Add to favourites

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի №125Ն, 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի №125Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ

 

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2005 թվականի սեպտեմբերի 16-ի №125Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդիկայով հաշվարկվում և սահմանվում են էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիա արտադրող խոշոր՝ մինչև 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանների (կասկադների), ջերմային կայանների և ատոմային կայանների կողմից վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագները։ Նշված մեթոդիկայով սահմանված է նաև, որ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավորման ներքո գտնվող արտադրող կայանների համար սահմանվում են երկդրույք սակագներ, իսկ մյուս արտադրող ընկերությունների համար, որոնց աշխատանքի ռեժիմները չեն կարգավորվում համակարգի օպերատորի կողմից, սահմանվում են միադրույք սակագներ։ Մինչդեռ, հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն որոշմամբ սահմանվել են ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները, որոնք ուժի մեջ պետք է մտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից։ Համաձայն վերոնշյալ շուկայի առևտրային կանոնների՝ արտադրողները դասակարգվելու են 4 խմբերի, այդ թվում՝ մրցակցային պայմաններով գործող արտադրողների, որոնց գործունեությունը ենթակա չի լինելու սակագնային կարգավորման։ Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելից բխում է, որ սակագնային կարգավորման ենթակա արտադրողները պետք է գործեն միադրույք սակագնային համակարգում, բացառությամբ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի շրջանակում գործող արտադրողների, որոնց նկատմամբ կիրառվող սակագնային քաղաքականությունն ամրագրված է նշված պայմանագրով։

Բացի այդ, հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկան նախատեսում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից (այդ թվում՝ օրենքով սահմանված երաշխիքային ժամկետը լրացած կայաններից) առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների կարգավորում, մինչդեռ երաշխիքային ժամկետը լրացած կայանները էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի պարագայում պետք է գործեն մրցակցային պայմաններով։

Միևնույն ժամանակ, հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայով հաշվարկվող սպառողներին էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների վերանայումների ժամանակ առանձին դեպքերում անհրաժեշտություն է առաջանում սակագների փոփոխություններն իրականացնել միջին կշռված սակագնի փոփոխության չափով հավասարաչափ կամ ՀՀ կառավարության և հանձնաժողովի նախաձեռնությամբ մատակարար ընկերության անհրաժեշտ հասույթն ապահովող մոտեցումներով՝ քննարկելով այլ շահագրգիռ կողմերի հետ։

Հարկ է նաև նշել, որ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի պայմաններում համալիր վերանայման կարիք ունեն հանձնաժողովի որոշումներով հաստատված սակագների հաշվարկման մեթոդիկաները, որոնք կարիք ունեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ բազմակողմանի քննարկումների և պահանջում է ավելի երկար ժամանակ (ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4.3.3 կետով համաձայն՝ նոր մեթոդիկայի ընդունման վերջնաժամկետ է նախատեսված 2022 թվականի դեկտեմբեր ամիսը)։

Արդյունքում, որպես ժամանակավոր լուծում, անհրաժեշտություն է առաջացել հանձնաժողովի որոշումներով հաստատված վերոնշյալ մեթոդիկաները համապատասխանեցնել նոր շուկայի պահանջներին, ինչպես նաև նախատեսել կարգավորում՝ սպառողների սակագների վերանայումը շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ընդունված մոտեցմամբ իրականացնելու վերաբերյալ։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշումների նախագծերով նախատեսվում է․

  1. Բացառել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կանոններով նախատեսված մրցակցային պայմաններով գործող արտադրողների սակագնային կարգավորումը,
  2. Նախատեսել դրույթներ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կանոններով նախատեսված սակագնային կարգավորման ենթակա արտադրողների և հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի համար,
  3. Նախատեսել հնարավորություն իրականացնելու շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքներով ընդունված մոտեցումներով սակագնային կարգավորում։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշումների նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների նկատմամբ կկիրառվի շուկայի նոր կանոններին համահունչ սակագնային քաղաքականություն։

  • Discussed

    27.10.2021 - 12.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3874

Print