Add to favourites

<<Նյութական պահուստի մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումներն ապահովող իրավական դաշտի ստեղծման ու նյութական պահուստի արդիականացման և ընդլայնման կարիքից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:

Ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքից, առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության և զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը: Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախորդ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ազատական տնտեսական հարաբերությունների պայմաններում որդեգրված մոտեցումները այլևս չեն կարող համարվել բավարար և չեն ապահովում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթներն իրականացվում են բացառապես բյուջետային ֆինանսավորման հաշվին: Ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձևավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը շուկայական հարաբերությունների պայմաններում բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման և փոխարինման գործընթացի արդյունավետությունը, որի հետևանքով առաջանում են կորուստներ և պահանջվում մեծ ֆինանսական ներդրումներ: Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման համար չի օգտագործվում մասնագիտացված առևտրային կազմակերպությունների պոտենցիալը, իսկ պետական պահուստի նյութական արժեքների թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում ոչ միայն ձեռք բերվող և իրացվող ապրանքների պիտանելիության ժամկետների տարբերության, այլ նաև իրավական դաշտի անկատարելիության պատճառով: Մասնավորապես,  հանդիսանալով պետական մարմին, գործակալությունը հնարավորություն չունի ապրանքների թարմացման, իրացման կամ ձեռք բերման ժամանակ կատարել այդ գործարքները շուկայում լավագույն գների ձևավորվելու պահին:

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումները ապահովող իրավական դաշտի ստեղծումը և նյութական պահուստի արդիականացումը և համալրումը: Օրենքի նախագծով նախատեսվում է նյութական պահուստի ձևավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նութական արժեքները (ավտոմոբիլայինբենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսականյուղ) ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները:

5. Իրավական ակտի  նախագծի  մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների  նախարարության  կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը, և, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ  ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ԻՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ելնելով Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ռազմավարական պաշարների ստեղծման անհրաժեշտությունից, կարիք է առաջացել բարեփոխումներ կատարել նյութական պահուստի գործառույթները կարգավորող օրենսդրության մեջ: Մասնավորապես, անհրաժեշտ է լրացումներ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:                                                                                                                              

 2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Պետական պահուստի նյութական արժեքների կուտակումը կարգավորվում է «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքով գործող իրավական ակտերով: Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարում են ապրանքներ ներմուծող կամ արտադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք: Կազմակերպություններում  ռազմավարական պաշարների ներմուծման կամ արտադրության ժամանակ, ապրանքի և նյութերի համար հաշվարկվում և պետական բյուջե է փոխանցվում ավելացված արժեքի հարկ:Նյութական պահուստի զարգացումն ապահովելու նպատակով առաջարկվել է «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր խմբագրություն, որով նախատեսվում է նյութական պահուստի կազմում ռազմավարական պահուստի պաշարների պահուստի ստեղծումը: Ռազմավարական պաշարները կհանդիսանան ներմուծող կազմակերպությունների սեփականությունը և կձևավորվեն այդ կազմակերպությունների միջոցով, սակայն չեն կարող օգտագործվել իրենց կողմից առանց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման: Շրջանառության մեջ չմտնող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարումը կհանդիսանա կազմակերպության միջոցների սառեցում:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ներկայիս գործող օրենսդրությունը չի նախատեսում որևէ առանձնահատկություն Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ռազմավարական պաշարների կուտակման համար ներկրվող և արտադրվող ապրանքների համար: Արդյունքում կուտակման և արտադրման ժամանակ կազմակերպությունները ավելացված արժեքի հարկը փոխանցում են պետական բյուջե:

4.Կարգավորման նպատակը և բնույթը.

Օրենքի նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության նյութական պաշարների ռազմավարական պաշարների կուտակման ժամանակ ներկրողների կամ արտադրողների սեփական սառեցված միջոցների նվազեցման իրավական հիմքերի ստեղծումը:

5.Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

6.Ակնկալվող արդյունքը.

Ակնկալվում է, որ տվյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը անհրաժեշտ հիմքեր կստեղծի նյութական պահուստի ռազմավարական պաշարների կուտակման ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ելնելով Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ռազմավարական պաշարների ստեղծման անհրաժեշտությունից, կարիք է առաջացել բարեփոխումներ կատարել նյութական պահուստի գործառույթները կարգավորող օրենսդրության մեջ: Մասնավորապես, անհրաժեշտ է լրացումներ կատարել «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:                                                                                                                              

 2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Պետական պահուստի նյութական արժեքների կուտակումը կարգավորվում է «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքով գործող իրավական ակտերով: Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են ապրանքներ ներմուծող կամ արտադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք: Կազմակերպություններում  ռազմավարական պաշարների ներմուծման կամ արտադրության ժամանակ, ապրանքի և նյութերի համար հաշվարկվում և պետական բյուջե է փոխանցվում ակցիզային հարկ:Նյութական պահուստի զարգացումն ապահովելու նպատակով առաջարկվել է «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր խմբագրություն, որով նախատեսվում է նյութական պահուստի կազմում ռազմավարական պահուստի պաշարների պահուստի ստեղծումը: Ռազմավարական պաշարները կհանդիսանան ներմուծող կազմակերպությունների սեփականությունը և կձևավորվեն այդ կազմակերպությունների միջոցով, սակայն չեն կարող օգտագործվել իրենց կողմից առանց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման: Շրջանառության մեջ չմտնող ապրանքների համար ակցիզային հարկի վճարումը կհանդիսանա կազմակերպության միջոցների սառեցում:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ներկայիս գործող օրենսդրությունը չի նախատեսում որևէ առանձնահատկություն Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ռազմավարական պաշարների կուտակման համար ներկրվող և արտադրվող ապրանքների համար: Արդյունքում կուտակման և արտադրման ժամանակ կազմակերպությունները ակցիզային հարկը փոխանցում են պետական բյուջե:

4.Կարգավորման նպատակը և բնույթը.

Օրենքի նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության նյութական պաշարների ռազմավարական պաշարների կուտակման ժամանակ ներկրողների կամ արտադրողների սեփական սառեցված միջոցների նվազեցման իրավական հիմքերի ստեղծումը:

5.Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

6.Ակնկալվող արդյունքը.

Ակնկալվում է, որ տվյալ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը անհրաժեշտ հիմքեր կստեղծի նյութական պահուստի ռազմավարական պաշարների կուտակման ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ 2017 թվականի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերի նդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր

ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունմանը այլ կազմկակերպությունների և հասարակության մասնակցության մասին

Նախագծի ընդունմանը այլ կազմկակերպությունների և հասարակության մասնակցություն չի եղել

 

 

 

 

 

  • Discussed

    17.08.2017 - 14.09.2017

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9319

Print