Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

————————— 2021 թվականի N —— Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման հավելվածի՝
  • 2-րդ կետի 3-րդ ենթակետում «առաջադրանք կատարելու» բառերից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության» բառերը, իսկ 4-րդ ենթակետում «պարտականությունները կատարելու» բառերից հետո՝ «կամ հակառակորդի նախահարձակ գործողության» բառերը.
  • 5-րդ կետի 3-րդ ենթակետը «առաջադրանք կատարելու» բառերից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության» բառերով.
  • 34-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև՝

ա. քաղվածք՝ «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը (բացառությամբ պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու դեպքի).

բ. սույն կարգի 35-րդ կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերը:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի գործողությունները տարածվում են 2020 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

  • Discussed

    11.11.2021 - 26.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4905

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: