Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2021 թ. № ---------  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածի I բաժնի երկրորդ պարբերությունը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1 կետով.

«3.1) առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերում` բնակարանի (բնակելի տան) այնպիսի ձեռքբերում, որի դեպքում վարձու աշխատող հանդիսացող վարկառու ֆիզիկական անձի կողմից վճարված եկամտային հարկը ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն ենթակա է  վերադարձման ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով։ Բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման այնպիսի դեպքերը, որոնք չեն հանդիսանում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռքբերում, համարվում են երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռքբերում։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի մայիսի 1-ից հետո առաջացող հարաբերությունների վրա:
  • Discussed

    12.11.2021 - 28.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4207

Print