Add to favourites

Under development

«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակն ու առարկան

  1. Սույն օրենքի նպատակն է՝ հիմնել համայնքային թափոնների կառավարման ոլորտում միջոցառումների իրագործման իրավական դաշտ, որը կնպաստի համայնքային թափոնների առաջացման կանխարգելմանը և դրանց վերաօգտագործման աճին, ինչպես նաև բնապահպանորեն անվտանգ մշակմանը (վերջինս ներառում է համայնքային թափոնների վերամշակում և երկրորդային հումքի առանձնացում, էներգիայի վերականգնում և անվտանգ վերացում):
  2. Սույն օրենքի առարկան շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանումն է`

1) կանխելով կամ նվազեցնելով համայնքային թափոնի առաջացումը և դրա բացասական ազդեցությունը,

2) հիմնելով համայնքային թափոնների կառավարման արդյունավետ կառուցակարգ,

3) կրճատելով և ավելի արդյունավետ օգտագործելով պաշարների սպառումով պատճառված վնասը;

 

Հոդված 2. Օրենքի կիրառման ոլորտը

  1. Սույն օրենքի կիրառման առարկան բոլոր տեսակի թափոններն են, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
  2. Սույն օրենքի կիրառման ոլորտից դուրս են

1) ռադիոակտիվ և այլ վտանգավոր, արդյունաբերական, առողջապահական, կենդանական և այլ հատուկ թափոնները,

2) մթնոլորտ արտանետվող գազային արգասիքները,

3) հողը (իրենց ծագման տեղում՝ in situ), ներառյալ չմշակված աղտոտված հողը և մշտապես հողին ամրակցված կառույցները,

4) չաղտոտված հողը, շինարարական գործունեության ժամանակ արդյունահանված բնության մեջ առաջացած նյութերը, պայմանով, որ նյութը արդյունահանվել է բացառապես շինարարական նպատակներով բնական տեսքով օգտագործելու համար,

5) ջրային թափոնները, ջրային մարմինների աղտոտումը ջրային թափոններով և/կամ թափոններով

6) շահագործումից դուրս գրված պայթուցիկ նյութեր,

7) կենսաբանական նյութեր (գոմաղբ և գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում օգտագործված այլ բնական ոչ վտանգավոր գյուղատնտեսական և անտառային նյութեր),

8) հանքային թափոններ՝ հանքախորշերում կատարված աշխատանքի արդյունքում, հանքային պաշարների ուսումնասիրության, արտադրության, արդյունահանման և պահպանման ժամանակ առաջացած թափոններ,

9) շահագործումից հանված ռազմական նպատակներով քիմիական նյութեր,

10) հողերի մելորացման համակարգերի օտարման գոտիներում գտնվող չախտոտված նստվածքներ (տիղմ)՝ առաջացած հողերի մելորացման համակարգի գործառնական և վերականգնողական գործունեության իրականացման արդյունքում:

 

Հոդված 3. Օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Թափոն՝ որևէ նյութ կամ առարկա, որից սեփականատերը ձերբազատվում է, պատրաստվում է ձերբազատվել կամ պարտավոր է ձերբազատվել,

2)անվտանգ թափոն՝ թափոն, որը չի համապատասխանում <վտանգավոր թափոնի> սահմանմանը,

3) կենցաղային թափոն՝ թափոն, որն առաջանում է տնային տնտեսություններում,

4)համայնքային թափոն՝ կենցաղային թափոն կամ կենցաղային թափոնին իր բնութաբաղադրիչներով  և բաղադրությամբ նման այլ թափոն,

5)իներտ թափոն՝ թափոն, որը ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական զգալի փոխակերպումների չի ենթարկվում, չի լուծվում, չի այրվում, չի մտնում որևէ ֆիզիկական կամ քիմիական ռեակցիայի մեջ, չի կենսաքայքայվում կամ այլ նյութերի վրա ազդում, այնպես, որ աղտոտի շրջակա միջավայրը կամ վնասի մարդու առողջությունը,

6)կենսաքայքայվող թափոն՝ թափոն, որ կարող է աէրոբիկ կամ անաէրոբիկ (դինամիկ կամ դանդաղ) քայքայման ենթարկվել, ներառյալ սնունդ (անասնակերի թափոն, այգու կանաչ թափոն, թուղթ և ստվարաթուղթ),

7) հեղուկ թափոն՝ հեղուկ վիճակում գտնվող թափոն,

8)առողջապահական թափոն՝ բժշկական հաստատությունների, լաբորատորիաների, հետազոտական կենտրոնների, խնամակալության հաստատությունների, անասնաբուժական կլինիկաների և դեղագործական ընկերությունների ու պահեստների արտադրած թափոնը,

9) կենդանական թափոն՝ կենդանիների հետ կապված թափոն (կենդանու մարմին, դրա մասերը, գոմաղբ, մսի արտադրության թափոն, կենդանիների թեստավորման թափոն և այլն)

10) հատուկ թափոն՝ արտադրանքից առաջացած թափոն, որոնք իրենց հատկանիշների շնորհիվ թափոնի վերածվելուց հետո հատուկ կառավարչական միջոցառումներ և հոգածություն են պահանջում (փաթեթվածք, նավթամթերք, անվադող, փոխադրամիջոց, մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, սարքեր և էլեկտրոնիկա և այլն),

11) արտադրող, ում արտադրանքը հետո վերածվում է հատուկ թափոնի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով արտադրում, մշակում, վաճառում կամ ներմուծում է այնպիսի արտադրանք, որոնք շահագործման կենսացիկլից հետո վերածվում են հատուկ թափոնի,

12) արտադրանք՝ շարժական կամ անշարժ բաղադրամասեր ունեցող միավոր, որը ներառում է նաև շուկայում գտնվող ապրանքները (անկախ նրանից, թե նախատեսված են դրանք վերջնական սպառողի համար թե ոչ), որոնք առևտրային կամ ոչ առևտրային նպատակներով անվճար կամ վճարովի կառաքվեն կամ այլ կերպ հասանելի կլինեն որպես նոր, օգտագործված կամ վերափոխված արտադրանք: Արտադրանքի հետ կապակցված ծառայությունը արտադրանք չի համարվում,

13) տեղավորում շուկայում՝ ՀՀ մաքսային տարածքում առևտրային կամ ոչ առևտրային նպատակներով անվճար կամ վճարի դիմաց տեղական արտադրության, ներմուծման, լիզինգով կամ այլ կերպ  արտադրանքի առաջնային մատակարաումը շուկա (բացառությամբ ազատ արդյունաբերական գոտիներում): Յուրաքանչյուր հերթական մատակարարումը չի համարվում տեղավորում շուկայում,

14) թափոն արտադրող՝ անձ, ում գործունեության արդյունքում թափոնը գոյանում է (օրիգինալ թափոն արտադրող) կամ անձ, ով իրականացնում է նախամշակում, խառնում է թափոնը կամ այլ կերպ փոխում է թափոնի բնույթը կամ բաղադրությունը,

15) թափոնի սեփականատերը՝ թափոն արտադրող կամ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում տիրապետման ներքո է թափոնը,

16) թափոն փոխադրող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով զբաղված է թափոնի փոխադրմամբ,

17) օպերատոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում շնորհված է թափոնների հավաքման, ժամանակավոր պահելու կամ թափոնի մշակման հաստատությանկամ այդպիսի հաստատության մի մասի կառավարման իրավունքը,

18) թափոնների կառավարում՝ թափոնի հավաքում, ժամանակավոր պահում, նախամշակում, փոխադրում, վերականգնում, վերացում, ինչպես նաև այդպիսի գործունեության, միջոցառումների, գործառույթների վերահսկում և թափոններ վերացնելու հաստատության հետ շահագործումային խնամք,

19) թափոնի մշակում՝ թափոնի վերականգնման և վերացնելու գործառույթներ,որոնք իրականացվում են սույն օրենքի 1-ին և 2-րդ հավելվածների համաձայն, ինչպես նաև թափոնների նախամշակում մինչև վերականգնելն ու վերացնելը,

20) թափոնի նախամշակում՝ նախնական գործողություններ, որոնք կատարվում են մինչև թափոնների վերականգնումն ու վերացումը, ներառյալ նախնական այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են ապամոնտաժումը, տեսակավորումը, ջախջախումը, պրեսավորումը, գրանուլացումը, չորացումը, մանրացումը, վերափաթեթավորումը, բաղադրավորումը, խառնումը և այլն,

21) աղբոտել՝ թափոնից ձերբազատվել/նետել շրջակայք, կամ ձերբազատվել/նետել և/կամ թողնել թափոնի հավաքման կոնտեյներներից և հաստատությունից դուրս տեղում,

22) կանխարգելում՝ միջոցների ձեռնարկում մինչև նյութը կամ արտադրանքը թափոն կդառնա, ինչը կնվազեցնի.

ա) թափոնների քանակը

բ) առաջացած թափոնների բացասական ազդեցությունը շրջակայքի և մարդու առողջության վրա,

գ) վնասակար բաղադրամասերը նյութերում կամ արտադրանքում,

23) վերականգնում՝ գործառույթ, որի գլխավոր արդյունքը նյութերը փոխարինելու միջոցով օգտակար նպատակների համար թափոնի օգտագործումն է, որը սույն օրենքի 1-ին հավելվածում սահմանված, բայց չսահմանափակվելով դրանով, որոշակի գործառույթ է: Վերականգնումը ներառում է վերաշրջանառումը,

24) վերաօգտագործում՝ արտադրանք կամ դրա բաղադրամաս, որը մինչև թափոն դառնալը, կրկին օգտագործվում է նույն/նախատեսված նպատակի համար,

25) վերաօգտագործման նախապատրաստում՝ վերականգնման գործառույթ (ստուգում, մաքրում կամ նորոգում), որի արդյունքում թափոնի վերածված արտադրանքը և/կամ դրա բաղադրամասը մինչև թափոն դառնալը, առանց որևէ ազդեցության պատրաստ է վերաօգտագործվել,

26) վերաշրջանառում՝ վերականգնման գործառույթ, որի միջոցով թափոն նյութը վերափոխվում է արտադրանքի կամ նյութի, որը նախատեսվում է օգտագործել ի սկզբանե նախատեսված կամ այլ նպատակով: Վերաշրջանառումը ներառում է օրգանական նյութերի վերափոխումը, սակայն չի ներառում էներգիայի վերականգնումը և նյութերի վերափոխումը, որոնք օգտագործվում են որպես վառելանյութ կամ հետծածկի գործողությունների համար,

27) հավաքում՝ թափոնի կուտակում, ներառյալ նախնական տեսակավորումը և նախնական պահեստավորումը թափոնի մշակման հաստատություն փոխադրելու նպատակով,

28) առանձնացված հավաքում՝ թափոնների հավաքում, երբ թափոնների հոսքը առանձնացվում է ըստ տեսակի և բնույթի՝ թափոնների հետագա մշակումը հեշտացնելու նպատակով,

29) փոխադրում՝ թափոնի տեղաշարժը դեպի թափոնների պահեստավորման և/կամ մշակման հաստատություն,

30) վերացում՝ գործունեություն, որը սահմանված է սույն օրենքի 2-րդ հավելվածում, բայց չի սահմանափակվում դրանով,

31) թափոնի մշակման հաստատություն՝ անշարժ կամ շարժական տեխնիկական կամ ոչ տեխնիկական միավոր, որտեղ թափոնը մշակվում է (ներառյալ փոխաբեռնման կայան կամ այլ վայր, որտեղ այդպիսի հաստատությունը կառուցված է),

32) ժամանակավոր պահեստավորման հաստատություն՝ հաստատություն, որտեղ թափոնը պահվում է 3 տարուց պակաս, եթե թափոնը նախատեսված է վերականգնման համար, կամ մեկ տարուց պակաս, եթե թափոնը նախատեսված է վերացնելու համար,

33) թափոնի փոխաբեռնման կայան՝ հաստատություն, որտեղ թափոնը վերաբեռնվում է թափոնի մշակման հաստատություն կամ աղբավայր հետագա փոխադրման համար,

34) աղբավայր՝ թափոն վերացնելու հաստատություն, որտեղ թափոնը գտնվում է գետնի վրա կամ գետնի տակ: Աղբավայրը ներառում է սեփական թափոնը վերացնելու հաստատությունը (երբ թափոն արտադրողը վերացնում է սեփական թափոնը արտադրության վայրում), սակայն չի ներառում ժամանակավոր պահեստային հաստատությունը և թափոնի փոխաբեռնման կայանը,

35) ելակետային աղբավայր՝ սկզբնական/նախնական աղբավայր, որը գործելու է սույն օրենսքը ուժի մեջ մտնելիս,

36) թափոնի այրման գործարան՝ անշարժ կամ շարժական հաստատություն կամ սարքավորում, որը նախատեսված է թափոնի ջերմային մշակման համար, բռնկման ջերմության առաջացումով կամ առանց դրա, թափոնի այրման միջոցով, թափոնի կոռոզիայի (օքսիդացման) ճանապարհով կամ այլ ջերմային մշակման պրոցեսով, ինչպիսին են պիրոլիզը, գազային կամ պլազմային պրոցեսները, որոնք ընթանում են մշակումից առաջացած նյութերի այրումով,

37) թափոնի համատեղ այրման գործարան՝ անշարժ կամ շարժական հաստատություն կամ սարքավորում, որի գլխավոր նպատակը էներգիայի ստացումն է կամ նյութական արտադրանքի արտադրությունը, երբ թափոնը օգտագործվում է, որպես հիմնական կամ լրացուցիչ վառելիք կամ որում թափոնը վերացման նպատակով այրման միջոցով ջերմային մշակման է ենթարկվում, թափոնի կոռոզիայի (օքսիդացման) ճանապարհով կամ այլ ջերմային մշակման պրոցեսով, ինչպիսին են պիրոլիզը, գազային կամ պլազմային պրոցեսները, որոնք ընթանում են մշակումից առաջացած նյութերի այրումով,

38) թույլտվություն՝ սույն օրենքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին երկրի օրենսդրության, դրանց հենքից բխող և հաստատված նորմատիվ ակտերի հիման վրա տրված թույլտվություն,

39) լիազոր մարմին՝Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմին:

40) յուղային թափոն՝ հանքային կամ սինթետիկ քսայուղ կամ այլ արդյունաբերական յուղ, որն այլևս չի կարող օգտագործվել նախատեսված նպատակների համար, անվանվում է օգտագործված շարժիչային յուղ, փոխանցման տուփի յուղ, քսայուղ, տուրբինային յուղ, հիդրավլիկ յուղ և այլն,

41) աղտոտում՝ աղտոտիչներ պարունակող թափոնների տարածում շրջակայքում, որը կարող է բացասաբար ազդել շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա,

42) պաշար՝ որևէ առաջնային կամ երկրորդային հումքանյութ, ներառյալ թափոն, եթե այն օգտագործվում է այլ առաջնային հումքանյութի փոխարեն:

 

 Հոդված 4. Համայնքային թափոնների կառավարման աստիճանակարգը

  1. Համայնքային թափոնների կառավարման քաղաքականությունը և օրենսդրությունը ունի հետևյալ աստիճանակարգը.

