Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Խորեն Հարությունյան 28.11.2021 23:49:27 Որոշումը տարբեր կետերով պարզապես հավելյան խնդիրներ ստեղծելու լծակներ է իրենից ներկայացնում, դրանով ավելի թափանցիկ չի դառնալու ոլորտը։ Կարծես գրվել է դասական պարզ հանքավայրի համար, առանց հաշվի առնելու ՀՀ_ում մետաղական որոշ հանքավայրի բարդության աստիճանը։ Խելահեղ քանակի տպագրված նյութեր է պահանջվում, որոնք ֆիզիկապես կատարելու համար անհրաժեշտ է ունենալ բարձր կլաֆիկացիայի առնվազը 4֊5 հոգանոց բաժին, որոնք տարին կլոր պետք է աշխատեն նշված հաշվետվությունը պատրաստելու և ժամանակի մեջ տեղավորվելու համար, իսկ որոշումը ընդունվել է հաշվետվությունը տրամադրելու ժամկետից 3 ամիս շուտ, որը ենթադրում է , որ բարդ հանքավայրերում չեն կարողանալու կատարել տվյալ աշխատանքը։ Անգամ 1տարի աշխատելուց ու կատարելու դեպքում հակասություները ավելի են շատանալու։ Աշխարհը վախուց անցել է նորագույն մեթոդներին, իսկ ՀՀ_ում ընդունում եք մի որոշում որը սովետական թերի հիմնավորումներով ինչ որ մոտեցումների և պատկերացումների արտացոլումն է։ Այսինք անգամ սովետի ժամանակ նշված որոշման որոշ դրույթներ կախված հանքավայրի բարդությունից կարող էին պահանջել կամ չպահանջել, իսկ այս որոշումով, առանց գործնականում մեկ անգամ փորձելու հաստատվում է։ Հիմա հարց, ի՞նչ է սա։ Ոչ պռոֆեսոնալ մոտեցում, թե մեկ խմբի կողմից հետին մտքով կատարվելիք աշխատանք, որը հետագայում թույլ կտա բավականին աշխատանքներ ունենալ ի հաշիվ այս որոշման դրույթների։ Հակիրճ՝ ահավոր վատ որոշում է։ Ներկայացված առաջարկությունը կոնկրետ, հստակ առաջարկություն չի պարունակում և հիմնականում իրենից ներկայացնում է նախագծի առանձին դրույթների վերաբերյալ նկատառումներ: 1. Որոշումը ոչ թե տնտեսվարողների համար հավելյալ խնդիրներ ստեղծելու նպատակով է մշակված, այլ նպատակ ունի ապահովելու ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնին (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը) վերապահված իրավասությունների արդյունավետ իրականացումը, այն է՝ «օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը», որոնց մասին առավել մանրամասն ներկայացված է նախագծի հիմնավորումներում: Ինչ վերաբերում է լրացուցիչ լծակների ստեղծմանը, ապա անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթով: 2. Հաշվետվությունների լրացման ուղեցույցերի առանձին դրույթների մանրամասն ուսումնասիրությունը, հստակ ցույց է տալիս, որ նախագծում հաշվի են առնված բոլոր տիպի հանքավայրերի առանձնահատկությունները և անհրաժեշտության դեպքում, ելնելով այդ առանձնահատկություններից՝ մետաղական, պինդ ոչ մետաղական, ստորերկրյա ջրեր, սահմանված են առանձին հստակ պահանջներ: Նախագծի հավելված 1-ով հաստատման ներկայացվող կարգի 10-րդ մասի վերջին նախադասությունում ասվում է՝ «Հաշվետվության գրաֆիկական հավելվածների (քարտեզագրական նյութեր) հինգ թերթից (քարտեզից) ավել լինելու դեպքում թույլատրվում է գրաֆիկական հավելվածների միայն էլեկտրոնային տարբերակով ներկայացումը:»: Հետևաբար առաջարկության հեղինակի միտքը «Խելահեղ քանակի տպագրված նյութեր է պահանջվում…», կարծում ենք տեղին չէ: 3. Որոշման նախագծի (փոփոխությունների և լրացումների կատարման) մշակումը սկսվել է դեռևս 2019 թվականից և լիազոր մարմնում շահագրգիռ կողմերի հետ այս կապակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ: Մինչև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) նախագծի տեղադրելը՝ այն ևս մեկ անգամ ենթարկվել է լրմշակման, որում հաշվի են առնվել ընդերքօգտագործողների կողմից քննարկումների ընթացքում ստացված առաջարկությունները և հնչեցված կարծիքները, այդ թվում նաև Ձեր կարծիքը: 4. Նախագծով առաջարկվում է հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը հունվարի 25-ից տեղափոխել փետրվարի 20-ը: 5. Ներկայացված նախագծով՝ հաշվետվությունների ձևում և բովանդակության մեջ չկան և չեն ներառում այնպիսի պահանջներ, որոնք ընդերքօգտագործողի համար պետք է ստեղծեն լրացուցիչ աշխատնքներ և ծանրաբեռնվածություն, և/կամ չեն պահանջվում այնպիսի տեղեկություններ, որոնց ընդերքօգտագործողները չեն տիրապետում: Պահանջվող տեղեկությունները և նյութերը անհրաժեշտ են ընդերքօգտագործողին օգտակար հանմածոների մարումների ճիշտ կատարման համար, և անկախ նոր նախագծով ներկայացված պահանջների, դրանք ընդերքօգտագործողը պետք է ունենար թեկուզ գործող կարգով պաշարների մարման ծավալները ներկայացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է նոր մոտեցումների և պատկերացումների կիրառմանը, ապա դրանց նպատակով էլ փորձ է արվում հաշվետվությունների ներկայացման գործող թղթային ձեռագիր (երբեմն անընթեռնելի) տարբերակի փոխարեն ընդունել տպագիր թղթային և էլեկտրոնային տարբերակների ներկայացման գաղափարը, հետագայում միայն էլեկտրոնային հաշվետվությունների, այդ թվում՝ առցանց ներկայացման տեսլականով: 6. Նախագիծը մշակելիս պարտադիր հաշվի է առնվել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված դրույթների պարտադիր իրագործելիությունը, առանց որևէ հետին մտքի, ինչպես նշում է առաջարկության հեղինակը: Չի ընդունվել