Add to favourites

Under development

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՆԱ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

1)ՀՀ վարչապետի 2017 թվականի հուլիսի 13-ի N02/29.7/[413815]-17 հանձնարարականով, որով ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության հարցը քննարկելով շահագրգիռ այլ մարմինների հետ,

2)«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործնական կիրառման ժամանակ օրենքում ի հայտ եկած թերությունները վերացնելու անհրաժեշտությամբ,

3)Օրենքի և <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգրքի միջև առկա անհամապատաասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ,

4)Օրենքը ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

  1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել 2014 թվականին: Անցած 3 տարիների ընթացքում օրենքի պրակտիկ կիրառումը ցույց տվեց, որ Օրենքում առկա են որոշ թերություններ և բացեր: Վերանայման կարիք ունի ինչպես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների ցանկը, այնպես էլ՝ փորձաքննական գործընթացի ֆինանսավորման մեխանիզմը:
  2. Բացի վերը նշվածից` անհրաժեշտություն կա նաև ներդաշնակեցնել Օրենքը և <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգիրքը` հաշվի առնելով, որ փորձաքննական գործընթացի կարգավորումներում առկա են որոշ անհամապատասխանություններ այս օրենքների միջև:
  3. Օրենքի նախագծով առաջարկվում է հիմնադրութային փաստաթղթերի համար սահմանված պետական տուրքը հանել` հաշվի առնելով, որ հիմնադրութային փաստաթղթեր մշակողները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն են և վերջիններիս համար մշտապես խնդիր է դառնում հիմնադրութային փաստաթղթի փորձաքննության համար 500 000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելը:
  4. «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու գործընթացին  հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա (Օրհուս 1998թ.) Օրհուսի կոնվենցիայի և ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (Էսպո 1991թ.) համապատասխան արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել: Օրենքի նախագիծը նաև նպատակ է հետապնդում հիշատակված պարտավորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով վերանայել Օրենքի որոշ դրույթներ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

  1. Նախագծով առաջարկվում է վերանայել Օրենքում օգտագործված այն հասկացությունները, որոնք Օրենքի կիրառման ժամանակ առաջացրել են տարընթերցումներ, երկիմաստություններ և այլն:
  2. Նախագծով նախատեսվում է վերացնել նաև փորձաքննության և գնահատման գործընթացի նախնական, հիմնական փուլերի կարգավորումներում ի հայտ եկած խնդիրները, ներդաշնակեցնել Օրենքը և <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգիրքը` հաշվի առնելով, որ փորձաքննական գործընթացի կարգավորումներում առկա են որոշ անհամապատասխանություններ այս օրենքների միջև:

Նախագծով առաջարկվում է վերանայել Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների ցանկը, ինչպես նաև շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության գնահատման հաշվետվության բովանդակությունը:

Նախագծով առաջարկվում է առանձին գլխով կարգավորել ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության գործընթացները, դրանց ներկայացվող պահանջները, ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի տեսակները:

Նախագծով առաջարկվում է վերանայել նաև հանրության ծանուցումը, քննարկումների իրականացումը և դրանց ներկայացվող պահանջները` վերանայելով նաև հանրության կողմից նախագծերին ներկայացվող առաջարկությունների ժամկետները:

Նախագծով առաջարկվում է նաև վերանայել փորձաքննական գործընթացի ֆինանսավորման մեխանիզմը` սահմանելով, որ գործընթացի որոշ ծախսեր իրականացվելու են ձեռնարկողների հաշվին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի միջոցներն ակնհայտ անբավարար են այդ ծախսերը հոգալու համար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում առավել արդյունավետ կազմակերպել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, ինչպես ընթացակարգային, այնպես էլ ֆինանսավորման մեխանիզմի տեսանկյունից, վերացնել օրենքի և <<Ընդերևքի մասին>> ՀՀ օրենսգրքի միջև առկա անհամապատասխանությունները, ինչպես նաև առավել արդյունավետ իրականացնել ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՆԱ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել 2014 թվականի նոյեմբերի 19-ի <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության N 1325-Ն որոշման մեջ, ինչպես ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՆԱ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում` հաշվի առնելով, որ հիմնադրութային փաստաթղթի համար պետական տուրքը վճարվում է հիմնականում պետական մարմինների կողմից:

  • Discussed

    21.08.2017 - 09.09.2017

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11391

Print

Suggestions

Արտեմ Պետրոսյան

23.08.2017

նոր խմբագրությամբ առաջարկվող փոփոխությունը էլ ավելի է բարդացնում և միաժամանակ ուռճացնում է ցանկացած նախագիծ էներգետիկայի բնագավառում 1. Դեմ չեմ բնապահպանական նորմերի և կարգերի խստեցմանը, սակայն ոչ այսպիսի ձևով, բերեմ օրինակ՝ նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ լիցենզիաները ստանալուց, էներգաբլոկի հարթակը ընտրելուց հետո իրականացվում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, որը բավականին ծավալուն և երկարատև աշխատանք է, սակայն հիմա նոր խմբագրությամբ բացի ՇՄԱԳ-ից պետք է նաև ծրագիրը անցնի ՌԷԳ՞ ինչ՞ու, բուն նպատակը անհասկանալի է և սա վերաբերվում է ոչ միայն նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին այլ ընդհանրապես էներգետիկայի բնագավառում ցանկացած գործունեությանը Անհասկանալի է թե ինչ՞ու մի պետական կառավարման մարմին, որը սնվում է նույն ՀՀ բյուջեից, պետք է վճարի մեկ ուրիշ պետական կառավարման մարմնին որպեսզի վերջինս "իրականացնի" ՌԷԳ՞ որքանով է նպատակահարմար այս "նորությունը": 2. ինչով են պայմանավորված նախագծում ներկայացված վճարման չափերը, հիմնավորման մեջ դրանց մասին բոլորովին չի խոսվում Շնորհակալություն

See more