Add to favourites

Located in RA Government

<<Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային եւ գործարար ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

1.1  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 1.2 բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետի և ՀՀ վարչապետի մոտ 2017 թվականի հունիսի 5-ին կայացած ՀՀ Արարատի մարզի 13 և Արմավիրի մարզի 10 ներդրումային ծրագրերի մասին խորհրդակցության N 24.10/[409163]-17 արձանագրության 1-ին կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ՀՀ մարզերից և համայնքներից ստացվող ներդրումային ծրագրային հայտերի արդյունավետ գնահատման համակարգի ներդրմամբ:

 

  • Ընթացիկ իրավիճակը

 

2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ժամանակ ՀՀ մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթաց:

ՀՀ մարզերում ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման շրջանակներում 2017 թվականի օգոտսոսի ամսվա դրությամբ ՀՀ մարզերից և համայնքներից ներկայացվել են մոտ 170 ներդրումային ծրագրերի հայտեր` տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով:

Մասնավորապես. թեթև արդյունաբերության զարգացման, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, զբոսաշրջության զարգացման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող ծրագրային հայտեր:

 2017 թվականի օգոստոսս ամսվա դրությամբ ՀՀ վարչապետի մոտ քննարկված 108 ծրագրերից հավանության են արժանացել թվով 58 ծրագիր և ֆինանսավորվել է թվով 14 ծրագիր: Հաշվի առնելով նշված փաստերը, առաջարկվում է կիրառել ծրագրերի գնահատման նոր համակարգ, որը թույլ կտա էլ ավելի արդյունավետ կերպով գնահատել ծրագրերը և դրանց արդյունքներով իրագործելի և հեռանկարային ծրագրերին ցուցաբերել պետական աջակցություն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

           Կարևորելով Ծրագրերի արդյունավետության գնահատման ճշտությունը և արժանահավատությունը, ինչով և պայմանավորված են համապատասխան ոլորտների զարգացման հեռանկարները, ներդրումային առաջարկների գնահատման համար նախագծով առաջարկվում է  սահմանել գնահատման մոտեցումներն ու սկզբունքները.

 Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրային հայտերի ամբողջական և հիմնավոր գնահատման նպատակով առաջարկվում է իրականացնել բազմագործոն գնահատում և այդ կապակցությամբ ստեղծել Գնահատող մարմին` միջգերատեսչական հանձնաժողով:

Նախագծով առաջարկվում է ծրագրերի գնահատումն իրականացնել երեք փուլով.

ա) Ծրագրերի նախաստուգում և դրանց հետագա ուղղորդում: Նախագծով նախատեսվում է այս փուլի գործառույթն իրականացնել «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Հիմնադրամի» մարզային կառույցների կողմից, որի ընթացքում կիրականացվի  ծրագրային հայտերի ընդհանուր համապատասխանության ստուգում, դրանց նպատակայնության, արդյունավետության և իրագործելիության նախնական գնահատում, ինչպես նաև  անհրաժեշտության դեպքում, այս փուլում կցուցաբերվի ծրագրային առաջարկի մշակման աջակցություն:

բ) Ծրագրերի խորքային գնահատում, ինչպես նաև, դրա հիման վրա` ֆինանսավորման տրամադրման դրական կամ բացասական եզրակացության ներկայացում, որը նախատեսվում է իրականացնել ֆինանսական հաստատության կողմից («ՓՄՁ Ներդրումներ ՈՒՎԿ» ՓԲԸ, «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամ, Բանկեր և այլ ֆինանսական հաստատություններ):  

գ) Ֆինանսական հաստատության կողմից դրական եզրակացություն ստացած ծրագրերի գնահատում` դրանց վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակահարմարության որոշման նպատակով: Այս փուլն իրականացվում է սույն կորգով սահմանվող Միջգերատեսչական գնահատող մարմնի (այսուհետ` ՄԳՄ) կողմից:  

Նախատեսվում է, որ ՄԳՄ-ն, «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամը և ֆինանսավորող այլ կազմակերպությունները պետք է գտնվեն մշտական սերտ կապի մեջ և մշտապես տեղեկատվություն փոխանակեն ֆինանսավորման ներկայացված և արդեն ֆինանսավորում ստացած ծրագրերի վերաբերյալ:

Կարգով նախատեսվում է հետևյալ գործընթացը.

Նախաստուգման արդյունքներով` կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխանող ծրագրերը «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի մարզային կառույցների կողմից ուղղորդվում են համապատասխան ֆինանսական հաստատություններ:

Ֆինանսական հաստատություններում խորքային գնահատման արդյունքներով կայացվում է ֆինանսավորման տրամադրման դրական կամ բացասական եզրակացություն:

Ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսավորման տրամադրման դրական եզրակացություն ստացած և պետական աջակցություն ակնկալող ծրագրերը «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի կողմից ներկայացվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (այսուհետ` Նախարարություն)` ծրագրերի վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ՄԳՄ-ի քննարկմանը ներկայացնելու համար: Յուրաքանչյուր ծրագրի հետ մեկտեղ Նախարարություն է ներկայացվում գործարարի կողմից լրացված սուբսիդավորման հայտ:

 ՄԳՄ-ի անդամները սուբսիդավորում ակնկալող ծրագրերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում իրենց գնահատականը ներկայացնում են Նախարարություն: Նախարարությունը կարծիքները ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ամփոփում է գնահատականները և հրավիրում է սույն կարգով սահմանվող ՄԳՄ-ի նիստ: 

ՄԳՄ-ն Ֆինանսական հաստատությունների կողմից դրական եզրակացություն ստացած ծրագրերի համար սուբսիդավորման որոշում է կայացնում սուբսիդավորման հայտը ստանալուց հետո առավելագույնը 14-օրյա ժամկետում: Սուբսիդավորման որոշում կայացնելու համար` ծրագրերի ընդգրկուն գնահատում կատարելու նպատակով կարգով նախատեսվում են բազմագործոն չափորոշիչներ ըստ`

-ծրագրի ոլորտի

-աշխարհագրական դիրքի

-համաֆինանսավորման չափի

-հիմնական աշխատատեղերի ստեղծման

-արտադրանքի արտահանման:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է իրականացնել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի  առավել ընդգրկուն գնահատում և խթանել դրանց իրագործելիությանը, ինչն իր հերթին կապահովի հանրապետության տնտեսության կայունությունը, համաչափ տարածքային զարգացումն ու հետագա տնտեսական աճը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

      «Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ  

 

 «Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի որոշման նախագծի ընդու­նման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում  չի նախատեսվում:

  • Discussed

    29.08.2017 - 13.09.2017

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7988

Print