Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Սույն թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Միաժամանակ սահմանվել է, որ նշված դրույթը ուժի մեջ պետք է մտնի 2022թ հունվարի 1-ից։

Սույն նախագծով առաջարկվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել օգոստոսի 6-ը: Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգման կարիքն առաջացել է այն պատճառով, որ ներկայումս պետության կողմից վարվող պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման քաղաքականության շրջանակներում իրականացվում են առկա և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում նախատեսվող պետական մարմինների կողմից բիզնես գործընթացների վերլուծության և կրկնությունների վերհանման գործողություններ և նշված նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել և գործում է փորձագիտական խումբ։ Փորձագիտական խմբի կազմում ընդգրկված է նաև Համաշխարհային բանկի կողմից ներգրավված փորձագետ։ Այսինքն, ստացվում է, որ մի կողմից կառավարությունը նախատեսում է վերլուծել պետական սահմանում տեղի ունեցող գործառույթները, հնարավորության դեպքում թեթեվացնելու կամ սահմանից հանելու այն գործառույթները, որոնք պարտադիր չէ իրականացնել սահմանին, իսկ մեկ այլ դեպքում (քննարկվող նախագծի դեպքում)  պետությունը ավելացնում է սահմանին գործառույթ իրականացնող մարմինների շրջանակը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք որոշակի ժամկետով հետաձգել ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը պետական սահմանին։ Ընդ որում, որոշակի ժամկետով հետաձգելու հիմնավորումը կայանում է նրանում, որ վերոնշյալ փորձագիտական խումբը մինչև այս տարվա ավարտը պետք է ներկայացնի ՀՀ-ի համար սահմանում իրականացվող գործառույթների էտալոնային մոդելը։ Նշված մոդելն ունենալուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ինչ ենք ուզում ունենալ սահմանին և որ գործառույթներն է անհրաժեշտ իրականացնել սահմանին, իսկ որոնք իրականացնել երկրի ներսում։

Ընդ որում, չթերագնահատելով ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման անհրաժեշտությունը, նախատեսում ենք վերոնշյալ փորձագիտական խմբի աշխատանքներում ներգրավել նաև համապատասխան տեսչական մարմնին՝ տվյալ գործառույթը սահմանին իրականացնելու անհրաժեշտությունը փորձագիտական մակարդակով խորքային վերլուծելու և գնահատելու համար։

Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը՝ ներկայումս առաջարկվում է ընդամենը որոշ ժամկետով հետաձգել սահմանին լրացուցիչ գործառույթի ավելացումը մինչև էտալոնային մոդելի հաստատումը։

Ընդ որում, օրենքի ուժի մեջ մտնելու՝ օգոստոսի 6-ը ժամկետի ընտրությունը պայմանավորված է մեկ այլ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-314-Ն օրենքի ընդունումով, որի ուժի մեջ մտելու ժամկետը ևս 2022թվականի օգոստոսի 6-ն է։ Նշված փոփոխությունը ևս վերաբերում է ավտոտրանսպորտային օրենսդրութան պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթների ընդլայնմանը։

  • Discussed

    24.11.2021 - 09.12.2021

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3408

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

02.12.2021

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով որևէ խոսք չկա, որ այդ ծառայությունների համար անհրաժեշտ է որևէ վճար կամ տուրք սահմանել: Ավելին, տեղեկանքում գրված է, որ մաքսային փորձաքննություն իրականացվում է մաքսային մարմիններին վերապահված խնդիրների լուծման համար: Հետևաբար, ստացվում է, որ իրենք իրենց համար ծառայություն են մատուցելու, բայց չգիտես ինչու գումարը նախատեսում են գանձել ներմուծողից պետական տուրքի տեսքով: Հարց է առաջանում ինչով են տարբերվելու այդ ծառայությունները մաքսային հսկողություն իրականացնող՝ մաքսային մարմիններին վերապահված այլ գործառույթներից, որոնց համար պետական տուրք չի գանձվում

See more