 2204-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2021 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ    30-Ի № 2204-Ա ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի  № 2204-Ա որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի   հավաքական թիմի անդամներ չհամարվող Վահագ  Արամի Գալուստյանին,  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով «Հայաստանի բռնցքամարտի   ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2022 թվականի հունվարի 4-ի N  01/04 գրությունը:

 Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի  «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային  զորակոչից տարկետում տալու մաuին» № 2204-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելվածի   3-րդ   կետը։

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2021 թվականի դեկտեմբերի 30-ի  № 2204-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    17.01.2022 - 04.02.2022

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3468

Print