Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 958-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1394-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 350-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1394-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1395-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 350-Ն  ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» N 958-Ն,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1054-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 143-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 350-Ն որոշումների (այսուհետ՝ Որոշումներ) մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես՝ 2018թ.-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» թիվ ՀՕ-206-Ն օրենքով, համաձայն որի՝

- «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նոր պաշտոնների դասակարգումները, այն է` քաղաքական պաշտոնները, վարչական պաշտոնները, ինքնավար պաշտոնները, հայեցողական պաշտոնները, իսկ համաձայն նշված օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի՝ քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների, պաշտոնները հանդիսանում են ինքնավար պաշտոններ, որով պայմանավորված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Oրենքն (այսուհետ՝ Օրենք) արդեն համապատասխանեցվել է «Հանրային ծառայության մասին» օրենքին, հետևաբար անհրաժեշտ է վերոնշյալ որոշումներում ևս կատարել համապատասխան փոփոխություններ՝ դրանք Օրենքին համապատասխանեցնելու նպատակով:

Ելնելով վերոգրյալից, մշակվել է վերոնշյալ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ Օրենքում ու դրանից բխող ենթաօրենսդրական ակտերում գործածվող ձևակերպումների, տերմինների համապատասխանությունն ու միասնականությունն ապահովելու նպատակով:

Կառավարության որոշում

  • Discussed

    28.10.2021 - 12.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3176

Print