1) կանխարգելում,

2) վերաօգտագործման նախապատրաստում,

3) վերաշրջանառում,

4) վերականգնում, ներառյալ էներգիայի վերականգնում,

5) վերացում

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աստիճանակարգի հետ կապված հատուկ պարտավորություններ սահմանելիս, պետք է հաշվի առնել.

1) շրջակա միջավայրի օգուտները,

2) տեխնիկական իրագործելիությունը, հաշվի առնելով համապատասխան լավագույն հասանելի սարքավորումները,

3) տնտեսական նպատակահարմարություն/իրագործելիությունը:

 

Հոդված 5. Համայնքային թափոնների կառավարման սկզբունքները

  1. Համայնքային թափոնների կառավարումը պետք է իրականացվի առանց շրջակա միջավայրի և մարդու առողջության համար սպառնալիքի և մասնավորապես այնպես, որ թափոնների կառավարումը չպետք է.

1) վտանգի ջրին, մթնոլորտին, հողին, բուսական և կենդանական աշխարհին,

2) պատճառի տհաճություն աղմուկով կամ հոտով,

3) բացասաբար ազդի երկրի ողջ տարածքի վրա, հատկապես հատուկ պահպանվող տարածքներում և մշակութային տեսարժան վայրերում:

  1. Համայնքային թափոնների կառավարումը պետք է իրականացվի ելնելով հետևյալ սկզբունքներից.

1) նախազգուշացում՝ կանխել շրջակայքում համայնքային թափոններով վնաս հասցնելու վտանգը, միջոցներ ձեռնարկել անգամ, եթե գիտականորեն հիմնավորված տվյալներ չկան,

2) վճարում է աղտոտողը՝ թափոն արտադրողը կամ սեփականատերը պարտավոր է հատուցել թափոնների կառավարման հետ զուգորդված ծախսերը,

3) հեռավորություն՝ թափոնը պետք է մշակվի թափոնի մերձակա մշակման հաստատությունում, հաշվի առնելով բնապահպանական և տնտեսական արդյունավետությունը,

4) ինքնաբավություն՝ համայնքային թափոնների վերացման և վերականգնման հաստատությունների միասնական և համարժեք ցանցի ստեղծում և գործարկում:

 

ԳԼՈՒԽ 2.

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 6 Լիազոր մարմինը համայնքային թափոնների կառավարման ոլորտում

  1. Համայնքային թափոնների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմնի / այսուհետ` Լիազոր մարմին / իրավասություններն են.

1) համայնքային թափոնների կառավարման միասնական պետական քաղաքականության մշակում ու իրագործում,

2) համայնքային թափոնների վերաբերյալ տվյալների բազան, սույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված կարգով գրանցել ու պահպանել

3) մշակել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային և համայնքային կենսաքայքայվող թափոնների կառավարման ռազմավարությունները սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն,

4) մշակել, համակարգել համայնքային թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագիրը ու ներկայացնել հաշվետվություններ դրա իրագործման վերաբերյալ, սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն,

5) արձակել համայնքային թափոնների կառավարման գործունեության թույլտվությունները և իրականացնել գրանցումներ, սույն օրենքի համաձայն,

6) սահմանել համայնքային թափոնների փոխադրման հետ կապված պահանջները, մասնավորապես.

ա)համայնքային թափոնների փոխադրման համար ենթակա փոխադրամիջոցների մասով,

բ)համայնքային թափոնների փոխադրման համար օգտագործվող կոնտեյներների մասով,

7) սահմանել անվտանգ թափոնների աղբավայրերի կառուցման, կառավարման ու փակման և թափոնների փոխաբեռնման կայանների կառուցման և կառավարման պահանջները

8) դյուրինացնել համայնքային թափոնների կանխարգելումը, առանձնացումը, նախամշակումը, վերաօգտագործումը և վերաշրջանառումը

9) իրականացնել համայնքային թափոնների կառավարման պետական վերահսկողությունը:

  1. Լիազոր մարմինը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կարգավորում և իրականացնում է կենդանական թափոնների կառավարումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
  2. Սույն օրենքի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում ներառում են համայնքային թափոնների /ներառյալ համայնքային թափոնների կառավարման պլանի մշակումը / կառավարումը համաձայն սույն օրենքի 15-րդ հոդվածի, /բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի/:

 

Հոդված 7. Համայնքային թափոնների կառավարման հետ կապված ընդհանուր պահանջներ

  1. Համայնքային թափոնների վերականգնում նախատեսված լինելու դեպքում, դրանց հավաքումը, փոխադրումը և մշակումը պետք է հնարավորինս իրականացվի ըստ դրանց տեսակի, բնութագրիչների և բաղադրության, որպեսզի դրանց հետագա նախատեսված վերականգնումը խնդիրներ չունենա,
  2. Համայնքային թափոնների հավաքումը, փոխադրումը և մշակումը պետք է առավելագույնս հնարավոր չափով բացառի շրջակայքի աղտոտումը և մարդու առողջությանը վնաս հասցնելու հետևանքները,
  3. Համայնքային թափոնը փոխադրելու արդյունքում շրջակայքը աղտոտելու դեպքում թափոն փոխադրողը պետք է իսպառ վերացնի հետևանքները ապահովելով մաքրման գործողություններ,
  4. Եթե թափոնը փոխադրվել է վերականգնելու կամ վերացնելու համար, օրիգինալ թափոն արտադրողի և/կամ թափոնի սեփականատիրոջ պատասխանատվությունը ուժի մեջ է մնում մինչև թափոնի վերականգնման ավարտը կամ վերացնելը,
  5. Անձինք, ովքեր հավաքում կամ փոխադրում են համայնքային թափոններ, դրանք մշակման համար պետք է փոխանցեն համապատասխան թույլտվություն կամ գրանցում ունեցող հաստատություններին ,
  6. Համայնքային թափոնը չպետք է այրվի համապատասխան թույլտվություն ունեցող վառարանից դուրս,
  7. Համայնքային թափոնի այրման և համատեղ այրման պայմանները պետք է սահմանված լինեն կառավարության որոշմամբ:

 

Հոդված 8. Աղբոտելու արգելքը

  1. Արգելվում է համայնքային թափոնից ձերբազատվել (նետել) շրջակայքում, կամ ձերբազատվել (նետել) և/կամ թափոնը թողնել հավաքման կոնտեյներներից և հաստատություններից դուրս տեղում,
  2. միջոցառման կազմակերպիչը պարտավոր է մաքրել աղբոտած տարածքը, եթե այն աղբոտվել է նրա կողմից կազմակերպված միջոցառման արդյունքում,
  3. համայնքապետարանը, ում տարածքը աղբոտվել է, կարող է պահանջել տարածքը աղբոտող անձից մաքրել այն: Եթե տարածքը աղբոտող անձը չի կարող բացահայտվել կամ գտնվել, համայնքապետարանը կարող է պարտավորեցնել աղբոտված տարածքի սեփականատիրոջը մաքրել այն ողջամիտ ժամկետում,
  4. եթե աղբոտված տարածքը համայնքապետարանինն է, ապա տարածքը մաքրելու խնդիրը վերջինիս է:

 

Հոդված 9. Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը

  1. Հատուկ թափոնի վերածվող արտադրանք արտադրողը և այն անձը, ով այդ արտադրանքը տեղավորում է շուկայում, պետք է նախատեսեն այդ արտադրանքը այնպես, որ ապահովեն`.

1) շրջակայքին բացասական ազդեցության նվազումը և արտադրության ընթացքում թափոնի նվազումը և արտադրանքի հաջորդող օգտագործումը,

2) արտադրանքից առաջացող թափոնի վերականգնումն ու վերացումը:

  1. սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը կատարվում է տեխնիկապես դիմացկուն և բազմակի օգտագործման համար նախատեսված արտադրանքի ստեղծումով, արտադրությամբ և շուկա դուրս բերելով, և այդպիսի արտադրանքից թափոնը վերարտադրելու և անվտանգ շրջակայքում վերացնելու համար,
  2. հատուկ թափոնի վերածվող արտադրանք արտադրողը և անձը, ով այդ արտադրանքը տեղավորում է շուկայում, պետք է ապահովի այդպիսի արտադրանքից առաջացող թափոնի առանձնացված հավաքում, փոխադրում, վերականգնում (ներառյալ վերաշրջանառումը) և բնապահպանորեն անվտանգ վերացում,
  3. սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունը պետք է իրականացվի անհատականորեն կամ կոլեկտիվ ձևով արտադրողների ասոցիացիայի միջոցով,
  4. Լիազոր մարմինը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այլ գերատեսչությունների հետ համատեղ պետք է մշակի և Կառավարության հաստատմանը ներկայացնի սույն հոդվածին համապատասխան իրավական ակտերի նախագծեր, որով կսահմանվի արտադրողների ընդլայնված պարտավորությունները:

 

Հոդված 10. Արտադրանքի հետ կապված գանձումների, լրավճարների սահմանափակումների սահմանում

  1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված առարկան ապահովելու համար, ՀՀ օրենսդրությմաբ սահմանված կարգով կարող է.

1) սահմանվել գանձումներ կամ լրավճարներ որոշակի արտադրանքների օգտագործման համար,

2) արգելվել կամ սահմանափակել հատուկ դեպքերում որոշ ապրանքների տեղաբաշխումը շուկայում,

  1. Սույն հոդվածի 1-ին մասով պայմանավորված գործողությունը պետք է լինի ընդունելի, անհրաժեշտ, համամասնական սույն օրենքի նպատակին և առարկային, որին հասնելու համար այդ գործողությունը նախատեսված է: Այդպիսի սահմանափակումը կարող է ներկայացվել միայն շահագրգիռ մարմինների հետ խորհրդակցություններից հետո:

 

 ԳԼՈՒԽ 3.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 11. Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարությունները

  1. Սույն օրենքի համաձայն Լիազոր մարմինը մշակում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարություն, որը սահմանում է երկրում կոշտ կենցաղային թափոնների կառավարման քաղաքականությունը և կառավարման խնդիրները 20 տարվա ժամանակաշրջանի համար,
  2. Լիազոր մարմինը մշակում է համայնքային կենսաքայքայվող թափոնների կառավարման ռազմավարությունը, որով սահմանվում է աղբավայրերում կենսաքայքայվող թափոնները վերացնելու քանակության նվազեցումը իրականացնելու ուղենիշներ և գործողություններ:

 

Հոդված 12. Համայնքային թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագիր

  1. Սույն օրենքի նպատակի, թափոնների կառավարման սկզբունքների իրականաման և սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարությամբ սահմանված քաղաքականության իրականացման համար Լիազոր մարմինը սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պատասխանատուների հետ համատեղ յուրաքանչյուր հինգ տարի մեկ մշակում է միջոցառումների ազգային 5-ամյա ծրագիր, որը հաստատում է ՀՀ կառավարությունը (այսուհետև` Կառավարություն),
  2. Մինչև համայնքային թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագրի հաստատումը Կառավարությունը, կազմակերպում և իրականցնում է հանրային լսումներ համապատասխան շահագրգիռ կողմերի հետ,
  3. Համայնքային թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագրի հաստատումից հետո Կառավարությունը հրապարակում է այն սահմանված կարգով,
  4. Լիազոր մարմինը յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Կառավարությանը հաշվետվություն է ներկայացնում ծրագրի իրականացման մասին,
  5. Համայնքային թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագիրը սահմանում է շրջակա միջավայրի համար անվտանգ գործողություններ համայնքային թափոնների կանխարգելման, վերաօգտագործման, վերաշրջանառման, վերականգնման և վերացման համար,
  6. Համայնքային թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագիրը ներառում է.

1) տեղեկատվություն երկրի տարածքում առաջացած համայնքային թափոնների տեսակի, որակի և աղբյուրների վերաբերյալ և գնահատական ապագայում համայնքային թափոնների հոսքի զարգացումների մասին,

2) Երկրից համայնքային թափոնների արտահանման և ներմուծման դեպքում, դրանց վերաբերյալ մատչելի տվյալներ, ինչպես նաև կանխատեսումներ համայնքային թափոնների ակնկալվող ներմուծման կամ երկրի տարածքից արտահանման վերաբերյալ,

3) տեղակատվություն համայնքային թափոնների հավաքման առկա համակարգերի, վերաօգտագործման և վերացման հիմնական հաստատությունների մասին /ներառյալ հատուկ թափոնների հոսքերի համար նախատեսված հաստատությունները/,

4) գնահատական համայնքային թափոնների մշակման գոյություն ունեցող հաստատությունների փակման, համայնքային թափոնների մշակման լրացուցիչ ենթակառուցվածքների և համայնքային թափոնների հավաքման նոր համակարգերի կարիքների վերաբերյալ,

5) տեղեկատվություն ապագայում համայնքային թափոնների վերականգնման և վերացնելու հաստատությունների տեղադիրքերի որոշման և դրանց տարողությունների չափանիշների վերաբերյալ,

6) տեղեկատվություն տարածաշրջանային աղբավայրերի տեղադիրքի ևդրանց շահագործման մեկնարկի ժամկետների վերաբերյալ,

7) համայնքային թափոնների կառավարման մեթոդները և ծրագրած տեխնոլոգիաները, այդ թվում այնպիսի թափոնների կառավարումը, որոնք հատուկ մոտեցումներ են պահանջում,

8) համայնքային թափոնների կանխարգելման ձեռնարկված միջոցները և առաջընթաց արձանագրելու ցուցանիշները ծրագրած ժամանակաշրջանի համար,

9) համայնքային թափոնների կառավարման հետ կապված կազմակերպչական հարցեր թափոնների կառավարում իրականացնող հանրային և մասնավոր իրավունքի տակ գործող իրավաբանական անձանց միջև պարտավորությունների բաշխումը կարգավորելու համար,

10) համայնքային թափոնների հավաքման և մշակման միջհամայնքային հաստատությունների ընթացիկ կամ ծրագրված միջոցառումներ,

11) համայնքային թափոնների կառավարման վերաբերյալ հանրային իրազեկման և տեղեկատվությունների սփռման միջոցառումներ՝ ուղղված լայն հանրությանը,

12) տեղեկատվություն համայնքային թափոնների վերացման պատմականորեն ձևավորված տեղերի և դրանց վերականգնման միջոցառումների վերաբերյալ,

13) միջոցառումների ծրագիր և կառավարման ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման համար վերջնաժամկետներ, պատասխանատ ուանձանց տվյալներ, գնահատված ծախսեր և ֆինանսավորման աղբյուրներ,

14) այլ կարևոր տեղեկատվություն,

  1. Ի լրումն համայնքային թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագրի` կարող են մշակվել առանձին տեսակի թափոնների համար կառավարման ծրագրեր, ինչպիսին են կայուն օրգանական աղտոտիչներ /ԿՕԱ/, սնդիկ, առղջապահական թափոններ, կենդանական թափոններ, ասբեստից թափոններ և այլն: Այդ ծրագրերը պետք է համապատասխանեն թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագրին:

 

Հոդված 13. Համայնքային թափոնների կառավարման ծրագիր

  1. Յուրաքանչյուր համայնքապետարան պետք է հաստատի իր տարածքում առաջացած համայնքային թափոնների կառավարման 5-ամյա ծրագիր: Համայնքային թափոնների կառավարման ծրագիրը պետք է պատրաստվի հարևան համայնքապետարանների հետ համատեղ,
  2. Համայնքային թափոնների կառավարման ծրագիրը պետք է համապատասխանի համայնքային թափոնների կառավարման միջոցառումների ազգային ծրագրին և սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասում նշված թափոնների առանձին տեսակների կառավարման ծրագրերին,
  3. Մինչև համայնքային թափոնների կառավարման ծրագրերի հաստատումը պետք է անցկացվեն հանրային լսումներ շահագրգիռ կողմերի և հարևան համայնքապետարանների ներկայացուցիչների հետ: Հանրային լսումները պետք է իրականացնի համապատասխան համայնքապետարան/ները,
  4. Համայնքային թափոնների կառավարման ծրագիրը պետք է ներառի.

1/ տեղեկատվություն բնակչության թափոնների հավաքման առկա համակարգի մասին,

2/ տվյալներ հավաքված, վերականգնված և վերացված անվտանգ թափոնների տեսակների և քանակների մասին,

3/ տեղեկատվություն թափոնների մշակման հաստատությունների տեղադիրքի մասին,

5/ տեղեկատվություն համայնքային թափոնների առանձնացված հավաքման և վերականգնման համակարգեր հիմնելու ծրագրված միջոցառումների մասին, ներառյալ կենսաքայքայվող թափոններն ու թափոնների փաթեթավորումը,

6/ ծրագրեր համայնքային թափոնների մշակման նոր հաստատությունների մասին,

7/ ծրագրեր համայնքային թափոնների կառավարման հարցերում հանրության իրազեկման մասին,

8/ տեղեկատվություն այլ համայնքապետարանների հետ գոյություն ունեցող և ծրագրված համագործակցության մասին,

9/ միջոցառումների ծրագիր և կառավարման ծրագրով ղեկավարվող գործողությունների իրականացման վերջնաժամկետներ, պատասխանատու անձանց տվյալներ, գնահատված ծախսեր և ֆինանսավորման աղբյուրներ,

 

Հոդված 14. Ընկերության թափոնների կառավարման ծրագիր

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր տարեկան արտադրում են 200 տոննայից ավել անվտանգ թափոն կամ 1000 տոննայից ավել իներտ թափոն, պետք է պատրաստեն ընկերության թափոնների կառավարման ծրագիր, որը պետք է ներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարություն՝ հաստատման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 ԳԼՈՒԽ 4.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 15.Համայնքային թափոնների հավաքումն ու մշակումը

  1. Համայնքապետարանը պետք է ապահովի

1) համայնքային թափոնների հավաքումը, այդ նպատակի համար հավաքման համակարգի ներդրումն ու վերջինս համակարգի պատշաճ շահագործումը,

2) համայնքային թափոնների առանձնացված հավաքման համակարգի աստիճանական ներդրումը և պատշաճ շահագործումը,

  1. համայնքային թափոնների արտադրողները պարտավոր են արտադրված թափոնները հասանելի դարձնել պատշաճ հավաքման ծառայությունների համար, պայմանով, որ այդպիսի համակարգերը կան,
  2. համայնքային թափոնների արտադրողները, բացի բնակչությունից, իրավասու են չօգտվել համապատասխան հավաքման ծառայություններից և փոխանցել արտադրված թափոնները անձանց, ում շնորհված է սույն օրենքի համաձայն թափոններ հավաքելու և մշակելու իրավունքներ: Վերջինիս դեպքում, թափոն արտադրողը պետք է կանխավ ծանուցի այդ մասին համապատասխան համայնքապետարանին,
  3. Եթե թափոնների առանձնացված համակարգ համայնքապետարանի կողմից ներդրված է, ապա համայնքային թափոնների արտադրողները պարտավոր են օգտվել համակարգից,
  4. Համայնքային թափոնը պետք է հավաքվի և մշակվի համայնքային թափոնների հավաքման և մշակման ընթացակարգի մասին կառավարության որոշման համաձայն,
  5. Համայնքապետարանները կարող են ստեղծել, հիմնադրել և կառավարել համայնքային թափոնների կառավարման միասնական համակարգ,

 

 ԳԼՈՒԽ 5.

ԱՂԲԱՎԱՅՐԵՐ

 

Հոդված 16.Աղբավայրերի դասակարգումը

  1. Աղբավայրերը դասակարգվում են.

1) անվտանգ թափոնների համար,

2) իներտ թափոնների համար,

  1. Միայն համայնքային թափոններն ու սույն օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով սահմանված անվտանգ թափոնների աղբավայրերի համար ընդունելի չափանիշներին համապատասխանող այլ անվտանգ թափոնները կարող են վերացվել անվտանգ թափոնների աղբավայրերում,
  2. Անվտանգ թափոնների աղբավայրերի օպերատորները կարող են ընդունել համապատասխան համայնքապետարանի տարածքում առաջացած, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համայնքային թափոնները,
  3. Իներտ թափոնների աղբավայրերում կարող են վերացվել միայն իներտ թափոններ: Հետլիցքի և շինարարական նպատակների համար կիրառելի իներտ թափոնները կարող են չվերացվել աղբավայրերում:
  4. Միայն մշակված թափոնը կարող է վերացվել թույլտվություն ունեցող աղբավայրում, բացառությամբ իներտ թափոններին, որոնց մշակումը տեխնիկապես իրագործելի չէ, ինչպես նաև այլ թափոնների դեպքում, ում համար այդպիսի մշակումը սույն օրենքի առարկային չի համապատասխանում:

 

Հոդված 17. Պահանջներ աղբավայրերի կառուցման, շահագործման, փակման և հետշահագործումային խնամքի նկատմամբ

  1. Աղբավայրերի կառուցման, շահագործման, փակման և հետ շահագործումային խնամքի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Կառավարությունը սահմանում է.

1) աղբավայրերի շահագործման տեխնիկական և այլ պահանջներ, այդ թվում պահանջներ՝ կապված թափոնների ընդունման չափանիշների կիրառման և մշտադիտարկման հետ տարբեր աղբավայրերում,

2) աղբավայրերի փակման և հետշահագործումային խնամքի տեխնիկական և այլ պահանջներ,

3) պայմաններն ու միջոցները, որոնք պետք է ձեռնարկի աղբավայրի օպերատորները, շրջակայքին կամ մարդու առողջությանը հասցվող վնասը կանխելու համար,

  1. սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներին չհամապատասխանող թափոնը չպետք է ընդունվի աղբավայրում:

 

Հոդված 18. Ելակետային աղբավայրերը

  1. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից ելակետային աղբավայրերը կշարունակեն շահագործվել, եթե նրանք ունեն <<Շրջակա միջավայրի աղդեցության գնահատման և փորձաքննության>> մասին ՀՀ օրենքի սահմանված թույլտվություն,
  2. Եթե ելակետային աղբավայրը չունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված թույլտվություն, աղբավայրի օպերատորը, աղբավայրերի կառուցման, շահագործման, փակման և հետշահագործումային խնամքի մասին կառավարության որոշման ընդունումից հետո, 6 ամսվա ընթացքում, պետք է դիմի Լիազոր մարմնին, որպեսզի համաձայնության գան, այդ որոշման մեջ սահմանված պայմանների հետ աղբավայրը համապատասխանեցնելու ծրագրի վերաբերյալ: Նշված ժամանակաշրջանի ընթացում, աղբավայրը շարունակում է շահագործվել:
  3. Լիազոր մարմինը քննում է ելակետային աղբավայրի օպերատորի կողմից շահագործումը շարունակելու համար ներկայացված փաստաթղթերը և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը, (հաշվի առնելով կառուցման, շահագործման, փակման և հետշահագործումային խնամքի մասին կառավարության որոշմամբ սահմանված պահանջները).

1) եթե ելակետային աղբավայրը շրջակայքի և մարդու առողջությանը լուրջ վտանգ է պարունակում և աղբավայրի օպերատորը չի կարող կանխել այդ վտանգը, այն պետք է փակվի սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան չորս տարում: Աղբավայրը, որի համար շահագործումը շարունակելու նպատակով համապատասխանեցման բերելու ծրագիր ներկայացված չէ, պետք է փակվի նույն ժամանակաշրջանում,

2) եթե ելակետային աղբավայրը շրջակայքի և մարդու առողջությանը լուրջ վտանգ չի պարունակում, բայց սույն օրենքի և վերջինիս հիմնան վրա ընդունված պահանջների հետ համապատասխանեցման բերելը հնարավոր չէ, այն կշարունակի շահագործվել Լիազոր մարմնի սահմանած դրույթներով: Այդպիսի աղբավայրերը կփակվեն սույն հոդվածի համաձայն ընդունված որոշումը ուժի մեջ մտնելու հետո ոչ ուշ քան ութ տարում,

3) եթե ելակետային աղբավայրը կարող է սույն օրենքի և վերջինիս հիման վրա ընդունված որոշման պահանջների հետ համապատասխանեցման բերել, նրան կարող է շնորհվել շահագործումը շարունակելու իրավունք՝ պահանջվող ժամանակաշրջանի համար:

 

ԳԼՈՒԽ 6.

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 19.Բնապահպանական փորձաքննության ենթակա համայնքային թափոնների մշակման գործունեության տեսակները

  1. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով սահմանված բնապահպանական փորձաքննության ենթակա են.

1) համայնքային թափոնների վերականգնումը, բացառությամբ անվտանգ թափոնների նախամշակումից,

2) համայնքային թափոնների վերացումը, բացառությամբ անվտանգ թափոնների նախամշակումից,

  1. սույն հոդվածի 1-ին մասի գործունեության համար թույլտվություն ստանալու համար Լիազոր մարմին ներկայացնելու փաստաթղթերի ցանկն ու դրանց բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են սույն օրենքով, <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով, դրանցից բխող և հիման վրա հաստատված ենթաօրենսդրական ակտերով,
  2. Եթե անձը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված երկու գործողություններն էլ իրականացնում է, ապա նրան կարող է տրամադրվել միայն մեկի համար նախատեսված թույլատվություն:

 

Հոդված 20. Տեղեկատվություն համայնքային թափոնների մշակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով և դրանից բխող ու դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով սահմանված տեղեկատվության, համայնքային թափոնների մշակման գործունեություն իրականացնելու թույլտվություն տրամադրելու նպատակով, Լիազոր մարմին պետք է ներկայացվի հետևյալը.

1) մշակման ենթակա թափոնի տեսակը (թափոնի կոդն ու անվանումը՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա հաստատված որոշման համաձայն)

2) մշակման ենթակա թափոնի քանակը և ծագումը,

3) թափոնների վերականգնման և վերացման գործառույթների կոդն ու նկարագիրը՝ սույն օրենքի 1-ին և 2-րդ հավելվածների համաձայն,

4) օգտագործման ենթակա միջոցներն ու սարքավորումները և դրանց հզորությունը,

5) օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվություն կառուցման ենթակա աղբավայրի մասին:

 

Հոդված 21. Համայնքային թափոնների կառավարման գործունեության գրանցում

  1. Գրանցման ենթակա են համայնքային թափոնների կառավարման հետևյալ գործողությունները.

1) թափոնների հավաքումը և փոխադրումը,

2) ավելի քան 50 տոննա անվտանգ թափոնի ժամանակավոր պահեստավորման հաստատությունների կառուցում և շահագործում,

3) անվտանգ թափոնի նախամշակում,

4) թափոնների փոխաբեռնման կայանների կառուցում և շահագործում:

  1. սույն հոդվածի 1-ին մասի գործողությունները պետք է գրանցվեն ՀՀ օրենսդրության համաձայն գրանցված գործարար միավորների, պետական սեփականություն հանդիսացող, համայնքային կազմակերպությունների և համայնքային ասոցիացիաների /միավորումների, միությունների/ վրա,
  2. թափոնների հավաքման, փոխադրման, նախամշակման և ժամանակավոր պահեստավորման գրանցման համար ընթացակարգն ու պայմանները պետք է սահմանվեն կառավարության որոշմամբ:

 

Հոդված 22. Թույլտվությունների գրանցում

Սույն օրենքի հիման վրա տրվող թույլտվություններն ու գրանցումները պետք է արտացոլվեն համայնքային թափոնների մասին տվյալների բազայում, համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի:

 

ԳԼՈՒԽ 7.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ

 

Հոդված 23.Համայնքային թափոնների հաշվառման և հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունը

  1. Համայնքային թափոնների հաշվառման և Լիազոր մարմնին հաշվետու լինելու պահանջը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, ովքեր թափոնների հավաքման, փոխադրման և/կամ մշակման հետ կապված գործարար միավորներ են,
  2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է ունենան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված թափոնների վերաբերյալ տվյալներ 3 տարվա ժամանակահատվածի համար: Այս պահանջը չի կիրառվում աղբավայրերի օպերատորների նկատմամբ: Օպերատորը պետք է ունենան վերը նշված տվյալները մինչև աղբավայրի շահագործման ավարտը և աղբավայրի հետագա հետշահագործման խնամքի ժամանակ,
  3. բնակչությունը համայնքային թափոն հաշվառելու և հաշվետու լինելու պարտավորություն չունի,
  4. համայնքային թափոնի հաշվառման և հաշվետվության ձևաչափն ու բովանդակությունը սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 24. Համայնքային թափոնների տվյալների բազա

Լիազոր մարմինը պահպանում և թարմացնում է թափոնների մասին տվյալների բազան, որը ներառում է.

1) տվայլներ` շրջակայքի աղբոտումը մունիցիպալ թափոններով,

2) տեղեկատվություն անձնաց մասին, ովքեր սույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն ունեն թույլտվություն,

3) տեղեկատվություն անձնաց մասին, ովքեր սույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն գրանցվել են,

 

ԳԼՈՒԽ  8.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 25. Համայնքային թափոնների կառավարման ոլորտում իրավախախտումները

Իրավաբանական և ֆիզիկական անձինք սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Վարչական վարույթ

1.<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.1-րդ, 58.2-րդ. 58.3-րդ, 58.4-րդ և 85.3-րդ, 58.7-րդ և 58.8-րդ, 58.10-րդ , 58.11-րդ հոդվածներով և 58.9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախոտւմների վերաբերյալ արձանագրությունները կազմվում են այդ գործողությունների համար լիազորված աշխատակիցների կողմից:

2.<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.1-րդ, 58.2-րդ, 58.3-րդ, 58.4-րդ, 58.5-րդ, 58.6-րդ հոդվածներով և 58.7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախոտւմների վերաբերյալ արձանագրությունները կազմվում են այդ գործողությունների համար լիազորված Ոստիկանության լիազոր մարմնի աշխատակիցների կողմից:

3.<< Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.1-րդ, 58.2-րդ, 58.3-րդ, 58.4-րդ, 85.3-րդ և 58.9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախոտւմների վերաբերյալ արձանագրությունները կազմվում են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից լիազորված  աշխատակիցների կամ այդ մարմինների կողմից լիազորված ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կողմից:

4.Վարչական դատարանը պետք է քննության առնի վարչական իրավախախտումների դեպքերը <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.1-րդ-58.11-րդ, և 85.3-րդ հոդվածների համաձայն,

  1. Համապատասխան գործողությունների համար լիազորված աշխատակիցները կարող են վերանայել վարչական իրավախախտումների գործերը <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերի, 58.1-րդ, 58.2-րդ, 58.3-րդ, 58.3-րդ, 58.4-րդ, 85.3-րդ, 58.7-րդ, 58.8-րդ հոդվածների և 58.10-րդ, 58.11-րդ հոդվածների համաձայն և ենթարկել վարչական պատժի:
  2. Ոստիկանության լիազորած աշխատակիցները կարող են վերանայել վարչական իրավախախտումների գործերը <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.1-րդ, 58.2-րդ, 58.3-րդ, 58.4-րդ հոդվածների, 58.6-րդ -58.7-րդ հոդվածների համաձայն և ենթարկել վարչական պատժի:
  3. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից լիազորված աշխատակիցների կամ այդ մարմինների կողմից լիազորված ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց աշխատակիցները կարող են վերանայել վարչական իրավախախտումների գործերը << Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> ՀՀ օրենսգրքի 58.1-րդ, 58.2-րդ, 58.3-րդ, 58.4-րդ, 85.3-րդ հոդվածների համաձայն և ենթարկել վարչական պատժի:
  4. Երբ, սույն օրենքի համաձայն վարչական իրավախախտումը կատարվել է և վարչական քննություն չի պահանջում, արձանագրություն կազմելու լիազորություն ունեցող անձը կարող է վերանայել վարչական իրավախախտման գործը և իրավախախտի նկատմամբ վարչական տուգանքի ենթարկել տեղում:
  5. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կարգով տուգանքը տեղում չվճարվելու դեպքում, տուգանքը վճարելու անդորագիրը տեղում կտրամադրվի, ինչը փոխարինում է վարչական իրավախախտման արձանագրությանը:

10.Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տուգանք վճարելու անդորագրի ձևաչափը, լրացման կարգը, առաքման և ներկայացման ընթացակարգը սահմանվում է համապատասխանաբար Նախարարության ենթաօրենսդրական, Ոստիկանության կամ տեղական ինքնակառավարման մարմնի նարկայացուցչի նորմատիվ ակտով:

11 Վարչական իրավախախտման արձանագրության կազմումը սույն օրենքով նախատեսված վարչական իրավախախտման համար կարող է կիրառվել վարչական դատարանում

12 սույն օրենսգրքով սահմանված վարչական վարույթն ու պատժի կիրառումը պետք է իրականացվի, ինչպես սահմանված է սույն օրենքում և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> ՀՀ օրենսգրքում:

  1. Եթե թույլտվության պայմանները խախտվում են, պետք է կիրառվեն <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքով և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքով սահմանված ընթացակարգերը
  2. <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության ենթարկելը չի ազատում իրավախախտին սահմանված չափով շրջակայքին հասցրած վնասը հատուցելու պարտավորությունից: << Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.1–րդ, 58.2-րդ, 58.3-րդ, 58.4-րդ և 58.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների դեպքում իրավախախտը կրում է նաև թափոններով աղբոտած/աղտոտած տարածքը մաքրելու պարտավորությունը: Դրված պարտավորությունը կամովին չկատարվելու դեպքում տարածքի մաքրումը ապահովում է համայնքապետարանը, կամ համայնքապետարանի լիազոր անձը, իսկ մաքրման ծախսերը կրում է իրավախախտը:

 

 Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցումային դրույթներ

  1. Լիազոր մարմինը, սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նշված կենսաքայքայվող մունիցիպալ թափոնների կառավարման ռազմավարությունը պետք է մշակի ոչ ուշ քան 2019 թ. դեկտեմբերի 31-ը:
  2. Երկրի համայնքապետարանները, սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված համայնքային թափոնների կառավարման ծրագրերը պետք է հաստատեն մինչև 2018 թ. հուլիսի 1-ը:
  3. << Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> ՀՀ օրենսգրքի 58.1-րդ հոդվածի 1-ին, 7-րդ /բացառությամբ իրավաբանական անձնաց/, 9-րդ /բացառությամբ իրավաբանական անձանց/ մասերով և 85.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտավորությունը չպետք է կիրառվի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում այն տարածաշրջանների նկատմամբ, որտեղ թափոնների հավաքման և փոխադրման համակարգ գոյություն չունի:

 

Հոդված 28. Օրենքի հիման վրա ընդունվող և հաստատվող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը

  1. Կառավարությունը, մինչև 1.08.2018 թ. պետք է.

1) ընդունի որոշում աղբավայրերի կառուցման, շահագործման, փակման և հետ շահագործումային խնամքի վերաբերյալ, համաձայն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի,

2) սահմանի թափոնի հաշվառման և հաշվետվության ձևաչափն ու բովանդակությունը, համաձայն սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի:

  1. Կառավարությունը, ոչ ուշ քան 1.02.2019 թ. պետք է ընդունի որոշում.

1) համայնքային թափոնների հավաքման և մշակման ընթացակարգի մասին, սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն,

2) թափոնների հավաքման, փոխադրման, նախամշակման և ժամանակավոր պահեստավորման գրանցման համար ընթացակարգն ու պայմանների մասին, սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն,

  1. Կառավարությունը, ոչ ուշ քան 1.07.2019 թ. պետք է հաստատի համայնքային թափոնի այրման և համատեղ այրման մասին, սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն,
  2. Լիազոր մարմինը, ոչ ուշ քան 1.07.2021 թ. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, այլ գործակալությունների հետ համատեղ պետք է մշակեն որոշման նախագծեր և ներկայացնեն Կառավարության հաստատմանը, սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն,
  3. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ոչ ուշ քան 1.02.2018 թ. Լիազոր մարմնի հետ համատեղ կմշակի և կառավարության հաստատման կներկայացնի ենթաօրենսդրական ակտերի նախագծեր թափոնների փոխադրման պահանջների վերաբերյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն,
  4. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Լիազոր մարմինը ոչ ուշ քան 1.02.2019 թ. պետք է հրապարակեն համատեղ ենթաօրենսդրական ակտ կենդանական թափոնների կառավարման մասին, սույն օրենսքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն,

 

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքը ուժի մեջ է կմտնի 15.01.2018 թ. բացառությամբ 9-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 21-րդ, 23-րդ, 24-րդ հոդվածների և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 7-րդ հոդվածի 1ից-6-րդ մասերի, 58.10-րդ հոդվածի:
  2. <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.7-րդ հոդվածի 6-րդ մասը ուժի մեջ է մտնում 1.03.2018թ.
  3. Սույն օրենքի 21-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածները ուժի մեջ կմտնեն 1.10.2018թ.
  4. Սույն օրենքի 21-րդ հոդվածը և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.7-րդ հոդվածի 1-ինց-5-րդ մասերը ուժի մեջ կմտնեն 1.11.2018թ.
  5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 58.6-րդ հոդվածը ուժի մեջ կմտնեն 1.02.2019թ.
  6. Սույն օրենքի 9-րդ հոդվածը և 15-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը ուժի մեջ կմտնի 1.02.2021 թ.

 

 

 Հավելված N 1

Թափոնների կառավարման մասին

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 Վերականգնման/վերաշրջանառման գործողություններ

 

ՎԿ1. Որպես վառելիք օգտագործում կամ էներգիա ստանալու համար այլ տեսակի օգտագործում:

ՎԿ2. Լուծիչի վերականգնում /վերաստեղծում:

ՎԿ3. Որպես լուծիչ չօգտագործվող օրգանական նյութերի վարամշակում/վերականգնում /այդ թվում կոմպոստացումն ու կենսաբանական վերափոխման այլ տեսակներ/, այստեղ ներառված է գազաֆիկացումն ու պիրոլիզը

ՎԿ4. Մետաղների կամ մետաղների միացությունների վերականգնում/վերամշակում

ՎԿ5. Այլ անօրգանական նյութերի վերականգնում/վերաշրջանառում, ներառված է հողերի մաքրումը՝ հողերի վերականգնման և անօրգանական շինարարական նյութերի վերամշակման արդյունքում

ՎԿ6.Թթուների կամ հիմքերի վերաստեղծում

ՎԿ7. Աղտոտումը կրճատելու համար օգտագործվող բաղադրիչների վերականգնում

ՎԿ8. Կատալիզատորների բաղադրիչների վերականգնում

ՎԿ9. Նավթամթերքների երկրորդային թորում կամ կրկնակի օգտագործում

ՎԿ10. Հողերի մշակում, որն օգուտ է գյուղատնտեսությանը կամ բարելավում է բնապահպանական միջավայրը

ՎԿ11. ՎԿ1-ՎԿ10 կոդերի տակ թվարկված գործողություններից ցանկացածի արդյունքում ստացված թափոնների օգտագործում

ՎԿ12. ՎԿ1-ՎԿ11 կոդերի տակ թվարկված գործողությունների իրականացման համար թափոնների փոխանակում,

ՎԿ13.ՎԿ1-ՎԿ12 կոդերի տակ թվարկված գործողությունների իրականացման համար թափոնների ցանկացած գործողության իրականացման համար նախատեսված թափոնների պահեստավորում, բացառությամբ թափոնների ժամանակավոր պահեստավորումը դրանց առաջացման, հավաքումը նախապատրաստելու տեղում:

 

 Հավելված N 2

Թափոնների կառավարման մասին

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 Վերացնելու գործողություններ

 

Վ1. Տեղաբաշխում, տեղորոշում հողի մեջ կամ հողի մակերեսին /օրինակ, սանիտարական աղբավայրերում և այլն/

Վ2. Հողի մշակում /օրինակ, դեպի հողերը հոսող հեղուկ թափոնի կամ կեղտաջրի կենսաակտիվացում և այլն/

Վ3. Խորը ներարկում /օրինակ, թափոնի ներարկում հորերում, աղաթմբերում կամ ջրամբարներում և այլն/

Վ4. Մակերևութային արտանետում /օրինակ, հեղուկ թափոնների կամ կեղտաջրերի հոսքը դեպի փոսորակներ, լճակներ կամ ավազաններ և այլն/

Վ5. Հատուկ նախագծված աղբավայրեր /օրինակ, տեղադրում առանձնացված, ծածկված, միմյանցից և շրջակա միջավայրից մեկուսացված բջիջներում և այլն/

Վ6. Արտանետում դեպի ջրավազաններ

Վ7. Սույն հավելվածում չնշված կենսաբանական մշակում, որը հանգեցնում է վերջնական միացությունների կամ խառնուրդների, որոնք Վ1-ից Վ10 կոդերով նկարագրված որևէ գործողությունների միջոցով վերացվում են

Վ8. Սույն հավելվածում չնշված ֆիզիկա-քիմիական մշակում, որը հանգեցնում է վերջնական միացությունների կամ խառնուրդների, որոնք Վ1-ից Վ10 կոդերով նկարագրված որևէ գործողությունների միջոցով վերացվում են /օրինակ, գոլոշիացում, չորացում և այլն/

Վ9. Այրում հողի մակերեսին

Վ10. Մշտական պահեստավորում /օրինակ կոնտեյներների տեղադրում հանքախորշերում և այլն/

Վ11. Խառնում, մինչև Վ1-ից Վ10 կոդերով նկարագրված որևէ գործողություններով պայմանավորված ներկայացումը

Վ12. Վերափաթեթավորում, մինչև Վ1-ից Վ11 կոդերով նկարագրված որևէ գործողություններով պայմանավորված ներկայացումը

Վ13. Պահպանում Վ1-ից Վ12 կոդերով նկարագրված որևէ գործողությունների ընթացքում:

  • Discussed

    24.08.2017 - 08.09.2017

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4505

Print