Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի «ը)» ենթակետը՝ «քաղաքաշինական փաստաթղթերը» բառերից հետո, լրացնել «(, այդ թվում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` Կառավարության կողմից սահմանված կարգի պահանջներին համապատասխան մշակված բազմակի օգտագործման օրինակելի (ճարտարապետաշինարարական) նախագծերը:»

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «Կառուցապատողներն իրավունք ունեն» պարբերությունը լրացնել նոր՝ «է» ենթակետով, հետևյալ բովանդակությամբ՝ «կիրառել բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում շինարարական ծրագրերի մեկնարկի և դրանց ֆինանսավորման (անկախ ֆինանսավորման աղբյուրից) համար, եթե այդպիսի պայման նախատեսված է շինարարական աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների կապալի պայմանագրերով:     

Ընդ որում՝

պետական բյուջեների միջոցների հաշվին նմանատիպ նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի (աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների) ֆինանսական հատկացումների չափը` մինչև նախագծերի տեղակապման (տեղայնացման) սահմանված կարգով ամբողջական ավարտը, կարող է հաշվարկվել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից հաստատված գնագոյացման համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգերին ու խոշորացված ցուցանիշներին համապատասխան:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի «Կառուցապատողները պարտավոր են» պարբերության «ա» ենթակետը՝ «շինարարության թույլտվության հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի «Կառուցապատողներն իրավունք ունեն» պարբերության «է» ենթակետով նախատեսված դեպքերի»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Discussed

    15.11.2021 - 30.11.2021

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5728

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: