Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում են  ժամկետային կարգավորումներ։

Առաջարկվող կարգավորում է նաև ուսումնական տարածքի առկայության վերաբերյալ հիմնավորող փաստաթղթի պահանջը,  վերապատրաստող մասնագետների համար  առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ սահմանելը։

Կարևորվել է երաշխավորվելու նպատակով վերապատրաստող կազմակերպության կողմից  ուսումնաթեմատիկ պլան ներկայացնելը։

Որոշակիություն  է սահմանվել նաև կազմակերպություններին երաշխավորող հանձնաժողովի կազմի, կազմակերպության ներկայացրած հայտերի մերժման հիմքերի,  քվեարկության սկզբունքի և հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու գորընթացներում։

  • Discussed

    14.11.2021 - 29.11.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4261

Print

Suggestions

Arpine Dinunts

28.11.2021

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը մասնակցել կարողանալուն առնչվող Նախարարության կողմից սահմանված և պաշտոնապես հրապարակված պայմանների և չափանիշների ցանկում մարզում գործող կազմակերպությունների դեպքում կադրերի կայուն հոսունության ապահովման խնդրով պայմանավորված, հատկապես, անհրաժեշտություն է առաջանում <առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետները> պահանջը մի փոքր մեղմացնել՝ վերաձևակերպելով, օրինակ, այսպես՝ <վերապատրաստող մասնագետներ, որոնց 70 %-ն ունեն առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ՀՈւՀ ղեկավար կադրերի վերապատրաստման ոլորտում>:

Mher Davtyan

21.11.2021

Փոփոխությունը սահմանում է վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ։ Առաջարկում եմ հստակեցնել պահանջվող վերապատրաստման փորձի բնույթը։ Արդյո՞ք վերապատրաստման ցանկացած փորձառություն կարող է հիմք հանդիսանալ տնօրենի վերապատրաստում իրականացնելու համար։ Նախընտրելի է մասնագետները տնօրենների հետ աշխատանքի և տնօրեններին մասնագիտական զարգացում ապահովելու փորձ ունենան։Առաջարկվող լրացում․ <<Վերապատրաստող մասնագետները պետք է ունենան տնօրենների մասնագիտական զարգացման առնվազն մեկ տարվա փորձառություն>>․

See more