Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹՐ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանի հավելվածի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

17. Նախարարության ենթակայության տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հաստատությունների դասագրքերը «Գնումների մասին» օրենքին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման  մրցույթում  հաղթած  կազմակերպությունների կողմից մինչև օգոստոսի 20-ը առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխում՝ հատկացում ուսումնական հաստատություններին: Դասագրքերի հանձնումը ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան իրականացվում է հանձնման և ընդունման ակտով, ինչի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Նախարարությանը ներկայացվում է հաշվետվություն:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                  

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

  • Discussed

    30.12.2021 - 14.01.2022

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3732

Print