Add to favourites

Located in RA Government

««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով  նախատեսված է, որ «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագիծը (նախագծերը)»: Սակայն գլխավոր հատակագիծը դեռևս չի հաստատվել, հիմնականում՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով: Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումն արգելվում է մինչև սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը:»: Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ նախկինում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման գործընթացը կանգ է առել անորոշ ժամկետով, ինչը բարդություններ է առաջացնում թե՛ բնակիչների գույքի օրինականացման, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքի տարածքում գտնվող գույքի կառավարման արդյունավետության և բյուջեի համալրման տեսանկյունից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի փոխարեն կիրառել Խորհրդի հետ համաձայնեցումը և գույքի օրինականացման նպատակահարմարությունը վերապահել Խորհրդին:

Բացի այդ, նախագծում տեղ են գտել մի շարք խմբագրական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է, որ Խորհուրդը տալիս է եզրակացություն՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ: Մինչդեռ, համայնքի զարգացման ծրագիրը 2017 թվականի հունվարի 1-ից սկսած, ընդունվում է հինգ տարի ժամկետի համար: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում են այն գործառույթները (այդ թվում՝ հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման վերաբերյալ եզրակացության տրամադրում), որոնց իրականացման համար ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (Խորհուրդ): Մինչդեռ, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում խոսքը գնում է միայն օգտագործման տրամադրվող հողամասի տրամադրման վերաբերյալ եզրակացության մասին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման պարագայում կհստակեցվի Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման ընթացակարգը, ինչպես նաև գլխավոր հատակագծի հաստատման ժամկետը կերկարաձգվի 2 տարով:

  • Discussed

    17.08.2017 - 01.09.2017

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8060

Print